Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Քրիս Փրատը բոլորից վա՞տ է համբուրվում. Ջենիֆեր Լոուրենսը կազմել է հոլիվուդյան աստղերի անսպասելի վարկանիշ

11:12, 21 նոյեմբերի

Ջենիֆեր Լոուրենսը կազմել է հայտնի հոլիվուդյան դերասանների հետ իր էկրանային համբույրների վարկանիշային աղյուսակը։ Առաջին տեղում անսպասելիորեն հայտնվել է Ջոշ Հաթչերսոնը, իսկ ահա Հոլիվուդի գլխավոր աստղերից մեկի հետ համբույրը դերասանուհին համարել է ամենավատը։

«Օսկար» մրցանակի 36-ամյա դափնեկիրը, որն այժմ զբաղված է «Քաղցած խաղեր» ֆրանշիզի նոր՝ «Քաղցած խաղեր. Հնձի լուսաբացը» (The Hunger Games: Sunrise on the Reaping) ֆիլմի գովազդային արշավով, հյուրընկալվել է Watch What Happens Live with Andy Cohen հաղորդմանը։ Հաղորդավարը նրան առաջարկվել է էկրանային խաղընկերների հետ համբույրները դասակարգել՝ լավագույնից դեպի վատագույնը։

«Տո՛ւր անունները»,- վստահ պատասխանել է Լոուրենսը։

Քոենը պատահական հերթականությամբ թվարկել է հինգ դերասանի՝ Լիամ Հեմսվորթ, Բրեդլի Քուփեր, Ջոշ Հաթչերսոն, Քրիս Փրատ և Տիմոտի Շալամե։

Հաթչերսոնը նույնպես ներկա էր տաղավարում։ Երբ հաղորդավարը տվել է նրա անունը, Լոուրենսը բազմիմաստ հայացք է գցել գործընկերոջ վրա, իսկ վերջինս նյարդային ժպտացել է։

«Դե ինչ, կարծում եմ՝ սկսեմ... Չնայած բոլորն էլ ուղղակի ցնցող էին»,- ընդգծված առոգանությամբ ասել է դերասանուհին։

Հաղորդավարը ստիպված է եղել հիշեցնել, որ ցանկը պետք է կազմել հենց լավագույն համբույրից դեպի վատագույնը։

«Օ՜, առաջին տեղում Ջոշն է»,- հայտարարել է Լոուրենսը։ Հաթչերսոնը նկատելիորեն ուրախացել է, թեթևացած ժպտացել և նույնիսկ հաղթական բռունցքը վեր պարզել։

«Հետո՝ Հեմսվորթը, Քուփերը, Շալամեն»,- շարունակել է դերասանուհին՝ վերջին տեղում թողնելով Քրիս Փրատին։

Լոուրենսն ու Փրատը միասին նկարահանվել են «Ուղևորները» (Passengers, 2016) ֆանտաստիկ մելոդրամայում։ Դեռևս 2015 թվականին The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում դերասանուհին պատմել էր, թե որքան դժվարությամբ է իրեն տրվել խաղընկերոջ հետ ինտիմ տեսարանի նկարահանումը։

«Մի քանի շաբաթ առաջ իմ կինոկարիերայում առաջին անգամ իրական սեքսուալ տեսարանում նկարահանվեցի, և դա շատ տարօրինակ էր։ Իսկապես անսովոր էր։ Ես լավ հարբել էի»,- խոստովանել էր նա։

Լոուրենսի խոսքով՝ ալկոհոլը չի ազատել իրեն ապրումներից, այլ ընդհակառակը՝ նկարահանումներից հետո էլ ավելի է ուժեղացրել տագնապը։

«Երբ տուն վերադարձա, անհանգստությունս էլ ավելի մեծացավ։ Մտածում էի. «Ի՞նչ եմ արել։ Ես նույնիսկ չգիտեմ...»։ Բացի այդ՝ նա ամուսնացած էր։ Դա ամուսնացած տղամարդու հետ իմ առաջին համբույրն էր լինելու, իսկ մեղքի զգացումը ստամոքսում առաջացող ամենասարսափելի զգացողությունն է»,- հիշել է դերասանուհին։

Նա հավելել է, որ նախկինում երբեք իրեն այդքան խոցելի չէր զգացել։

Ավելի ուշ E! News-ին տված հարցազրույցում Լոուրենսը հստակեցրել է, որ իր հուզմունքի պատճառը բոլորովին էլ Փրատը չէր, այլ բազմամարդ նկարահանող խմբի ներկայությունը։

«Խնդիրը խաղընկերս չէր. Քրիսը հիանալի և շատ հաճելի մարդ է։ Ես նյարդայնանում էի ոչ թե նրա, այլ նկարահանման հրապարակում աշխատող մյուս բոլոր մարդկանց պատճառով։ Բոլոր օպերատորները, պրոդյուսերները, ռեժիսորները... Գալիս ես նկարահանման, և այդ բոլոր մարդիկ նայում ու լսում են։ Ու մտածում ես՝ «Իսկ ես պե՞տք է ինչ-որ ձայներ հանեմ»։ Ամենաշատը վախենում էի, որ ինչ-որ մեկը ներս կխուժի հրապարակ ու կգոռա՝ «Հոպ, հոպ, հոպ, մի քիչ կամա՛ց»»,- պատմել է դերասանուհին։

Լոուրենսն ու նրա վարկանիշում առաջին տեղը զբաղեցրած Հաթչերսոնը միասին նկարահանվել են «Քաղցած խաղեր» ֆրանշիզի բոլոր հիմնական ֆիլմերում։ Նրանք մարմնավորել են Քիթնիս Էվերդինին և Փիթա Մելարքին, որոնց կերպարները ողջ պատմության ընթացքում սիրահարված էին միմյանց և ի վերջո ամուսնացան եզրափակիչ՝ «Քաղցած խաղեր. Ծաղրասարյակ. Մաս 2» ֆիլմում։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search