Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի

09:00, 22 նոյեմբերի

Կենդանակերպի յուրաքանչյուր նշան այս կիրակի իր տրամադրությունն ունի․ ոմանք պատրաստ են առանց երկար մտածելու նետվել արկածների գիրկը, ոմանք երազում են խաղաղության ու հարմարավետության մասին, իսկ մյուսներին աստղերը խոստանում են ռոմանտիկա և հաճելի անակնկալներ։ Մենք յուրաքանչյուր նշանի համար ընտրել ենք մի շիշ գինի, որը կատարյալ կերպով համապատասխանում է նոյեմբերի 22-ի տրամադրությանը։ Իսկ դուք այսօր ո՞րն եք՝ իսպանական Ռիոխա՞, նուրբ ռո՞զե, թե՞ ընդգծված բնավորությամբ մի գինի։

Խոյ – Muga Reserva

Դուք ձգտում եք արկածների, նոր երթուղիների ու տպավորությունների, սակայն նույնիսկ ամենաինքնաբուխ ծրագրում տեղ կգտնվի ողջամիտ որոշումների համար։ Ձեր ընտրությունը բնավորությամբ օժտված դասական Ռիոխան է՝ հնեցված, համեմունքային նրբերանգներով, վանիլի և հասած հատապտուղների բույրերով։ Այն բավականաչափ խառնվածք ունի՝ ձեր էներգիային համահունչ լինելու համար, և միաժամանակ այնքան էլեգանտ է, որ չգրավի ամբողջ ուշադրությունը։

Ցուլ – Domaine Weinbach Pinot Blanc

Կիրակին նպաստավոր է փոքրիկ հաճույքների համար՝ սիրելի ուտեստների, անկաշկանդ զրույցների և այն ամենին վերադառնալու, ինչը վաղուց ուրախություն է պարգևում ձեզ։ Էլզասյան Pinot Blanc-ը՝ իր մեղմ ծաղկային ու մրգային բնավորությամբ, հիանալի կհամապատասխանի այս տրամադրությանը։ Հատկապես, եթե երեկոն անսպասելիորեն ձեզ հանդիպում պարգևի անցյալից մի մարդու հետ։

Երկվորյակներ – Dr. Loosen Bernkasteler Lay Riesling Kabinett

Ձեր անձնական կյանքում սկսվում է վերափոխումների նոր փուլ․ հին սցենարներն այլևս այնքան էլ գրավիչ չեն թվում, իսկ նոր ծանոթություններն արդեն այդքան էլ համարձակ քայլ չեն թվում։ Մոզելյան Ռիսլինգը՝ իր թեթևությամբ, նուրբ թթվայնությամբ, կանաչ խնձորի և լայմի նրբերանգներով, կարծես ձեր արտացոլանքը լինի։ Գլխավորը՝ մի փորձեք ամեն ինչ հասկանալ առաջին իսկ կումից։

Խեցգետին – Chablis Premier Cru Vaillons՝ William Fèvre-ից

Այս օրը հարմար է կուտակված գործերը կարգի բերելու և վերջապես սեփական մտքերում հստակություն մտցնելու համար։ Առանց ավելորդ դրամատիզմի և հուզական ծանրաբեռնվածության։ Խիստ, թարմ և հանքային նրբերանգներով Chablis-ը կօգնի պահպանել այստրամադրությունը․ոչ մի ավելորդ բան՝ միայն պարզություն, ճշգրտություն և լավ կատարված աշխատանքի հաճույք։

Առյուծ – Louis Roederer Collection 244

Այսօր դուք միանգամայն կարող եք հայտնվել ուշադրության կենտրոնում, և, որ ամենահաճելին է, միանգամայն արժանիորեն։ Փոքրիկ անձնական հաղթանակը, գնահատանքի խոսքերը կամ իրադարձությունների հաջող ընթացքը կվերադարձնեն հավատը սեփական ուժերի նկատմամբ։ Նման առիթի համար կատարյալ ընտրություն է վառ բնավորությամբ և տոնական տրամադրությամբ շամպայնը։ Բացի այդ, այն կարող է ձեզ ոգեշնչել՝ սկսելու նոր ստեղծագործականնախագիծ։

Կույս – Antinori Villa Antinori Bianco

Ձեր մտքում աստիճանաբար ազատվում է տեղը նոր գաղափարների համար։ Սովորական առօրյան այլևս այնքան անթերի չի թվում, որքան նախկինում, և սա լավ առիթ է որոշ որոշումներ վերանայելու համար։ Տոսկանյան սպիտակ գինին՝ իր թարմությամբ և հավասարակշռված բնավորությամբ, հիանալի կհամապատասխանի հանգիստ կիրակիին, երբ մեծ փոփոխությունները դեռ սկսվում են փոքրիկ եզրահանգումներից։

Կշեռք – Whispering Angel՝ Caves d'Esclans-ից

Ռոմանտիկ ժամադրություններ, հաճելի հրավերներ և անսպասելի ուշադրության նշաններ․ ակնհայտ է, որ այս կիրակին ծրագրեր ունի ձեր անձնական կյանքի հետ կապված։Պրովանսյան հանրահայտ ռոուզեն՝ իր թեթև և նրբագեղ բնավորությամբ, կդառնա այս օրվա տրամադրության կատարյալ ուղեկիցը։ Հնարավոր է՝ այսօր արժե չսահմանափակվել միայն քաղաքավարի ժպիտով և, ի վերջո, ընդունել հրավերը։

Կարիճ – Catena Zapata Malbec Argentino

Կարծես թե բարդ պատմությունը վերջապես մնում է անցյալում։ Դուք այլևս չեք վերադառնում այն ամենին, ինչն անհնար է փոխել, և աստիճանաբար տեղ եք ազատում նոր ուրախությունների համար։ Արգենտինական Malbec-ը՝ իր հագեցած համով, թավշյա կառուցվածքով և արտահայտիչ բնավորությամբ, հիանալի ընտրություն կլինի նման պահի համար։ Երբեմն գեղեցիկ ավարտը լավ գինի բացելու լավագույն առիթն է։

Աղեղնավոր – Penfolds Bin 389 Cabernet Shiraz

Ձեր աստղային շրջանը սկսվում է ուժերի նոր ալիքով, ընկերների հետ հանդիպելու և ավելի մեծ ծրագրեր կազմելու ցանկությամբ։ Ժամանակն է դուրս գալ սովորական միջավայրից և հիշել, որ կյանքը չի սահմանափակվում երկուշաբթի օրվա անելիքների ցանկով։ Ավստրալական Cabernet Shiraz-ը, որը հայտնի է նաև «Baby Grange» անվամբ, իր հագեցած համով, համեմունքային նրբերանգներով և հզոր բնավորությամբ լիովին համապատասխանում է ձեր տրամադրությանը։

Այծեղջյուր – Marqués de Riscal Reserva

Կիրակին խոստանում է արդյունավետ լինել․ գործերն առաջ են գնում, շրջապատի մարդիկ պատրաստակամորեն օգնում են ձեզ, իսկ ինքներդ ձեզ համար արված փոքրիկ գնումը դառնում է հաճելի պարգև։ Նման օրը ցանկություն է առաջանում ընտրելու մի բան, որն արդեն ապացուցել է իր արժեքը։ Marqués de Riscal Reserva-ն՝ իր ոսկեգույն ցանցապատմամբ հայտնի շշով ներկայացվող ազնվական Ռիոխան, հիանալի կհամապատասխանի թե՛ տոնական ընթրիքին, թե՛ պարզապես ձեզ համար ստեղծված հատուկ առիթին։

Ջրհոս – Cloudy Bay Sauvignon Blanc

Այսօր ձանձրալի պարտականությունները ձեզ հատկապես նյարդայնացնում են, փոխարենը ոչ ստանդարտ գաղափարները մեկը մյուսի հետևից են ծնվում։ Մի՛ դիմադրեք այս տրամադրությանը․ երբեմն կիրակին անցկացնելու լավագույն ծրագիրը սովորական ժամանակացույցից մի փոքր շեղվելն է։ Նորզելանդական Sauvignon Blanc-ը՝ կրքամրգի, ցիտրուսների և թարմ կանաչ խոտաբույսերի վառ նրբերանգներով, այս օրվան կհաղորդի անհրաժեշտ թեթևությունը։

Ձկներ – Gavi di Gavi La Scolca Black Label

Հուզական լարվածությունն աստիճանաբար նահանջում է՝ իր տեղը զիջելով մտքի հստակությանն ու հանգիստ լավատեսությանը։ Դուք կրկին կարողանում եք ապագային նայել վստահությամբ և նույնիսկ աշխատանքային ու կարիերայի հետ կապված ծրագրեր կազմել։ Նրբաճաշակ Gavi di Gavi-ն՝ իր մաքուր ու թարմ բնավորությամբ, կդառնա այս տրամադրության հիանալի ուղեկիցը․ առանց ավելորդ աղմուկի, բայց այն հաճելի զգացողությամբ, որ առջևում ձեզ հետաքրքիր իրադարձություններ են սպասում։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search