Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում

18:30, 22 նոյեմբերի

Դեկտեմբերի առաջին օրը լավ առիթ է փոքր-ինչ դանդաղեցնելու առօրյա ընթացքը, դուրս գալու քաղաք և վերջապես տրվելու ամանորյա տրամադրությանը։ Երևանում տոնական սեզոնը սկսվում է շատ ավելի վաղ, քան դեկտեմբերի 31-ը․ քաղաքն աստիճանաբար լուսավորվում է, բացվում են առաջին Սուրբ Ծննդյան տոնավաճառները, իսկ միջոցառումների ցանկում հայտնվում են իրադարձություններ, որոնց համար արժե դուրս գալ տնից։ Պատմում ենք, թե ուր կարելի է այցելել դեկտեմբերի 1-ին՝ ձմռան առաջին օրը գեղեցիկ դիմավորելու համար՝ Երևանի առաջին վառված տոնածառից մինչև ուշ երեկոյան զբոսանքներ Կենտրոնի սիրելի փողոցներով։

Տեսնել, թե ինչպես են վառվում Երևանի առաջին տոնածառիլույսերը

Երևանում ամանորյա տոնական սեզոնն ունի իր մեկնարկային պահը, և այս տարի այն դեկտեմբերի 1-ն է։ Ժամը 18։00-ին Դիանա Աբգարի անվան այգում՝ Seasons Park Station-ի տարածքում, տեղի կունենա քաղաքի առաջին ամանորյա տոնածառի լույսերի հանդիսավոր վառման արարողությունը։

Նույն երեկոյան կբացվի նաև տոնական տոնավաճառը՝ 38 տաղավարով, որտեղ հնարավոր կլինի գտնել նվերներ, համտեսել սեզոնային հյուրասիրություններ և տաքանալ տաք ըմպելիքներով։ Ծրագրում նախատեսված են նաև համերգ, տոնական երաժշտություն և հանդիպում Ձմեռ պապի հետ։

Seasons Park Station-ը խոստանում է դառնալ դեկտեմբերի գլխավոր ժամանցային վայրերից մեկը՝ հազարավոր լույսերով, Սուրբ Ծննդյան զարդարանքներով և այնպիսի մթնոլորտով, որի մեջ ցանկություն է առաջանում հնարավորինս երկար մնալ։ Տոնավաճառը և տոնական ձևավորումները այցելուներին կուրախացնեն մինչև հունվարի 15-ը։

Երեկոյան զբոսանք կազմակերպել Պուշկինի և Թումանյանի փողոցներով

Առանձնահատուկ հաճույք կա տոնական Երևանը բացահայտելու մեջ՝ առանց հստակ երթուղու և շտապելու։ Հատկապես երբ խոսքը Պուշկինի և Թումանյանի փողոցների մասին է։ Դեկտեմբերի սկզբին տեղական ռեստորանները, սրճարանները, բարերն ու կոնցեպտուալ խանութները աստիճանաբար զարդարվում են ձմեռային դեկորներով․ ցուցափեղկերում հայտնվում են լուսաշղթաներ, դռներին՝ Սուրբ Ծննդյան ծաղկեպսակներ, իսկ ներսում արդեն տիրում է երկարատև տոնական երեկոների տրամադրությունը։

Կարելի է վերցնել տաք ըմպելիք՝ հետը տանելու համար, մտնել փոքրիկ խանութներ, ընթրիքի համար հարմար վայր ընտրել կամ պարզապես զբոսնել ծանոթ թաղամասերով։ Երբեմն հենց այսպիսի երեկոներն են՝ առանց տոմսերի, ժամանակացույցի և պարտադիր ծրագրերի, ամենից լավ օգնում զգալ տոների մոտենալը։

Երեկոն նվիրել երաժշտությանն ու բալետին

Եթե ցանկանում եք դեկտեմբերը սկսել մշակութային միջոցառմամբ, ապա դեկտեմբերի 1-ին Երևանում հիանալի առիթ կա գեղեցիկ հագնվելու և համերգասրահ այցելելու համար։ Ժամը 19։00-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի բեմում հանդես կգա Royal Classical Ballet-ը։

Ծրագրում ընդգրկված են «Կարմեն» բալետը և գալա-երեկո՝ հայտնի բեմադրություններից հատվածներով, այդ թվում՝ «Դոն Կիխոտ», «Քնած գեղեցկուհին», «Կորսար» և «Փարիզի բոցերը»։

Թատերախմբին կմիանան Մեծ թատրոնի մենակատարներ Աննա Տիխոմիրովան և Արտյոմ Օվչարենկոն։ Այս երեկոն նրանց համար է, ովքեր նախընտրում են տոնական սեզոնը սկսել ոչ միայն լույսերով ու տոնավաճառներով, այլև բարձրակարգ բեմական արվեստով։

Անցնել «Կասկադ – Հյուսիսային պողոտա – Սարյան» երթուղով

Երբ դեկտեմբերյան երեկոն նոր է սկսվում, Երևանը հատկապես գեղեցիկ է դառնում հետիոտն զբոսանքների համար։ Ամենագեղատեսիլ երթուղիներից մեկը կարելի է կառուցել՝ սկսելով Կասկադից, շարունակելով դեպի քաղաքի կենտրոն և ավարտելով Սարյան փողոցում։

Սկսեք Կասկադից․ բարձրացեք դիտահարթակ, վայելեք երեկոյան լուսավորված քաղաքի տեսարանը և, եթե եղանակը բարենպաստ լինի, մթնշաղի երկնքի ֆոնին տեսեք նաև Արարատը։ Այնուհետև իջեք դեպի Հյուսիսային պողոտա, զբոսնեք տոնական ձևավորմամբ ցուցափեղկերի կողքով և աստիճանաբար շարժվեք դեպի Սարյան փողոց։

Այստեղ կարելի է ավարտել զբոսանքը՝ տեղական որևէ հաստատությունում վայելելով մեկ գավաթ հայկական գինի։ Երթուղի, որտեղ կա ամեն ինչ՝ քաղաքային համայնապատկերներ, գեղեցիկ ճարտարապետություն, երեկոյան լույսեր և հաճելի առիթ՝ ոչ մի տեղ չշտապելու համար։

Բացել խաշի սեզոնը

Հայաստանում ցրտերի գալուստն ունի իր գաստրոնոմիական ավանդույթը, որի անունը խաշ է։ Առաջին իսկապես ցուրտ օրերի հետ ռեստորաններն ու ընկերական շրջապատները վերադառնում են առավոտյան խաշի սեղանների շուրջ հավաքվելու սովորույթին՝ տաք, խիտ արգանակով, չոր լավաշով, սխտորով և բողկով։

Դեկտեմբերի 1-ը հիանալի առիթ է միանալու այս ավանդույթին։ Խաշը շտապ նախաճաշի ուտեստ չէ․ այն ընդունված է վայելել դանդաղ, հավաքվել մեծ սեղանի շուրջ, զրուցել և առավոտն անցկացնել հաճելի ընկերակցությամբ։ Իսկ օրվա այսպիսի սկզբից հետո նույնիսկ դեկտեմբերյան ամենացուրտ օդն ավելի հաճելի է թվում։

Երևանում նման առավոտ անցկացնելու համար հարմար վայր գտնելը դժվար չէ․ դեկտեմբերին խաշն արդեն հաստատուն տեղ է զբաղեցնում ազգային խոհանոց առաջարկող ռեստորանների մեծ մասի ձմեռային ճաշացանկում։ Ավանդական մատուցմամբ խաշ վայելելու համար սովորաբար այցելում են քաղաքի կենտրոնում գտնվող՝ ժամանակի փորձությունն անցած ավանդական պանդոկներ (օրինակ՝ Թումանյան, Խորենացի կամ Հանրապետության փողոցներում) կամ ընտրում Հրազդանի կիրճի հարևանությամբ գտնվող գունեղ ու ինքնատիպ հաստատությունները, որտեղ առավոտյան սեղանը լրացվում է բնության գեղեցիկ տեսարանով։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search