Ռուսաստանցի միլիարդատեր Վլադիմիր Պոտանինը, որը Լոնդոնի Բարձր դատարանում նախկին կնոջ հետ 2,1 միլիարդ ֆունտ ստեռլինգի շուրջ ամուսնալուծության դատական գործընթաց է վարում, հայտարարել է, որ Նատալյա Պոտանինան չափազանցրել է իր «սեռական կարողությունները»՝ պնդելով, թե նույնիսկ փաստացի բաժանումից հետո իրենք շարունակել են շաբաթական երկու-երեք անգամ ինտիմ հարաբերություններ ունենալ։
Բրիտանական պատժամիջոցների տակ գտնվող գործարարը դատարանի նիստին մասնակցել է տեսակապի միջոցով՝ Մոսկվայից։
Պոտանինի խոսքով՝ ինքն ու կինը բաժանվել են դեռևս 2007 թվականին։ 2013 թվականին՝ 30 տարվա ամուսնությունից հետո, նա Մոսկվայում ամուսնալուծության հայց է ներկայացրել։ Սակայն Նատալյան, որը ցանկանում էր պահպանել ընտանիքը, պնդում է, որ բաժանումից հետո ևս վեց տարի իրենք շարունակել են պարբերաբար ինտիմ հարաբերություններ ունենալ։
«Թեև իրականում այդպես չէր, կուզենայի ասել, որ տիկին Պոտանինան, ամենայն հավանականությամբ, չափազանցնում է իմ սեռական կարողությունները»,-թարգմանչի միջոցով հայտարարել է միլիարդատերը։
Վլադիմիր և Նատալյա Պոտանինները, որոնք այժմ 65 տարեկան են, ամուսնացել են 1983 թվականին։ Նրանք երեք չափահաս երեխա ունեն։ Ռուսաստանում ամուսինները պաշտոնապես ամուսնալուծվել են 2014 թվականին, սակայն 2018 թվականից շարունակում են իրենց վեճը բրիտանական դատարաններում։ Այս դատական գործընթացը, ենթադրաբար, Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենաթանկարժեք ամուսնալուծության գործն է։
Պոտանինը, որի կարողությունը, իր իսկ խոսքով, թույլ է տալիս տարեկան շուրջ 42,2 միլիոն ֆունտ ստեռլինգ եկամուտ ստանալ, մերժում է նախկին կնոջ ֆինանսական պահանջները։ Նատալյան պահանջում է իրեն վճարել 2,1 միլիարդ ֆունտ ստեռլինգ՝ դա բացատրելով իրեն սովորական դարձած կենսամակարդակը պահպանելու անհրաժեշտությամբ։ Փոխարենը միլիարդատերը նրան առաջարկել է 25 միլիոն ֆունտ ստեռլինգ։
Դատարանում ելույթ ունենալիս նա պաշտպանել է նաև ռուսական դատարանի որոշումը, որը նախկինում իրենց ամուսնալուծության գործը քննել էր իր օգտին։ Նատալյան այդ դատական գործընթացն անարդար էր համարել։
«Դատարանները մանրակրկիտ ուսումնասիրել են այս հարցը»,-հայտարարել է Պոտանինը։ Նրա խոսքով՝ նախկին կնոջը հատկացված 84 միլիոն դոլարը (մոտ 64,2 միլիոն ֆունտ ստեռլինգ) նրան այդ ժամանակ դարձրել է Ռուսաստանի ամենահարուստ կանանցից մեկը։ Բացի այդ, գործարարի պնդմամբ՝ իրենց սկզբնական բաժանման ժամանակ նա լրացուցիչ գումար է ստացել, որը միայն փոքր-ինչ էր զիջում այդ վճարման չափին։
«Համոզված եմ, որ տիկին Պոտանինան արժանի է ապահովված կյանքով ապրելու։ Ռուսական դատարանի որոշումից հետո նա դարձավ ֆինանսապես լիովին ապահովված կին»,-ասել է նա։
Միլիարդատերն ավելացրել է, որ նախկին կնոջ պահանջած գումարը՝ իր կարիքները հոգալու համար, զգալիորեն գերազանցում է ոչ միայն այն բարձր կենսամակարդակը, որով նրանք ապրել են միասին ամուսնության ընթացքում, այլև իր ներկայիս ծախսերը։
Անցյալ շաբաթ Նատալյա Պոտանինան Լոնդոնի դատարանում պատմել է, որ 2013 թվականի վերջից մինչև 2016 թվականի հունվարը ընտանիքի անդամներին ընդհանուր առմամբ 18,2 միլիոն ֆունտ ստեռլինգ է փոխանցել։
Այդ գումարից 14,7 միլիոն ֆունտ ստեռլինգը ստացել է նրա քույրը, ևս 3,5 միլիոնը՝ որդիներից մեկը։
Դատական լսումների ընթացքում պարզվել է, որ Նատալյայի քույրը մինչ օրս բնակվում է Ռուսաստանում։ Միլիարդատիրոջ նախկին կնոջ խոսքով՝ գումարի մի մասը նախատեսված էր իրենց տարեց մորը օգնելու համար, որը մահացել է 2020 թվականին։
Ինչ վերաբերում է որդուն փոխանցված գումարին, Պոտանինան ընդգծել է, որ ինքը երբեք այդ միջոցներին հասանելիություն չի ունեցել։
Միլիարդատիրոջ փաստաբանը դատարանի ուշադրությունը հրավիրել է հակասության վրա․ նրա նախկին կինը պնդում է, որ ներկայումս իր ֆինանսական միջոցները բավարար չեն անհրաժեշտ կարիքները հոգալու համար, մինչդեռ նախկինում զգալի գումարներ է փոխանցել հարազատներին։
Նատալյան ընդունել է այդ փաստը՝ բացատրելով, որ այդ ժամանակ վստահ էր, թե կկարողանա ամուսնու հետ համաձայնության գալ և ամուսնալուծության գործընթացի շրջանակում ընդունելի լուծման հասնել։
«Ես էապես փոխել եմ իմ վերաբերմունքն այս հարցի նկատմամբ… Այժմ ես այլևս երբեք գումար չեմ նվիրում»,- ասել է նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:27, 24 նոյեմբերի
«Նա չափազանցրել է իմ սեռական կարողությունները»․ ռուսաստանցի միլիարդատեր Վլադիմիր Պոտանինը վիճարկում է 2,1 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ ռեկորդային ամուսնալուծության գործը21:19, 24 նոյեմբերի
Յոթ մետրանոց «Սիուուու»․ Շանհայում տեղադրվել է Կրիշտիանու Ռոնալդուի հսկայական արձանը20:20, 24 նոյեմբերի
Միլիարդատերերի կանայք հակահարված են հասցնում․ դավաճանություններ, սկանդալներ և ամուսնալուծությունից հետո ստացած կարողություններ19:27, 24 նոյեմբերի
270 միլիոն դոլար արժողությամբ «Ցուկերբունկերն» ու Իսրայելի բանակից ստացած հակագազերը․ ինչպես են միլիարդատերերը պատրաստվում աշխարհի վերջին16:18, 24 նոյեմբերի
Սառը լոգանքներ, տեսախաղեր սաուդյան արքայազնի հետ և միլիարդավոր դոլարներ. ինչպես է Թրամփի փեսան ապրում «միլիարդատիրոջ բունկերում»15:25, 24 նոյեմբերի
Կարտոֆիլը, գետնանուշը և պանիրը այլևս առողջ կազմվածքի թշնամիները չեն. չորս սննդամթերք, որոնք սննդաբանները հանիրավի դեմոնացրել են14:40, 24 նոյեմբերի
3.8 միլիարդ դոլար մեկ օրում. GTA 6-ը գերազանցել է բոլոր ռեկորդները14:19, 24 նոյեմբերի
Հոլիվուդը կողոպուտների ալիքի մեջ է. հանցագործները ներխուժում են հայտնիների տներ, փորձագետները կոչ են անում նրանց անհետանալ սոցցանցերից13:12, 24 նոյեմբերի
Մահից հետո՝ ծառ. Հոլիվուդյան դերասանուհին մահից հետո կյանքը շարունակելու անսովոր միջոց է մտածել12:31, 24 նոյեմբերի
«Մի՛ հավատացեք ինտերնետում կարդացած ամեն ինչին». Մրայա Քերին արձագանքել է իր առողջության մասին լուրերին՝ տարօրինակ ելույթից հետո12:16, 24 նոյեմբերի
Քարդի Բին կրկին ցնցել է իր բաց հագուստով. ոսկե շղթաներով ջինսերը հազիվ էին ծածկում ռեփերի հետույքը11:38, 24 նոյեմբերի
Մելանյա Թրամփը հրապարակավ ծաղրել է ամուսնուն՝ ոսկու հանդեպ նրա կրքի համար