Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Մեգան Մարքլի հայրը մանկական պոռնոգրաֆիա պահելու մեղադրանքով կարող է դատապարտվել 40 տարվա ազատազրկման  

11:56, 25 նոյեմբերի

Սասեքսի դքսուհու հայրը՝ Թոմաս Մարքլը, հայտնվել է աղմկահարույց քրեական սկանդալի կենտրոնում։ Լոս Անջելեսի դաշնային մեծ ժյուրին 82-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրել երեխաների սեռական բռնության նյութեր պահելու երկու դրվագով։ Եթե մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է մինչև 40 տարվա ազատազրկում։

Page Six-ի համաձայն, դաշնային դատախազները պնդում են, որ Թոմաս Մարքլը գիտակցաբար պահել է 35 մմ ժապավենային նեգատիվներ, որոնք պարունակում են անչափահասների, այդ թվում՝ 12 տարեկանից փոքր երեխաների պատկերող սեռական բնույթի բացահայտ նյութեր։

Մեղադրողները նշում են, որ հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները տեղեկություններ են ստացել Ֆիլիպիններում, որտեղ Մարքլը տուն ունի, և Լոս Անջելեսի տարածքում գտնվող երկու պահեստներում նման նյութերի հնարավոր պահպանման մասին։ Խուզարկության ընթացքում ՀԴԲ գործակալները առգրավել են մոտ 78 իր, այդ թվում՝ լուսանկարչական նեգատիվներ, սլայդներ և գրքեր, որոնք, ըստ քննիչների, կարող էին պարունակել արգելված պատկերներ։

Մեղադրական եզրակացության մեջ նաև նշվում են լուսանկարներ, որոնք, ըստ քննիչների, պատկերում են Թոմաս Մարքլին անչափահասների հետ։ Այս նյութերի մի մասը, ենթադրաբար, արվել է Ֆիլիպիններում։

Մեգանի հայրը ներկայումս կալանքի տակ է Ֆլորիդայում։ Նա ձերբակալվել է նոյեմբերի 6-ին իր բնակության վայրի խնամքի տանը։ Սկզբում նա ազատ է արձակվել գրավի դիմաց՝ տնային կալանքի և էլեկտրոնային հետևողական սարք կրելու պայմանով, սակայն մի քանի օր անց կրկին ձերբակալվել է՝ ենթադրաբար հետևողական սարքը ինքնուրույն հանելու փորձի համար։

Նախատեսվում է, որ Մարքլը կտեղափոխվի Լոս Անջելես առաջիկա շաբաթներին, որտեղ նա կներկայացվի դաշնային դատարան։ Երկու մեղադրանքներից յուրաքանչյուրը նախատեսում է մինչև 20 տարվա ազատազրկում։ Նոր մեղադրական եզրակացությունը հետևում է Ֆլորիդայի դատարանի այն որոշմանը, որ Թոմաս Մարքլը իրավասու է դատվելու։ Նրա մոտ նախկինում ախտորոշվել էր դեմենցիա, բայց հոգեբուժական գնահատումը ցույց է տվել, որ նա հասկանում է մեղադրանքները և կարող է մասնակցել իր սեփական պաշտպանությանը։

Թոմաս Մարքլը նախկինում հերքել է անօրինական գործունեության մեջ որևէ ներգրավվածություն։ Հոգեբուժական հարցաքննության ժամանակ նա հայտարարել է. «Ինչո՞ւ եմ ես այստեղ։ Ի՞նչ եմ արել։ Ես մանկական պոռնոգրաֆիա չունեմ։ Ես երեխաների մերկ լուսանկարներ չունեմ»։

Ֆիլիպիններում զուգահեռ հետաքննություն է ընթանում. տեղական ոստիկանությունը հետաքննում է Մարքլի հնարավոր ներգրավվածությունը արգելված նյութերի պահպանման և տարածման գործում։

Մեգան Մարքլը նախկինում հայտարարել էր, որ խորապես ցնցված է հոր դեմ ուղղված մեղադրանքներից։ Դքսուհին նաև բացատրել է, որ նրանից բաժանվելու և թոռներին տեսնելուց նրան զրկելու որոշումը պայմանավորված էր սեփական երեխաներին պաշտպանելու ցանկությամբ։

Մեգանի և հոր հարաբերությունները վատթարացել էին դեռևս 2018 թվականին արքայազն Հարրիի հետ նրա հարսանիքից առաջ։ Այդ ժամանակվանից ի վեր նրանք գրեթե չեն շփվել։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search