Պարզվում է՝ ամուր հարաբերությունների համար օծանելիքը կարող է այնքան էլ կարևոր չլինել, որքան սիրելի մարդու բնական բույրը։ Նիդեռլանդների Ռադբաուդի համալսարանի գիտնականների հետազոտության համաձայն՝ որքան երկար են մարդիկ գտնվում ռոմանտիկ հարաբերությունների մեջ, այնքան ավելի ուժեղ կարող է նրանց գրավել զուգընկերոջ բնական բույրը։
Փորձի ընթացքում մասնակիցներին առաջարկել են հոտոտել իրենց սիրելիների հագած շապիկները, ապա գնահատել դրանց բույրը մի քանի չափանիշներով՝ որքանով է այն հաճելի, արտահայտված, հանգստացնող և սեռական գրգռվածություն առաջացնող։
Արդյունքները ցույց են տվել, որ զուգընկերոջ բույրի հետ կապված սեռական գրավչությունն ուժեղանում է հարաբերությունների զարգացմանը զուգընթաց։ Մասնակիցները, որոնք միասին էին շուրջ 400 ամիս՝ ավելի քան 33 տարի, գրեթե չորս անգամ ավելի հաճախ էին նշել, որ սիրելի մարդու բույրն իրենց սեռական գրգռվածություն է առաջացնում, քան նրանք, ովքեր նոր էին սկսել հանդիպել։
Միևնույն ժամանակ, հետազոտողները շեշտում են, որ բնական բույրը հարաբերություններից գոհունակությունը պայմանավորող միակ կամ գլխավոր գործոնը չէ։ Շատ ավելի մեծ դեր կարող են ունենալ զուգընկերոջ անձնային հատկանիշները, կարողություններն ու արտաքին տեսքը։
Այսպիսով, մարդուն բնորոշ բույրը ժամանակի ընթացքում կարող է առանձնահատուկ գրավչություն ձեռք բերել և դառնալ զույգի ինտիմ մտերմության անբաժանելի մասը։ Եվ, հնարավոր է, հենց այդ պատճառով սիրելի մարդու բնական բույրը երբեմն ավելի հաճելի է թվում, քան ամենաթանկ օծանելիքը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:23, 25 նոյեմբերի
Սիրո բույրը․ գիտնականները պարզել են, թե ինչու է զուգընկերոջ բնական բույրը տարիների ընթացքում ավելի ու ավելի գրավիչ դառնում21:33, 25 նոյեմբերի
Սեռական կյանքը աստիճանաբար դուրս է մղվում բրիտանացիների առօրյայից․ երիտասարդները սիրային մտերմությունից առավել նախընտրում են սմարթֆոնները21:03, 25 նոյեմբերի

20:54, 25 նոյեմբերի

20:18, 25 նոյեմբերի
«Դուք դատապարտվա՞ծ եք միայնության»․ գիտնականները պարզել են, թե բնավորության որ գծերն են խանգարում գտնել սեր19:29, 25 նոյեմբերի
Rhode շուրթերի փայլ, թանկարժեք խորտիկներ և Coca-Cola-ի 90-օրյա պաշար․ ինչպես է Z սերունդը պատրաստվում աշխարհի վերջին16:36, 25 նոյեմբերի
Շքեղություն ըստ քիմքի. Jacob & Co.-ն թողարկել է սև խավիար ոսկե տուփերով15:29, 25 նոյեմբերի
Քաղաք օվկիանոսի մեջտեղում, ամերիկյան օրենքներից անդին. միլիարդատերը ուզում է կառուցել լողացող մեգա-հարթակ, որը կգործի 1000 տարի14:39, 25 նոյեմբերի
Հայհոյանքներ վարչապետի դռան մոտ և պարեր 90-ականների հիթերի տակ. բլոգերները անարգել են բրիտանական կառավարության նստավայրը14:17, 25 նոյեմբերի
Արիանա Գրանդեն չի կարողացել փրկել «Ծնողների հետ հանդիպումը» ֆիլմի նոր մասը. Քննադատներն այն անվանել են «ցավալիորեն ձանձրալի»13:17, 25 նոյեմբերի
4 սիրավեպ և վերադարձ Nvidia-ի ղեկավարի պաշտոնին. Ջենսեն Հուանգը խոստովանել է տնօրենների խորհրդին ավելի շատ անհավատարմությունների մասին12:38, 25 նոյեմբերի
«Միսս Տիեզերք 2026»-ում հաղթել է Ջենիֆեր Բարետոն Պուերտո Ռիկոյից