Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին վերջապես կարգավորել են իրենց տարիներ շարունակվող դատական վեճը ֆրանսիական Château Miraval գինու կալվածքի վաճառքի վերաբերյալ։ Նախկին ամուսինները հրաժարվել են փոխադարձ պահանջներից՝ խուսափելով աղմկահարույց դատավարությունից, որը պետք է տեղի ունենար Լոս Անջելեսում հաջորդ տարվա սկզբին։ Իրավական պայքարի ավարտից հետո դերասանները հանդես են եկել անսովոր համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով իրենց ցանկությունը՝ շարունակել առաջ ընթանալ՝ հանուն իրենց ընտանիքի։
Նախկին զույգի ներկայացուցիչները Daily Mail-ին հայտնել են, որ կողմերը քայլեր են ձեռնարկել դատական գործընթացները դադարեցնելու համար։ Համաձայնագրի ֆինանսական և այլ պայմանները չեն բացահայտվում։
«Մենք դատարանից դուրս համաձայնության ենք եկել՝ հիմնվելով մեր ընտանիքի շահերի վրա, և այլևս մեկնաբանություններ չենք տա։ Որոշակի «աղբյուրներին» վերագրվող որևէ հայտարարություն չի բխում մեզանից կամ մեր անմիջական շրջապատի որևէ մեկից», - ասվում է Փիթի և Ջոլիի ներկայացուցիչների համատեղ հայտարարության մեջ։
Château Miraval-ի վաճառքի շուրջ դատական վեճը տևել է մի քանի տարի և ուղեկցվել է Ջոլիի կողմից իր նախկին ամուսնու դեմ լուրջ մեղադրանքներով։ Դերասանուհին պնդում էր, որ Փիթը ֆիզիկական և հոգեբանական բռնության է ենթարկել իրեն և իրենց երեխաներից մեկին։
62-ամյա Բրեդ Փիթը և 51-ամյա Անջելինա Ջոլին մեծացնում են վեց երեխա՝ 25-ամյա Մեդոքսը, 22-ամյա Պաքսը, 21-ամյա Զահարան, 20-ամյա Շայլոն և 18-ամյա երկվորյակներ Նոքսն ու Վիվիենը։ Ենթադրվում է, որ դերասանը քիչ կամ ընդհանրապես կապ չունի իր երեխաներից որևէ մեկի հետ։ Նրանցից չորսը պաշտոնապես հրաժարվել են նրա ազգանունից։
Զույգը 2008 թվականին մոտ 28,4 միլիոն դոլարով գնել է 486 հեկտար տարածք զբաղեցնող Շատո Միրավալ կալվածքը Ֆրանսիայի հարավում գտնվող Կորենս կոմունայում։ Նրանք ամուսնացել են այնտեղ վեց տարի անց։ 2021 թվականի գնահատականներով՝ գինեգործարանի արժեքը հասել է 164 միլիոն դոլարի։
Ըստ տեղեկությունների՝ բաժանումից հետո Ջոլին մտադիր էր իր բաժնեմասը վաճառել նախկին ամուսնուն։ Սակայն բանակցությունները ձախողվել են Փիթի ենթադրյալ պահանջի պատճառով, որ նա ստորագրի գաղտնիության մասին համաձայնագիր, որը, ըստ դերասանուհու, կխանգարեր նրան հրապարակայնորեն քննարկել ընտանեկան բռնության մեղադրանքները։
2021 թվականին «Լարա Քրոֆթ» ֆիլմի աստղը 64 միլիոն դոլարով վաճառել է «Château Miraval»-ի իր բաժնեմասը ռուս գործարար Յուրի Շեֆլերին։
Ի պատասխան՝ Փիթը դատի է տվել իր նախկին կնոջը՝ մեղադրելով նրան համաձայնագիրը խախտելու մեջ, որը նախատեսում էր, որ կողմերից ոչ մեկը չի կարող վաճառել իր բաժնեմասը առանց մյուսի համաձայնության։ Ջոլին հակընդդեմ հայց է ներկայացրել՝ պնդելով, որ դերասանը 2016 թվականին մասնավոր ինքնաթիռով թռիչքի ժամանակ հարձակվել է իր և իրենց երեխաներից մեկի վրա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:39, 26 նոյեմբերի
Էմիլի Ռատակովսկին միացել է Մեգան Ֆոքսի մեծահասակների համար նախատեսված հարթակին. մոդելը կարող է ամսական միլիոնավոր դոլարներ վաստակել11:16, 26 նոյեմբերի
Ծեծկռտուք Beautiful երգի ժամանակ. Քրիստինա Ագիլերայի համերգը Պերուում ավարտվել է արյունալի կռվով11:05, 26 նոյեմբերի
Էմիրությունների երեկոն Երևանում․ մշակույթ, ավանդույթներ և հյուրընկալություն՝ ի պատիվ ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակի10:30, 26 նոյեմբերի
Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին վերջակետ են դրել իրենց բազմամյա պատերազմին՝ 164 մլն դոլարի շուրջ. նախկին զույգը անակնկալ հայտարարություն է արել ընտանքի մասին09:00, 26 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 25 նոյեմբերի
«Angry Birds»-ը՝ ինտիմ մկանների մարզման համար․ անսովոր տեսախաղ կանանց համար22:23, 25 նոյեմբերի
Սիրո բույրը․ գիտնականները պարզել են, թե ինչու է զուգընկերոջ բնական բույրը տարիների ընթացքում ավելի ու ավելի գրավիչ դառնում21:33, 25 նոյեմբերի
Սեռական կյանքը աստիճանաբար դուրս է մղվում բրիտանացիների առօրյայից․ երիտասարդները սիրային մտերմությունից առավել նախընտրում են սմարթֆոնները21:03, 25 նոյեմբերի

20:54, 25 նոյեմբերի

20:18, 25 նոյեմբերի
«Դուք դատապարտվա՞ծ եք միայնության»․ գիտնականները պարզել են, թե բնավորության որ գծերն են խանգարում գտնել սեր19:29, 25 նոյեմբերի
Rhode շուրթերի փայլ, թանկարժեք խորտիկներ և Coca-Cola-ի 90-օրյա պաշար․ ինչպես է Z սերունդը պատրաստվում աշխարհի վերջին