Հայտնի բրիտանացի խոհարար Գորդոն Ռամզին անսպասելիորեն նշանակվել է BBC-ի Top Gear ավտոշոուի նոր հաղորդավար։ Նա կփոխարինի կատակերգու Ջիմի Քարին, ով, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, ստիպված է եղել հրաժարվել վերջին րոպեին։
60-ամյա Ռամզին, որը հայտնի է իր կրակոտ բնավորությամբ և թանկարժեք մեքենաների սիրով, կղեկավարի վերափոխված հաղորդավարների թիմը 2028 թվականին։
Նրան այդ լուրը հայտնի է դարձել «Ստիգ» մականունով խորհրդավոր սպիտակ սաղավարտով վարորդի հետ արագընթաց մրցարշավային ուղու վրա ընթացող շրջանի ժամանակ։ Չթագցնելով իր ոգևորությունը, Ռեմզին գոռացել է. «Այո՛։ Top Gear-ը վերադարձել է։ Գնացինք»։
Վերաթողարկումը տեղի է ունենում չորս տարի անց այն բանից հետո, երբ արտադրությունը դադարեցվել էր հաղորդավար Ֆրեդի Ֆլինտոֆի լուրջ վթարից հետո։ Նոր դրվագների նկարահանումները, որոնք տեղի կունենան աշխարհի տարբեր երկրներում, նախատեսվում է սկսել հաջորդ տարի։ Ռամզին երեք անգամ հայտնվել է որպես հյուր-աստղ «Top Gear»-ում՝ առաջին եթերաշրջանում՝ 2002 թվականին, ութերորդ եթերաշրջանում՝ 2006 թվականին, և 23-րդ եթերաշրջանում՝ 2016 թվականին։
Վեց երեխաների հայրը, որի զուտ կարողությունը գնահատվում է մոտավորապես 200 միլիոն ֆունտ ստեռլինգ, ոչ միայն մեքենաների սիրահար է, այլև պրոֆեսիոնալ մրցարշավային փորձագետ։ Նա ունի մրցարշավային լիցենզիա և բազմաթիվ անգամներ հանդես է եկել մրցուղիներում։ Տարիների ընթացքում խոհարարը կուտակել է տպավորիչ մեքենաների հավաքածու, որի արժեքը գերազանցում է 4,5 միլիոն ֆունտ ստեռլինգը։
Ռամզին բազմիցս նկատվել է Լոնդոնի Մեյֆեյրում գտնվող իր «Lucky Cat» ռեստորանի մոտ՝ շքեղ սպորտային մեքենաներ վարելիս։ Նրա վերջին ձեռքբերումը կարմիր Ferrari F40-ն է, որը գնվել է այս տարի մոտավորապես 4 միլիոն ֆունտ ստեռլինգով։
Երկրպագուները ուրախությամբ են ընդունել Ռամզիի նշանակման լուրը՝ նրան անվանելով կատարյալ ընտրություն։ Այնուամենայնիվ, շատերը օգտվել են առիթից՝ ծաղրելու խոհարարի՝ կոպիտ լեզու օգտագործելու հայտնի սովորությունը։
«Հուսով եմ՝ բյուջեում գումար կա գրաքննության համար», - գրել է սոցիալական ցանցերի օգտատերերից մեկը։ «Վա՜յ։ Ոչ մի դեպքում։ Սա հրաշալի է լինելու։ Գուցե այսպիսի հաղորդավարի հետ նորից սկսեմ դիտել Top Gear-ը», - մեկնաբանել է մեկ ուրիշը։
«Հուսով եմ՝ հայհոյող սարքը պատրաստ է. դժվար կլինի։ Իսկապես, սա հիանալի ընտրություն է», - ավելացրել է մեկ այլ երկրպագու։
Ռամզին արդեն իսկ խիտ գրաֆիկ ունի։ Top Gear-ում իր դեբյուտից բացի, նա նախատեսում է վերադառնալ բրիտանական հեռուստատեսություն 2027 թվականին՝ Կլաուդիա Վինկլմանի հետ միասին՝ «Դժոխային խոհանոց» խոհարարական շոուի վերափոխված տարբերակում։
Ավելին, խոհարարը պատրաստվում է երկրորդ անգամ պապիկ դառնալ։ Նրա 26-ամյա դուստրը՝ Հոլին, հղիության վերջին փուլում է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:12, 26 նոյեմբերի
Գորդոն Ռամզին խոհանոցը կփոխարինի մրցարշավարանով. հայտնի խոհարարը կղեկավարի Top Gear-ի վերաթողարկումը11:39, 26 նոյեմբերի
Էմիլի Ռատակովսկին միացել է Մեգան Ֆոքսի մեծահասակների համար նախատեսված հարթակին. մոդելը կարող է ամսական միլիոնավոր դոլարներ վաստակել11:16, 26 նոյեմբերի
Ծեծկռտուք Beautiful երգի ժամանակ. Քրիստինա Ագիլերայի համերգը Պերուում ավարտվել է արյունալի կռվով11:05, 26 նոյեմբերի
Էմիրությունների երեկոն Երևանում․ մշակույթ, ավանդույթներ և հյուրընկալություն՝ ի պատիվ ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակի10:30, 26 նոյեմբերի
Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին վերջակետ են դրել իրենց բազմամյա պատերազմին՝ 164 մլն դոլարի շուրջ. նախկին զույգը անակնկալ հայտարարություն է արել ընտանքի մասին09:00, 26 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 25 նոյեմբերի
«Angry Birds»-ը՝ ինտիմ մկանների մարզման համար․ անսովոր տեսախաղ կանանց համար22:23, 25 նոյեմբերի
Սիրո բույրը․ գիտնականները պարզել են, թե ինչու է զուգընկերոջ բնական բույրը տարիների ընթացքում ավելի ու ավելի գրավիչ դառնում21:33, 25 նոյեմբերի
Սեռական կյանքը աստիճանաբար դուրս է մղվում բրիտանացիների առօրյայից․ երիտասարդները սիրային մտերմությունից առավել նախընտրում են սմարթֆոնները21:03, 25 նոյեմբերի

20:54, 25 նոյեմբերի

20:18, 25 նոյեմբերի
«Դուք դատապարտվա՞ծ եք միայնության»․ գիտնականները պարզել են, թե բնավորության որ գծերն են խանգարում գտնել սեր