Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

«Մենք մեր դեմքերը այլանդակեցինք». Քիմ և Քլոե Քարդաշյանները զղջում են կորեական կոսմետոլոգիայի իրենց փորձի համար  

14:25, 26 նոյեմբերի

Քիմ և Քլոե Քարդաշյանները մեկնել են Հարավային Կորեա՝ ժամանակակից գեղեցկության խնամքի ծառայություններ ստանալու, սակայն ուղևորությունն անսպասելի արդյունքներ է ունեցել: Կոսմետիկ միջամտություններից հետո նրանց դեմքերը այնքան էին փոխակերպվել, որ նույնիսկ իրենց մայրը՝ Քրիս Ջենները, չի կարողացել զսպել արցունքները:

Քլոեն այս մասին ներկայացրել է իր «Քլոեն Հրաշքների աշխարհում» փոդքասթի վերջին թողարկման ժամանակ, որտեղ նա զրուցել է իր մտերիմ ընկերուհի Լա Լա Էնթոնիի հետ, ով նույնպես մասնակցել է ուղևորությանը: Ռեալիթի շոուի աստղի խոսքով՝ ինքը և Քիմը որոշել են փորձել գրեթե բոլոր միջամտությունները, որոնցով հայտնի է կորեական գեղեցկության արդյունաբերությունը:

кимкор.jpg (68 KB)

«Քիմի հետ մենք վերադարձանք այլանդակված: Դու վերադարձար գեղեցիկ, իսկ թռիչքը միայն ավելի վատացրեց իրավիճակը: Քիմը նման էր «Ընտանեկան տղա» ֆիլմի Սթյուիին», - կատակել է Քլոեն Էնթոնիին: Նա խոստովանել է, որ միջամտությունների հետևանքներն այնքան նկատելի էին, որ խումբը հազիվ էր լքել հյուրանոցը: «Առաջին օրը մենք մեր դեմքերը վնասեցինք և պարզապես նստեցինք սենյակում», - ասել է Քարդաշյանը:

Քլոեի խոսքով՝ իրենք լիովին չէին հասկանում, թե ինչ պրոցեդուրաների են համաձայնվում. բժիշկների հետ շփումը տեղի էր ունենում թարգմանչի միջոցով, և քույրերը լիովին վստահում էին մասնագետներին։

«Եթե որևէ մեկը հարցնի, մենք նույնիսկ չգիտենք, թե նրանք ինչ են արել մեզ հետ, քանի որ մենք պարզապես վստահում էինք բժիշկներին։ Թարգմանիչ կար։ Մենք ասում էինք. «Լավ, պայմանավորվեցինք, գումարը այսքան է, հիանալի է»։ Դու պառկում ես բազմոցին, նրանք ինչ-որ բան են անում քեզ հետ, և դու ասում ես. «Սա այն է, ինչի մասին ենք պայմանավորվե՞լ ենք», - հիշում է նա։

кимкор1.jpg (65 KB)

Քիմի արտաքին տեսքի փոփոխությունները հատկապես սարսափեցրել են նրանց մորը։ Քլոեն ասել է, որ Քրիս Ջենները պայթել է լաց լինելով, երբ տեսել է դստերը պրոցեդուրայից հետո և հարցրել, թե արդյոք նա իսկապես ընդմիշտ փչացրել է իր դեմքը։ Բարեբախտաբար, հետևանքները ժամանակավոր էին. Քլոեի խոսքով՝ ժամանակի ընթացքում երկու քույրերի դեմքերն էլ վերադարձել են իրենց նախկին վիճակին։ Այնուամենայնիվ, նա ուղևորությունը չի համարում ձախողված՝ բնորոշ ինքնաքննադատությամբ հավելելով. «Շատ զվարճալի էր, մենք պետք է սա կրկնենք»։

Քիմը փաստագրել է իր 2025 թվականի օգոստոսին Հարավային Կորեա կատարած ուղևորությունը և սոցիալական ցանցերում հրապարակել կոսմետիկ միջամտությունների լուսանկարներ։

Քլոյը չի նշել, թե որ միջամտություններն են առաջացրել այդքան նկատելի արձագանք։ Քիմի հրապարակած լուսանկարներից մեկում նրա դեմքը կարմրած է թվում, իսկ հոնքերը և մազերի գիծը ծածկված են ժապավենով՝ հնարավոր է՝ լազերային միջամտության ժամանակ պաշտպանության համար։ Մեկ այլ լուսանկարում մասնագետը մուգ հեղուկ է ներարկում Skims-ի հիմնադրի ձեռքին։

Չնայած տհաճ հետևանքներին, Քլոյը պնդում է, որ չի զղջում փորձի համար։ Դատելով նրա պատմությունից՝ քույրերը պատրաստ են վերադառնալ ավելի շատ միջամտությունների, չնայած այս անգամ նրանք կարող են ավելի զգույշ լինել։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search