Նոյեմբերի 25-ը հայ ժողովրդի պատմության մեջ առանձնահատուկ խորհուրդ ունեցող օր է․ այս օրը ծնվել է Հայաստանի ազգային հերոս, Արցախի ազատագրական պայքարի լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանը։ Իսկ այս տարի նրա ծննդյան օրը նշանավորվեց ևս մեկ կարևոր իրադարձությամբ․ «Կինոմոսկվա»-ում տեղի ունեցավ «Մոնթե» գեղարվեստական ֆիլմի մեծ պրեմիերան՝ հանդիսատեսին հնարավորություն տալով ևս մեկ անգամ վերապրելու հայ ժողովրդի նորագույն պատմության հերոսական էջերից մեկը։
Ֆիլմը նվիրված է Մոնթե Մելքոնյանի կյանքին, գործունեությանը, գաղափարներին և այն բացառիկ նվիրումին, որով նա իր կյանքը կապեց հայ ժողովրդի ու հայրենիքի ճակատագրի հետ։ Սա պատմություն է մի մարդու մասին, ով ծնվել և մեծացել էր ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում, սակայն իր արմատների, ազգային ինքնության և հայրենիքի հանդեպ պատասխանատվության գիտակցումը նրան բերեց Հայաստան ու Արցախ՝ դառնալու ազգային-ազատագրական պայքարի մասնակիցներից մեկը։
View this post on Instagram
«Մոնթե» ֆիլմը նկարահանվել է Genetic Production-ի կողմից։ Նախագծի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է, ռեժիսորը՝ Սուրեն Սաֆարյանը։ Ստեղծագործական թիմի առջև դրված էր պատասխանատու և բարդ խնդիր՝ մեծ էկրանին ներկայացնել ոչ միայն պատմականորեն ճանաչված հրամանատարին, այլև նրա մարդկային նկարագիրը, ներաշխարհը, սկզբունքներն ու հայրենասիրական համոզմունքները։
Մոնթե Մելքոնյանի կերպարը մարմնավորելու պատասխանատու առաքելությունը ստանձնել է դերասան Վլադիմիր Մսրյանը։ Նրա համար այս դերը պարզապես հերթական դերակատարում չէր, այլ մեծ պատասխանատվություն՝ կապված մի մարդու անվան հետ, որի կերպարը վաղուց դարձել է հայ ժողովրդի հավաքական հիշողության և ազգային հպարտության խորհրդանիշներից մեկը։ Ֆիլմում Մոնթեի կնոջ՝ Սեդայի կերպարը մարմնավորում է դերասանուհի Հռիփսիմե Նավասարդյանը։
Ստեղծագործական կազմի խոսքով՝ դերասանական կազմն ընտրելիս առաջնային չափանիշը ոչ թե դերասանների ճանաչվածությունն ու պահանջված լինելն էր, այլ նրանց արտաքին, ներքին և կերպարային համապատասխանությունը պատմական հերոսներին։ Նպատակն էր հնարավորինս հավաստի ու համոզիչ կերպով վերակերտել իրական մարդկանց՝ պահպանելով նրանց անհատականությունն ու ժամանակաշրջանի շունչը։
Ֆիլմում ուշագրավ վերադարձով հանդես է գալիս նաև Խորեն Լևոնյանը։ Genetic Production-ի նախորդ՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմում նա մարմնավորել էր Վազգեն Սարգսյանին, իսկ այս անգամ կրկին ներկայանում է պատմական նշանակություն ունեցող կերպարի միջոցով։
Պրեմիերայի օրը հուզմունքը զգացվում էր ամենուր։ Հուզված էին թե՛ դերասանները, թե՛ ստեղծագործական թիմի անդամները։ Ֆիլմի ստեղծման ճանապարհը հեշտ չի եղել․աշխատանքային ընթացքն ուղեկցվել է տարբեր խոչընդոտներով և դժվարություններով։ Սակայն երկարատև աշխատանքի արդյունքն արդեն մեծ էկրանին է, իսկ հանդիսատեսը հնարավորություն ունի վերադառնալու պատմական հիշողությանը, վերապրելու հերոսական դրվագներն ու վերհիշելու այն մարդկանց, որոնց կյանքն ու պայքարը նշանակալի հետք են թողել հայ ժողովրդի պատմության մեջ։
View this post on Instagram
Գլխավոր դերակատար Վլադիմիր Մսրյանի համար Մոնթեին մարմնավորելը առանձնահատուկ փորձառություն է եղել։ Պրեմիերայի ընթացքում նա իր հուզմունքն ու տպավորությունները կիսել է՝ խոստովանելով. «Ավելի վառ անհատականություն, քան Մոնթե Մելքոնյանն է, երբեք չեմ հանդիպել»։ Այս խոսքերը լավագույնս արտահայտում են այն տպավորությունը, որը Մոնթեն թողել է ոչ միայն իր ժամանակակիցների, այլև նրա կերպարին այսօր անդրադարձող մարդկանց վրա։
Ֆիլմի մեկ այլ առանձնահատկություն լեզվական լուծումն է․ հերոսները խոսում են արևմտահայերենով։ Այս ընտրությունը պատահական չէ․ այն միտված է կերպարների խոսքը, միջավայրը և պատմական ժամանակաշրջանի մթնոլորտն ավելի հավաստի դարձնելուն։ Դերասանները ֆիլմի նկարահանումներից առաջ հատուկ պատրաստություն են անցել՝ արևմտահայերենին տիրապետելու և իրենց խոսքն առավել բնական ու համոզիչ ներկայացնելու համար։
«Մոնթե»-ն պարզապես պատմական կերպարի մասին պատմող ֆիլմ չէ։ Այն հնարավորություն է՝ նորովի անդրադառնալու հայրենիքի, ազգային ինքնության, նվիրումի և պատասխանատվության գաղափարներին։ Մոնթե Մելքոնյանի կյանքի պատմությունը հիշեցնում է, որ հայրենասիրությունը միայն խոսք չէ․ այն նաև ընտրություն է, գործ և պատրաստակամություն՝ սեփական կյանքը նվիրելու արժեքներին, որոնց հավատում ես։
Մեծ էկրանին վերակենդանացած Մոնթեի կերպարը ևս մեկ անգամ հիշեցնում է՝ կան անհատականություններ, որոնց պատմությունը չի ավարտվում նրանց կյանքի ավարտով։ Նրանք շարունակում են ապրել սերունդների հիշողության, արժեքների և հայրենիքի հանդեպ նվիրումի մեջ։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:14, 26 նոյեմբերի
«Հրաշալի դար» սերիալի աստղ Դենիզ Չաքիրը ձերբակալվել է Թուրքիայում թմրանյութերի և մարմնավաճառության մեղադրանքով14:02, 26 նոյեմբերի
«Մոնթե». հերոսի, հաղթանակի ու հայրենասիրության պատմությունը՝ մեծ էկրանին13:13, 26 նոյեմբերի
Սարիկ Անդրեասյանի կինը խանդել է նրա և Վիկտորիա Լոպիրևայի սիրավեպը. մոդելը պատասխանել է կծու հեգնանքով12:35, 26 նոյեմբերի
Սոֆիա Վերգարան հանդիպել է իր 7.5 մետրանոց բրոնզե կրկնօրինակին. երկրպագուների արձագանքները հակասական էին12:12, 26 նոյեմբերի
Գորդոն Ռամզին խոհանոցը կփոխարինի մրցարշավարանով. հայտնի խոհարարը կղեկավարի Top Gear-ի վերաթողարկումը11:39, 26 նոյեմբերի
Էմիլի Ռատակովսկին միացել է Մեգան Ֆոքսի մեծահասակների համար նախատեսված հարթակին. մոդելը կարող է ամսական միլիոնավոր դոլարներ վաստակել11:16, 26 նոյեմբերի
Ծեծկռտուք Beautiful երգի ժամանակ. Քրիստինա Ագիլերայի համերգը Պերուում ավարտվել է արյունալի կռվով11:05, 26 նոյեմբերի
Էմիրությունների երեկոն Երևանում․ մշակույթ, ավանդույթներ և հյուրընկալություն՝ ի պատիվ ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակի10:30, 26 նոյեմբերի
Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին վերջակետ են դրել իրենց բազմամյա պատերազմին՝ 164 մլն դոլարի շուրջ. նախկին զույգը անակնկալ հայտարարություն է արել ընտանքի մասին09:00, 26 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 25 նոյեմբերի
«Angry Birds»-ը՝ ինտիմ մկանների մարզման համար․ անսովոր տեսախաղ կանանց համար22:23, 25 նոյեմբերի
Սիրո բույրը․ գիտնականները պարզել են, թե ինչու է զուգընկերոջ բնական բույրը տարիների ընթացքում ավելի ու ավելի գրավիչ դառնում