Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար  

16:28, 27 նոյեմբերի

Վինտաժային օծանելիքները վերածնունդ են ապրում: Dior-ը, Chanel-ը, Guerlain-ը և այլ հայտնի տներ վերադառնում են իրենց արխիվներ՝ վերաիմաստավորելով անցյալի լեգենդար օծանելիքները և թողարկելով թարմացված տարբերակներ: Արդյունքում, ծանոթ կոմպոզիցիաներին տրվում է ժամանակակից երանգ, մինչդեռ նրանց, որոնք ծանոթ չեն դրանց, հնարավորություն է տրվում բացահայտել իսկական դասական օծանելիքներ։

Բույրերը յուրահատուկ ունակություն ունեն մեզ ժամանակի մեջ տեղափոխելու։ Դա պայմանավորված է նրանով, որ հոտառությունն ավելի սերտորեն կապված է ուղեղի հուզական կենտրոնների հետ, քան մյուս զգայարանները։ Ահա թե ինչու բույրը կարող է անմիջապես հիշել մարդուն, իրադարձությունը կամ կյանքի վաղուց մոռացված մի շրջան։

Տոնական սեզոնի համար The Wall Street Journal-ի խմբագիրները ընտրել են հարուստ պատմություն ունեցող հինգ բույրեր, որոնք հատուկ նվերներ են՝ թե՛ դասական օծանելիքների վաղեմի երկրպագուների, թե՛ նրանց համար, որոնք փնտրում են իրենց նոր ստորագրության բույրը։

Guerlain L'Heure Bleue - Նուրբ և ծաղկային

винтажаро.png (266 KB)

1912 թվականին թողարկված L'Heure Bleue-ն վաղուց հայտնի է իր ռոմանտիկ, փոշոտ կազմով։ Թարմացված տարբերակը ստեղծելիս օծանելիքագործ Դելֆին Զելկը ավելացրել է թարմ լվացված կտավատի և բույսերի ցողունների նոտաներ՝ դասական բույրին հաղորդելով ավելի մաքուր, ժամանակակից զգացողություն։

«Այժմ այն ավելի շատ ժամանակակից բույր է, քան տատիկի օծանելիքը հիշեցնող», - բացատրել է Զելկը։

Գինը՝ 180 դոլար 100 մլ շշի համար։

Dior Diorella - Ջերմ և փայտային

винтажаро1.png (306 KB)

Ստեղծված 1972 թվականին, Diorella-ն մտահղացվել է որպես ցիտրուսային տղամարդկանց օծանելիքի Eau Sauvage կանացի տարբերակ: Նոր բանաձևը մշակվել է Dior-ի օծանելիքագործ Ֆրենսիս Կուրկջյանի կողմից: Բերգամոտը և վետիվերը հիմնական դեր են խաղում կազմի մեջ՝ օծանելիքին հաղորդելով թարմ, թեթև, խոնավ բույր:

Գինը՝ $155 100 մլ շշի համար:

Balenciaga Le Dix — Փոշոտ և թարմ

винтажаро2.png (142 KB)

Le Dix-ը Balenciaga տան առաջին օծանելիքն էր, որը թողարկվել էր 1947 թվականին: Վերաիմաստավորման համար ապրանքանիշը կարողացել է գտնել բնօրինակ տարբերակի պահպանված քիչ շշերից մեկը: Ժամանակակից կազմը ներառում է մանուշակի տերևի և խունկի եթերայուղի նոտաներ, որոնք յուրահատուկ ակնարկ են բնօրինակին:

Գինը՝ $320 100 մլ շշի համար:

Gap Dream — Պայծառ և մաքուր

винтажаро3.png (77 KB)

1990-ականներին Gap-ի կողմից թողարկված Dream-ը շատերի համար կդառնա իսկական ճանապարհորդություն դեպի բոյ-բենդերի և կարճ շապիկների դարաշրջան: Թարմացված տարբերակը շատ է հիշեցնում բնօրինակը. այն նույնքան արևոտ և թեթև է՝ ներոլիի նուրբ նոտաներով: Այնուամենայնիվ, բնօրինակ կազմի մեջ առկա ֆրեզիան հանվել է նոր բանաձևից:

Գինը՝ $52 50 մլ շշի համար:

Chanel Cuir de Russie Extraits de Parfum - Ծխագույն և թավշյա

винтажаро4.png (258 KB)

Այս հարուստ բույրը հիմնված է Chanel-ի բույրերի կազմի վրա, որը ներկայացվել է 1927 թվականին: Կեչու փայտը, հասմիկը և իլանգ-իլանգը ստեղծում են զգայական, կաշվե բույր:

Սովորական օծանելիքներից տարբերվող՝ այն խորհուրդ չի տրվում ցողել: Բույրը պետք է քսել փոքր կաթիլներով զարկերակային կետերին, որպեսզի մյուսները կարողանան այն հոտոտել միայն մոտիկից:

Գինը՝ $440 30 մլ շշի համար:

Հինգ բույրերը կիսում են ոչ միայն հարուստ պատմություն, այլև նոստալգիան ժամանակակից օծանելիքի միտումների հետ համատեղելու ունակությունը: Գուցե դրանցից մեկը դառնա այն բույրը, որը նոր հիշողություններ կարթնացնի։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search