ԽՈՅԵՐ
Նոյեմբերի 28-ին ձեզ շատ բացառիկ եւ ամենակարեւորը շատ հաճելի անակնկալ են մատուցելու, ինչն իհարկե կապված է անձնական կյանքի հետ։ Սակայն աստղերը հուշում են, որ չարժե հապճեպ որոշումներ կայացնել՝ ընդունելով կամ մերժելով ստացված առաջարկը։ Մտածելու ժամանակ խնդրեք։
ՑԼԵՐ
Այսօր զգոնությունն ու զգուշավորությունը չի խանգարի ձեզ, հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են ձեր սիրելիին կամ ընտրյալին։ Այո, ամեն ինչ այդքան էլ հեշտ չի լինի, բայց ձեր նպատակասլացությունը կօգնի այս դեպքում։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Երկվորյակները ծանրութեթեւ են անելու ամեն բառը։ Բայց ափսոս, որ ոչ իրենը, այլ սիրելի էակինը։ Այսօր նրա ամեն քայլը, ամեն բառը քննարկման առարկա եք դարձնելու, ինչն իհարկե, բարկացնելու է սիրելիին։
ԽԵՑԳՏԵՏԻՆՆԵՐ
Սիրելի էակին նվեր մատուցեք։ Նախընտրելի է՝ սեփական ձեռքերով պատրաստված։ Թող լինի հասարակ մի բան, բայց լինի ձեր աշխատանքը, որպեսզի դրանում ձեր հոգին լինի։ Նույնիսկ եթե ոչ պրոֆեսիոնալ մի բան ստացվի, ձեր ընտրյալը անպայման կգնահատի այն։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Սիրելի անձնավորությունը բավականին թանկ ու կարեւոր ինֆորմացիա գիտի, ինչի մասին դուք տեղյակ չեք։ Այսօր կամ նա պատահաբար կբարձրաձայնի, կամ դուք խորամանկորեն կկորզեք այն սիրելիից։ Ընդ որում, դա կանեք այնքան աննկատ, որ սիրելին նույնիսկ չի էլ հասկանա։
ԿՈՒՅՍԵՐ
Հենց այսօրվանից հարկավոր է նոր կյանք սկսել։ Շատ տարբերակներ կան՝ նոր սիրեցյալ, առանց որեւէ մեկի, նախկինի հետ, բայց նոր շնչով։ Ամեն դեպքում ինչ-որ նորություն պետք է մտնի ձեր կյանք։ Իսկ եթե ձեր կյանքում ամեն ինչ կատարյալ է կամ բավարարում է ձեզ, ուրեմն այդ մասին անպայման հայտնեք սիրելի էակին՝ նվեր եւ հաճելի անակնկալներ մատուցելով։
ԿՇԵՌՔՆԵՐ
Մարդուն սիրելու համար, հարկավոր է սիրել նաեւ այն աշխարհը, որում նա ապրում է։ Այսօր ձեզ մոտ դա շատ լավ ստացվում է։ Հետեւաբար, եթե ձեր երկրորդ կեսը կառաջարկի ձեզ ընկերակցել իրեն ակումբներից մեկում կամ միասին հյու գնալ ծնողներին։ Ոչ մի դեպքում չմերժեք նրան։ Հիանալի ժամանակ եք անցկացնելու։
ԿԱՐԻՃՆԵՐ
Նույնիսկ եթե սիրում եք հակառակ սեռի ինչ-որ ներկայացուցչի որպես ձեր լավագույն ընկերոջ, ոչ մի բան չի խանգարում, որ նա դառնա ձեր սիրելի էակը։ Ընկերական սերը շատ արագ կարող է վերածվել մեծ սիրավեպի։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Նոյեմբերի 28-ին ձեր շրջապատը աղդելու է ձեր նյարդերի վրա. նույնիսկ ամենամտերմները ու սիրելիները, ուստի նրանց հետ լուրջ վիճելու եւ տարաձայնությունների հավանականությունը մեծ է։ Աստղերը հուշում են մեկուսանալ այնտեղ, որտեղ ոչ մեկը չի գտնի ձեզ եւ դուք կարող եք մտորել եւ խորհել ձր կյանքի մասին։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Նոյեմբերի 28-ին սիրելի էակին որքան հնարավոր է շատ ժամանակ եւ ուշադրություն նվիրեք, բայց մի մոռացեք նաեւ սահմանների մասին։ Պետք է գտնել ոսկե միջինը, որպեսզի ամեն ինչ ստացվի, եւ սիրելի էակը երջանիկ զգա իրեն։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր սիրելի էակի համար շատ դժվար կլինի ընդունել այն փաստը, որ նա ձեր կյանքում առաջին տեղում չէ եւ կա մեկը, ում նա զիջում է։ Փորձեք նրան բացատրել, որ սիրային հարաբերություններում հերթականություն կարեւոր չէ։ Գլխավորը՝ նա միակն է։
ՁԿՆԵՐ
Ներկա իրավիճակում գլխավորը կամքի ուժն է։ Առանց դրա ոչ դուք, ոչ էլ սիրելի էակը չեք կարող հաղթահարել նոյեմբերի 28-ի «պատրաստած» խնդիրները։ Այսօր դուք պետք է հենարան լինեք միմյանց համար, որպեսզի վաղն ավելի մտերիմ զգաք միմյանց հանդեպ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 28 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 27 նոյեմբերի
Նեյմարը ֆուտբոլային խաղադաշտը փոխում է օծանելիքի բիզնեսով․ բրազիլացի աստղը Դուբայի ապրանքանիշի համար նոր բույր կստեղծի22:19, 27 նոյեմբերի
Ի՞նչ են կարդում միլիարդատերերը քնելուց առաջ21:30, 27 նոյեմբերի
Louis Vuitton-ը՝ խաչմերուկում․ ինչու է շքեղության աշխարհի ամենահարուստ ապրանքանիշը կորցնում իր գրավչությունը20:21, 27 նոյեմբերի
Շքեղությունը՝ աղբանոցից․ ինչու են դիզայներները պատռված ջինսերն ու կեղտոտ կոշիկները հազարավոր դոլարներով վաճառում19:27, 27 նոյեմբերի
Փարիզը կորցնում է իր փայլը հարուստների աչքերում․ անկարգությունները հարվածել են շքեղության բուտիկներին և վանել զբոսաշրջիկներին16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան