Ձմեռն արդեն շատ մոտ է, եւ իհարկե, նորաձեւության սիրահարներին հետաքրքրում է մի հարց՝ ինչպիսի թրենդեր արդիական կլինեն ձմեռային այս սեզոնում։ Տեսնենք, թե ինչ մորթիներ ու մուշտակներ են այժմ նորաձեւ։
Պետք է նշել, որ մորթիներն ու մուշտակները, չնայած տարբեր ճգնաժամերի, միշտ էլ նորաձեւ են եղել։ Այսպես թե այնպես, միշտ էլ եղել են մարդիկ, ովքեր նախընտրել են բացառապես ճոխությունը։ Սակայն, նույնիսկ եթե միջին դասի սովորական մահկանացու եք, իմացեք՝ մորթյա ապրանքները հրաշալի երկարատեւ ներդրում են։ Թանկ, գեղեցիկ տեսք կունենաք, իսկ մորթե հագուստը ձեզ երկար կծառայի։
Դիմենք աշխարհահռչակ նորաձեւության տներին, տեսնեք՝ ինչ են նրանք առաջարկում։
Կանադացի մոդելյոր-երկվորյակներ Դեն եւ Դին Քեթոնները (Dsquared2) ընտրել են ջրաքիսի մորթին, որը նորաձեւության գագաթնակերտում էր դեռեւս մի քանի սեզոն առաջ։ Հայտնի է, որ այս սեզոնում չափազանց տարածված են կենդանանման տպագրությունները։ Նման տպագրությամբ մուշտակները կանադացի մոդելյորները լրացրել են փափուկ մորթուց վառ ծոփերիզներով։
Alexander McQueen նորաձեության տունը նույնպես նախընտրում է XX դարի 30- ականների ոգով փափուկ մորթին։ Անձեւ ուրվագծից խուսափելու համար օգտագործվել է գոտի։
Մորթու հանդեպ անտարբեր չեն մնացել նաեւ Դոմենիկո Դոլչեն ու Սթեֆանո Գաբանան։ Նրանց Dolce&Gabbana աշուն-ձմեռ 2012-2013 նոր հավաքածուն ցնցում է շքեղությամբ, ճողությամբ։ Դիզայներները նույնպես դիմել են վերոնշյալ տպագրություններին՝ հովազանման ու ծաղկային։ Մորթե պայուսակները, նորաձեւ մորթով լրացված տարբեր աքսեսուարները նույնպես սեզոնի թրենդն են։
Ի՞նչ գույներ նորաձեւ կլինեն 2012 –ի աշնանն ու 2013- ի ձմռանը։ Գույնի ընտրության մեջ համարյա բացարձակ ազատություն է։ Նորաձեւ կլինեն ինչպես դասական՝ սեւ, շագանակագույն, սպիտակ, այնպես էլ ամենավառ ու համարձակ երանգները։ Վառ գույների մորթե արտադրանքները նույնպես ծայրահեղ արդիական կլինեն։


Alexander McQueen
Alexander McQueen
Dolce&Gabbana
Dolce&Gabbana
Dolce&Gabbana
Dolce&GabbanaՀետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 28 սեպտեմբերի
Ֆլիրտ, հպում և ոչ մի ճնշում. կրքի ֆրանսիական բաղադրատոմսը22:16, 28 սեպտեմբերի
Աղջիկներն ու տղաները ծնվելուց մի քանի ժամ անց սկսում են տարբեր կերպ արձագանքել աշխարհին21:35, 28 սեպտեմբերի
«Մահը դարձնենք ոչ պարտադիր». ինչպես են միլիարդատերերը «խաղում Աստծո դերը» իրենց սեփական «Կարիբյան դրախտում»20:37, 28 սեպտեմբերի
Կրեկերները ոսկուց ավելի թանկ են. վեց իրար կպած Goldfish-երը վաճառվում են 25,000 դոլարով19:46, 28 սեպտեմբերի
Հսկայական պայուսակներ և օդային ուրվագծեր. Bottega Veneta-ն նորաձևության հեղափոխություն է արել Միլանում19:19, 28 սեպտեմբերի

16:24, 28 սեպտեմբերի
«Զուգարանը նրանց գաղտնի զենքն է». ամուսնալուծության փորձագետը բացահայտել է, թե ինչու են տղամարդիկ ժամերով փակվում լոգարանում15:44, 28 սեպտեմբերի
Բիլ Գեյթսը զգուշացնում է. Արհեստական բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան15:22, 28 սեպտեմբերի
«Բադի շուրթերը» դուրս են եկել նորաձևությունից. Քայլի Ջենները և Դուա Լիպան սկսել են վիրուսային «կրծքի դիրք» թրենդը14:56, 28 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը մեկնել է Չինաստան և ցուցադրել շոու մինի ցիպաոյով, որն ընդգծում էր նրա նուրբ իրանը14:31, 28 սեպտեմբերի
Հոլի Բերին նշում է իր 60-ամյակը՝ առանց բարդույթների. սա ձեր՝ «Ինձ համար միևնույն է, թե ինչ են մտածում ուրիշները» գլուխն է14:14, 28 սեպտեմբերի
Սիլվեստր Ստալոնեն խոստովանել է կատարյալ մարմնի սարսափելի գինը՝ ստերոիդներ, բուլիմիա և 2.6% ճարպ՝ հանուն «Ռոքի»-ի