Ամերիկյան ռեալիթի-շոուի 33-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը, ով իր կրծքով արդեն գերել է Ֆրանսիայի մայրաքաղաքը, մայիսի 24-ին ամուսնանալու է ռեփեր Քանիե Ուեսթի հետ։ Փարիզում կայանալու է նախատոնական ճաշկերույթն ընկերների ու բարեկամների հետ, այնուհետեւ մասնավոր օդանավերով հյուրերին փոխադրելու են Ֆլորենցիա, որտեղ կայանալու է հարսանեկան արարողության հիմնական մասը։ Daily Mirror-ի փոխանցմամբ, հարսանիքին ելույթ է ունենալու Լանա դել Ռեյը, ով զույգի խնդրանքով կատարելու է իր Young and Beautiful հիթը։

Հետաքրքիր է, որ հոկտեմբերին կայացած զույգի նշանադրությանը երգչուհին հրաժարվել էր երգել։ Հավանաբար այս անգամ երգչուհուն ավելի շահավետ առաջարկ են արել։

Նորապսակների շրջապատին մոտ կանգնած աղբյուրն ասում է. «Քանիեն գիտի, թե Քիմը որքան շատ է սիրում Լանայի երաժշտությունը, այդ պատճառով նա ջանացել է, որպեսզի երգչուհին ելույթ ունենա հարսանիքին։ Նա բարձրացրել է հոնորարն ու Լանային ասել, որ իր ու Քիմի համար այդ երգը յուրահատուկ է եւ նրա ելույթն իրենց համար մեծ նշանակություն է ունենալու։ Նա պարզապես չի կարողացել մերժել։ Դել Ռեյը երգելու է Փարիզի նախատոնական ճաշկերույթին»։

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի
