Շոգ եղանակին մաշկը հատկապես յուղոտ է դառնում։ Դեմքը մշտապես փայլում է, իսկ մենք ցանկանում ենք նախկինի պես գեղեցիկ տեսք ունենալ։ Բացի այդ, հենց ամռանն է մոտենում հարսանիքի գլխավոր ժամանակը, երբ երեկոյան դիմահարդարումը պարզապես անհրաժեշտ է երկար ժամանակ սկզբնական տեսքով պահպանել։
Ամռան գալու հետ շատ կանանց մոտ բավական լուրջ խնդիրներ են առաջանում. դիմահարդարումը հալչում է եւ ամբողջ հմայքը, որին հասել են կոսմետիկ միջոցների օգնությամբ, չքանում է։ Ի՞նչ անել։ Ընդհանրապես չդիմահարդարվե՞լ։
Արեւի հետեւանքով առաջացող դիմահարդարման ամենամեծ խնդիրը յուղոտ փայլն է։ Այն անհրաժեշտ է կանխել դիմահարդարման պատրաստվելու փուլում։ Օրինակ՝ գոյություն ունեն մաշկն անփայլ դարձնող, ջրի հիմքով հատուկ գելեր։

Նախքան տոնային կրեմ քսելը, սովորություն դարձրեք դիմահարդարման հիմք՝ փրայմեր օգտագործել։ Այս միջոցը ստեղծված է մաշկը հարթեցնելու համար, որը դիմահարդարման համար երկարատեւ «անխափան աշխատանք» է ապահովում եւ, որ ամենակարեւորն է, ամռանը դեմքն անփայլ ծածկույթով է պատում։ Գոյություն ունեն նաեւ փրայմերներ աչքերի ստվերաներկի եւ շրթներկի տակից օգտագործելու համար։ Դրանք շատ օգտակար են շոգ օրերին։
Ամռանը ձեր ցերեկային կրեմը փոխարինեք ավելի թեթեւ բաղադրությամբ կրեմով եւ անպայման SPF պաշտպանիչով։
Տարվա այս եղանակին պահանջները նույնն են նաեւ տոնային կրեմի եւ քողարկող հեղուկ միջոցների դեպքում. թեթեւ բաղադրություն։ Տաք եղանակին դադարեք այս միջոցները մատներով քսել, վրձիններ օգտագործեք, այլապես մատների միջոցով մաշկի յուղին դուք կրկնակի չափաբաժին կհաղորդեք, այն էլ՝ մանրէներով։

Եթե ձեր մաշկը յուղոտվելու հակում ունի, ապա նախքան կրեմ քսելը կարելի է վրձինը թաթախել վերը նշված գելի մեջ։ Այս միջոցը կօգնի տոնային կրեմը չափավոր օգտագործել եւ մաշկը շնչելու հնարավորություն կունենա։
Լավ կլինի դիմափոշին հանքային հիմքով եւ անփայլ ընտրել։ Շատ արտադրողներ, ինչպես mass-market-ից, այնպես էլ լյուքս դասից, ունեն նման դիմափոշիներ։ Դրանցով վրձնի կամ կլոր բարձիկի օգնությամբ անհրաժեշտ է ամրացնել դիմահարդարումը։
Շատ յուղոտ եւ խնդիրներ ունեցող մաշկի դեպքում կարելի է բացառել տոնային կրեմը եւ օգտվել միայն СС դիմափոշուց։
Եթե դուք պարտադիր ստվերաներկ կամ սնգույր եք օգտագործում, ապա լավ կլինի շոգ եղանակին ընտրեք ոչ թե փոշու տեսքով, այլ հեղուկ կառուցվածքով։ Դրանք երկար են մնում իրենց տեղում, ծալքեր չեն առաջացնում, չեն խամրում։ Մի մոռացեք այն վայրկենապես տարածել, քանի որ հեղուկ միջոցները փաթեթավորումից հանելուց հետո արագ սառչում են։

Աչքերի համար նախատեսված մատիտը եւ ստվերաներկը ջրակայուն ընտրեք։ Շոգ եղանակի համար դրանք լավագույն տարբերակն են։
Եթե դուք հոնքերը շտկում եք ստվերաներկով ու մատիտով, ապա ամռանը դրանց նաեւ ֆիքսող գել ավելացրեք։
Ինչ վերաբերում է շրթունքներին. այս դեպքում տարվա ցանկացած եղանակին կայուն դիմահարդարում դժվար է ապահովել։ Ցանկալի է շրթունքների համար նախատեսված մատիտ օգտագործել, որը պատնեշ կհանդիսանա շրթներկի համար եւ թույլ չի տա անցնել եզրագիծը։ Հետո քսեք շրթներկը, ցանկալի է՝ վրձինով։ Անձեռոցիկով չորացրեք, հետո կրկին քսեք։ Այս հնարքը թույլ կտա շրթներկն ավելի երկար պահպանել։ Կարելի է հատուկ կայուն շրթներկ օգտագործել, որը սովորաբար վաճառվում է խոնավեցնող փայլի հետ միասին։
Աղբյուը՝ fancy-journal.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը13:22, 17 հոկտեմբերի
«Դու ինձ խայտառակեցիր». Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով12:17, 17 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր 46-ամյակը նշել է ամբողջությամբ կապիչներից պատրաստված զգեստով11:50, 17 հոկտեմբերի
«Նա ցույց էր տալիս առնանդամների լուսանկարներ և պարծենում էր իր սիրեցյալներով». Հունաստանում ԱՄՆ նախկին դեսպանի շուրջ սկանդալը թափ է հավաքում11:12, 17 հոկտեմբերի
Մայք Թայսոնը հազարավոր դոլարներ է ծախսում օծանելիքի վրա. յուրաքանչյուրի արժեքը տատանվում է 2000-ից 6000 դոլարի սահմաններում10:30, 17 հոկտեմբերի
Միլիարդատիրոջ ժառանգորդուհին տարեկան մինչև 60,000 դոլար է ծախսում գեղեցկության վրա. 23 տարեկանից բոտոքս և 500 դոլար արժողությամբ մանիկյուր09:00, 17 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ