Կանայք ականջներով են սիրում, իսկ տղամարդիկ՝ աչքերով։ Բայց երկուսի համար էլ կարեւոր է մյուսից եկող բույրը։ Շատ կանայք հարցնում են. արդյո՞ք բույրերը կապ ունեն մազերի գույնի հետ։ Եվ եթե այս երկու գործոնները համադրվում են, ապա ինչպե՞ս անհրաժեշտ բույր ընտրել։ Կարելի է առաջին հարցին կարճ պատասխանել. այո, յուրաքանչյուր բույր հարմար է մազերի որոշակի գույնին։ Իսկ ահա երկրորդ հարցի պատասխանը կտա այս հոդվածը։

Օծանելիքը յուրահատուկ բույր ունի, որը կարող է մարդկային ընկալում ձեւավորել, ավելացնել հմայքը։ Հաճախ զրուցակիցը ձեզ հիշում է այն բույրով, որը ձեր օծանելիքն է արձակում։ Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե որքան տարբեր բույրեր են թողարկում օծանելիք արտադրողները, եւ որքան դժվար է բազմազանությունից ընտրել սեփական բույրը։ Որպես կանոն, կանայք հիմնվում են իրենց ներքին զգացողության վրա եւ երբեմն այդ հնարավորություն է տալիս որակյալ օծանելիք ընտրել։ Սակայն ամբողջական պատկերի համար անհրաժեշտ է օծանելիքի բույրը համադրել մազերի գույնի հետ։

Մասնագետները բաց գույն ունեցող կանանց խորհուրդ են տալիս ավելի թեթեւ եւ բուսական բույրով օծանելիք ընտրել, որոնք ներդաշնակ կլինեն իրենց արտաքինին։ Շիկահերները կարող են ցիտրուսային բույր ընտրել, ինչպես նաեւ հասմիկի կամ վարդի։
Օծանելիքը պետք է թարմության բույր ունենա, կնոջն աշխուժություն եւ լավ տրամադրություն պարգեւի։

Թխահերներին ու շագանակագույն երանգներով մազեր ունեցողներին խորհուրդ է տրվում մեղրա-քաղցրային բույրեր, օրինակ՝ մարոկյան վարդի կամ հելիտրոպի։ Հարմար է նաեւ սովորական ակացիայի կամ վայրի կեռասի բույրը։
Թխահերները կարող են ձեռք բերել վանիլի, նարդոսի կամ հակինթի բույրեր։ Այդպիսի կանայք պետք է գուրմանական տարրերով օծանելիք ընտրեն, հատկապես՝ կոճապղպեղի, մեխակի, դարչինի բույրեր։
Կարմրահեր կանանց հարմար են կայուն եւ դինամիկ բույրերը։ Այս դեպքում անհրաժեշտ է գնել հապալասի, խոլորձի, մշկընկույզի բույրերը։ Կարմիր գույնն այս աղջիկների զարդն է, այն իր մեջ էներգիա եւ գրավչություն է պարունակում։ Այդ պատճառով նրանց հարկավոր են թարմ ու վառ բույրեր։ Հարմար են հակինթի եւ կծու կոճապղպեղի բույրերը։

Ընդհանուր առմամբ, փորձառու պարֆյումերներն ու նորաձեւության եւ գեղեցկության աշխարհի ներկայացուցիչները համակարծիք են, որ մազերի բնական գույնը կարող է ազդել օծանելիքի բույրի վրա։ Փորձարկումներ են կատարվել, որոնց արդյունքները ցույց են տվել, որ, օրինակ, սպիտակ կամ բաց-կարմրավուն մազերը թույլ են պահպանում օծանելիքի բույրը, քանի որ այս գույնի մազերը բարակ են եւ ավելի չոր։ Նուրբ էսենցիան կարող է արագ չեզոքանալ՝ թողնելով միայն օծանելիքի կտրուկ բույրը։ Այդ պատճառով, շատ կարեւոր է օծանելիքն ընտրել մազերի բնական գույնին համապատասխան։
Երբեմն դժվար է որոշել, թե օծանելիքի բույրն ինչ կապ ունի մազերի գույնի հետ, ինչի արդյունքում դժվարություններ են առաջանում օծանելիքի ընտրության հարցում։ Օգտվելով վերը նշված խորհուրդներից՝ դուք առանց դժվարության ձեզ հարմար բույր կընտրեք, որը կհամապատասխանի ձեր մազերի բնական գույնին։
Աղբյուրը՝ fancy-journal.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով