«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Մերի Մակարյանի խորհրդավոր սերը

23:27, 29 նոյեմբերի

«Դժվար ապրուստ» սերիալի գլխավոր դերակատարներից մեկը՝ դերասանուհի Մերի Մակարյանը շատ բան է «տվել» իր հերոսուհուն։ Նրա հետ զրուցելիս նկատում ես, որ նա ծիծաղում է իր հերոսուհու նման, իսկ երբեմն էլ նույնիսկ հայացքն է նույնը։ Իսկ ինչպիսին է Մերի Մակարչանն իրականում, եթե վերանանք մարդկանց մեծ մասի համար նրա երկրորդ դեմքը դարձած սերիալի կերպարից։ NEWS.am STYLE -ի թղթակիցն այս եւ այլ հարեցրի պատասխանը փնտրել է հայկական հեռուստասերիալի աստղի հետ զրույցում։

Ինչպե՞ս կբնութագրեք ձեր ոճը։

Անկեղծ ասած, հստակ ոճ չունեմ։ Ինձ դուր են գալիս վառ գույները եւ, ինչպես հայերի մեծ մասին, սեւը։ Մայրս, ճիշտ է, միշտ ասում է, որ այն ինձ ավելի է մգացնում, բայց ես այն շատ եմ սիրում եւ հաճախ եմ հագնում միջոցառումներին։ Իմ կարծիքով, ցանկացած սեւ զգեստ կարող է այլ գույնի հագուստից վառ լինել, եթե մոդելը յուրատեսակ է։ Սիրում եմ նաեւ քարեր, բայց ոչ շատ քանակությամբ, այլ՝ ճաշակով։ Ընդհանրացնելով՝ կասեմ, որ իմ ոճը՝ պայծառությունն է։

Ասում են՝ հագուստը մարդու բնավորությունն է բնութագրում։

Այո, ինձ նկարագրելիս հավանաբար այն բառերն եմ օգտագործոմ եմ, ինչ եւ իմ զգեստապահարանի համար։ Յուրատեսակ, վառ… Իսկ անճաշակության մեջ ինձ դեռ չեն մեղադրել։ Հագուստի համար իմ գլխավոր սկզբունքն է հագնել այն, ինչ ինձ սազում է։ Ես երբեք չեմ գնի ամսագրում տեսած զգեստը միայն դրա նորաձեւ լինելու համար։ Նորաձեւ լինելն իհարկե լավ է, բայց գեղեցիկ լինելը, համաձայեք, ավելի լավ է։

Ի՞նչ եք անում լավ կազմվածք պահպանելու համար։

Չեք հավատա, բայց… ոչինչ։ Շատ կուզեի սպորտով զբաղվել, ես նույնիսկ սպորտդահլիճ այցելության քարտ էի ձեռքբերել, մեկ-երկու անգամ գնացի ու… վերջ։ Ժամանակ չի լինում։ Շատերին թվում է՝ հատուկ եմ ստեղծում անվերջ զբաղված աղջկա կերպար, բայց այդպես չէ։ Երազում եմ տանը շատ մնալ. համեղ պատրաստել, ընկերներիս հավաքել, վերջապես դարակներս դասավորել։ Դրանք, իհարկե, հիմա էլ կատարյալ կարգուկանոնի մեջ են, բայց դա իմ շնորհքը չէ, այլ՝ մորս։ Սակայն ես գոհ եմ իմ կյանքից, այդպիսի կյանքի մասին շատ աղջիկներ են երազում. ես հայտնի եմ, գեղեցիկ, կրթված, լինում եմ հեռուստատեսությունում։ Կարծում եմ՝ հաջողակ եմ։

Իսկ լավ արտաքին տեսքի գաղտնիք նույնպե՞ս չունեք։

Վախենում եմ հինսթափվեք, բայց՝ ոչ։ Պարզապես սիրում եմ ինձ հետեւել, երբեք թույլ չեմ տա կեղտոտ մազեր ու հագուստ։ Չնայած ժամանակի սղությանը, հասցնում եմ ինձնով զբաղվել։ Ճիշտ է, պետք է ասել, որ ինքնուրույն չեմ անում։ Թեթեւ առօրյա դիմահարդարումն ինքս եմ անում, բայց մնացած ամեն ինչի համար մասնագետներին եմ դիմում։
Ամեն ինչի համար շաբաթական միջինը ծախսուսմ եմ միջինը 50 հազար դրամ։ Գումարներ չեմ շռայլում։ Եթե գեղեցկության սրահում նոր, մազերի համար գերօգտակար շամպույն են ստացել, ես այն կգնեմ, բայց երբեք գումար չեմ ծախսի ինչ-որ մեկին զարմացնելու կամ նախանձ առաջացնելու համար։ Ես գնահատում եմ այն, ինչ ինքս եմ վաստակում, եւ տանել չեմ կարող, երբ մարդիկ փորձում են «գցել» կամ օգտագործել ինձ։ Պարոնյաք, ես վճարում եմ ձեր աշխատանքի համար հստակ գումար, իսկ այն, ինչ թողնում եմ որպես թեյավճար, դա իմ որոշելիքն է։

Ի՞նչ ընդհանրություն ունեք ձեր հերոսուհու հետ։

Նրա աշխուժությունը, խոսելաձեւը, ոճը իմն են։ Ես նույնիսկ երեւի թե այդպս էլ կլացեի, եթե Աստված մի արասցե, կորցնեի երեխայիս։ Ծիծաղում եմ Մերիի նման, դեմքի շարժումներն էլ են «ընդհանուր»։ Բայց նրա կանացի վարքն ինձ դուր չի գալիս։ Խանդ, խաբեություն… Բացի այդ, ես երբեք չեմ իմացել՝ ինչ է նշանակում լինել չսիրված, ինձ երբեք չեն մերժել, եւ առաջին քայլեր էլ երբեք չեմ արել։ Ճիշտ է, եթե զգամ, որ սիրում եմ եւ պետք է առաջինը խոստովանեմ, կարծում եմ կհամարձակվեմ այդ քայլին։ Պարզապես մինչ այսօր հարմար դեպք չի եղել։

Իսկ ինչպե՞ս են անձնական գործերն իրականում։

Շատ երջանիկ եմ, քանի որ սիրում եմ եւ սիրված եմ։ Իսկ ինչ կլինի ապագայում՝ չգիտեմ։ Իմ կյանքում ամենալավը միշտ էլ հանկարծակի է եղել, այնպես որ չեմ գուշակում։ Կրկնում եմ, շատ երջանիկ եմ, բայց չեմ կարող ասել, ում հետ։ Միայն կասեմ, որ նրա հետ շատ դժվար է, բայց շատ լավ է։ Սիրելիիս հետ բարդ ճանապարհ եմ անցել, եւ հիմա վայելում եմ վաստակած հարաբերությունները։

Ի՞նչ կանոն ունեք հարաբերություններ կառուցելիս։

Յուրաքանչյուրը պետք է սիրել կարողանա։ Որտեղ սերն է, այնտեղ ամեն ինչ է։ Եւ եթե այդ ընդունակությունն ունեք, արդեն երջանիկ եք։ Իմ կանոնն է՝ ապրել թեթեւ, շատ հարցերի թեթեւ նայել։ Այն, ինչ ունեմ այսօր, ստացել եմ լռել կարողանալու, դժվարությունները թեթեւ տանելու կարողության շնորհիվ։ Իմ հերոսուի Մերիի նման դեպրեսիայի մեջ չեմ ընկել երբեք։ Կարծում եմ, եթե իմ խորհրդով շարժվեք, նույնիսկ չեք նկատի, ինչպես ամեն ինչ ինքնընստինքյան եւ արագ կլինի։

Ի՞նչ է ձեզ համար երջանկությունը։

Երջանկությունն ակնթարթներ են, որոնք առկայծում են կյանքում՝ ստիպելով փշաքաղվել ողջ մարմինն ու մտածել. «այդ ակնթարթի համար աշարհում ամեն ինչ կտայի»։ Երջանկությունը չի կարող հարատեւ լինել։ Եվ դա լավ է. դրա անորսալիությունը մեզ սովորեցնում է այն գնահատել իրականում։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search