MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Ռուսական շոու-բիզնեսի գռեհիկների թոփ-10

13:36, 12 հուլիսի

Ռուսաստանում կազմել են շոու-բիզնեսի ամենագռեհիկ եւ ամենակոպիտ ներկայացուցիչների ռեյտինգը։

Այս «պատվարժան» ցուցակում բացի մշտական հերոսներից (ավելի լավ է ասել՝ հակահերոսներից)՝ Նիկիտա Ջիգուրդայից, Ֆիլիպ Կիրկորովից, Անաստասիա Վոլոչկովայից ու Քսենյա Սոբչակից, հայտնվել են նաեւ նոր մասնակիցներ։ Հատկապես անսպասելի էր այս ցուցակում տեսնել Վլադիմիր Պրեսնյակովին եւ Լարիսա Գուզեեւային։

Ծրագրի հեղինակները մշտապես հետեւում են հայտնիների կոպիտ եւ գռեհիկ պահվածքին եւ նրանց շնորհում «հակապարգեւ» (հոլիվուդյան «Ոսկե ազնվամորու» նման)՝ «լեզվաբշիկ» անունով, այն հույսով, որ նրանք կվերանայեն իրենց վարքագիծն ու կդադարեցնեն բանավոր մարտեր վարելը։

Նախագծի մամլո-քարտուղար Կոնստանտին Սուվորովն այս անգամ առաջին տեղը որոշել է հատկացնել Իոսիֆ Պրիգոժինին՝ Քսենյա Սոբչակի հասցեին արված արտահայտության համար. «եթե իմ երեխաները նրա նման լինեն, ես իրենց պարզապես կխեղդեմ»։ Վիրավորանքի մի բաժին էլ հասել է բալետի պարուհի Անաստասիա Վոոչկովային. «Թայլանդում բոքսի մենամարտի ժամանակ աղջիկները տարբեր տեղերով բանան են ուտում, այդ պատճառով կարծում եմ, որ Թաիլանդն իսկական Վոլոչկովայի տեղն է»։

Արծաթե «լեզվաբշտիկի» արժանացել է նաեւ «Քնքուշ մայիս» խմբի հիմնադիր Անդրեյ Ռազինը՝ երգչուհի Նյուշային վիրավորելու համար. «Ես նրա սկավառակը գցել եմ զուգարանակոնքի մեջ, միզել դրա վրա եւ ջուրը քաշել։Շինծու մռութ եւ կրծքեր»։ Ահա այսպես է նա նկարագրել երգչուհուն։ Ռազինը նաեւ մի քանի «նուրբ ու քնքուշ» բառեր էր գտել Լերա Կուդրյավցեւայի համար՝ «Ամեն վատ բան, ինչը կարող է լինել մարդու մեջ, կարելի է տեսնել այդ ղազախ աղջկա մեջ»։

Երրորդ տեղում հայտնվել եւ բրոնզե «լեզվաբշտիկի» է արժանացել օպերային աստղ, Grammy մրցանակակիր Օլգա Բորոդինան։ Համաշխարհային բեմի աստղը վիրավորել է Իվան Դորնին «Один в один» նախագծի նկարահանման ժամանակ. «Ժամանակակից ժարգոնով նման երաժշտությունը աղբ է. այն պարզապես ք...ք է։ Այն փսխում է առաջացնում»,- չի կարողացել իրեն զսպել Օլգան։

Չորրորդ հորիզոնականում Անաստասիա Վոլոչկովան է։ Ինտերնետում հայտնված այն մեղադրանքներին, որ նա օգտագործում է Բլագովեշենսկում մարդկանց վիշտը փիար անելու համար, պարուհին շատ կոպտորեն ստորացրել է ԱԻՆ-ի աշխատակիցներին՝ ասելով. «Եթե Ձեզ համար ավելի թանկ են խմած ԱԻՆ-ականները, որոնք պարզապես թափառում էին դեպքի վայրում, ապա իմ դիրքորոշումն անդրադարձ էր այս խնդրին»։

Հինգերորդ հորիզոնականում տեղավորվել է դերասան եւ գրող Նիկիտա Ջիգուրդան՝ Ֆիլիպ Կիրկորովին ոտքից գլուխ վիրավորելու եւ Նիկոլայ Բասկովին նվաստացնող արտահայտություններ ասելու համար։ Նիկիտային դուր չի եկել սոցցանցերում «բնական շիկահերի» անձնական էջը։ «Բասկովի Թվիթերը ասոցացվում է գոնորեայի (սեռավարակ) հետ»։

Քսենյա Սոբչակը իր «լեզվաբշտիկը» ստացել է դերասան Վլադիմիր Մաշկովի հասցեին արված ոչ այնքան զգույշ արտահայտության համար։ Հեռուստահաղորդավարուհին վրդովվել էր այն բանից հետո, երբ տեսել էր, որ նա ելույթ է ունեցել իշխող կուսակցության համագումարի ժամանակ։ «Պնակալեզությունն ու սեքսուալությունը լրիվ անհամադրելի երեւույթներ են»,- Մաշկովի ելույթը մեկնաբանել է Սոբչակը։ Նաեւ Սոբչակն իր զայրույթն է արտահայտել չեչնիայի բնակիչների հանդեպ. «Դեմքի նման մազեր ես մանուկ հասակում ունեի, եւ հենց դա վախեցնում էր իմ երկրպագուներին։ Նման մորուքով ես կարող եմ դառնալ Չեչնիայի ժողովրդական արտիստ։ Երրորդ պատճառը նրան նման «պատվի» արժանացնելու համար հանդիսացել է Մաքսիմ Գալկինին ծաղրելը։ Սոբչակը քննադատել է Ալլա Պուգաչովայի ամուսնու հագուստը. «Մաքսիմ, դու այսօր ընդհանրապես անկողնային սպիտակեղենից կարված հագուստ ես հագել»։

 

Յոթերորդ «իրավախախտը» ֆիլիպ Կիրկորովն էր։ «Փոփ-արքան» այս «պատվին» արժանացել է հանրորեն Անաստասիա Զավորոտնյուկին նվաստացնելու համար. «Նայում եմ, սիրելիս, եւ մտածում, որ ուղեղի 80% հեղուկ է... քիչ է, որ այն որոշ մարդկանց մոտ կանգնած վիճակում է, շատերի մոտ այն դեռ չի էլ լցվել»։ Այսպես է արտահայտվել թոփ արքան դերասանուհու եւ հաղորդավարուհու մասին։

Ութերորդ տեղում Գուֆի նախկին կինն է՝ դիզայներ եւ հաղորդավարուհի Այզա Դոլմատովան՝ Անգելինա Վովկին մումիա է անվանելու համար. «Երբ ես եկա, տեսա շատ տարեց մարդկանց եւ այդ սարսափելի հաղորդավարուհուն, որը վարում էր «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդումը։ Նա իսկական մումիա է, տգետ եւ ամեն ինչից անտեղյակ»,- ասել է Այզան։

Անսպասելի էր այս ցուցակում տեսնել Վալերի Պրեսնյակովին։ Այս ծրագրի հեղինակները նրան «լեզվաբշտիկի» են արժանացրել Ֆիլիպ Կիրկորովի հասցեին դաժան կատակ անելու համար։ «Օ՜, այո սա այն նույն բազկաթոռն է, որին նստել է այդ հաստափոր եւ դուրս ցցված աչքերով արարածը, - բացականչել է Պրեսնյակովը նկարահանման տաղավար ներս մտնելիս։

Այս անհարգալից ցուցակը եզրափակում է Լարիսա Գուզեեւան, ով վրեժ է լուծել Քսենյա Սոբչակից այն մարդկանց փոխարեն, ում Քսենյան վիրավորել է։ «Նրանից ինչ սովորես, Քսենիայից։ Ողորմելիի մեկը, աստված նրա հետ... ես անգամ չեմ ուզում ոչինչ մեկնաբանեմ. ես ուրիշ մակարդակ ունեմ։ ես պարզապես ծիծաղում էի»,- խոստովանել է Գուզեւան։ Նա նաեւ «տուգանվել» է եթերի ժամանակ Պրոխոր Շալյապինի կնոջը՝ Լարիսա Կոպենկինային, «եթե իմ տղան Ձեր նման հարս բերել, ես նրան կթունավորեի» ասելու համար։

 

Աղբյուրը՝  Dni


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել