ԱՄՆ-ի «ամենահմայիչ հանցագործը»՝ Ջերեմի Միքսը, լրջորեն մտածում է մոդելի եւ դերասանի կարիերա սկսելու մասին։ Հենց այս գործով է նա զբաղվելու բանտից ազատ արձակվելուց հետո, հայտնել է US Magazine-ը։
Նշենք, որ 2014թ-ի հունիսի 19-ին Քալիֆորնիայի Սթոկթոն քաղաքի ոստիկանությունը սոցցանցերից մեկում տեղադրել էր հանցագործ Միքսի լուսանկարը, ինչը մեծ իրարանցում էր առաջացրել համացանցում։ Բոլորը աղջիկները հիացած էին նրա հմայքով։ Միքսը ձերբակալվել էր ապօրինի զինամթերքի եւ հրազենի պահելու պատճառով։ Արդյունքում նրան 27 ամսվա ազատազրկման էին ենթարկել, սակայն լուրեր են տարածվել, որ նա բանտից դուրս կգա 2015թ-ի նոյեմբերին։

Միքսն արդեն իր գործակալն ունի՝ Ջիմ Ջորդանը White Cross Management մոդելային գործակալությունից։ Ջորդանը կարծում է, որ Միքսը «լայն հնարավորություններ» ունի, պարզապես պետք է սպասել բանտից ազատվելուն։

Միքսը նշել է, որ հայտնի լինելը բավականին հաճելի է իր համար.
«Այս ամենի շնորհիվ ես կարող եմ փոխել իմ կյանքը եւ ապահովել ընտանիքիս անհրաժեշտ ամեն ինչով։ Երբեք չէի մտածի, որ ինչ-որ մեկը կգնահատի իմ արտաքին տեսքը։ Շնորհակալ եմ։ Ես շարունակում եմ հետեւել ինձ. ճիշտ սնվում եմ, մարզվում, վարժություններ եմ անում։ Ինձ սատարում են իմ ընտանիքս, ընկերներս եւ երկրպագուները, ովքեր ամեն ամիս նամակներ են գրում ինձ։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:36, 18 սեպտեմբերի
Adidas-ը Նյու Յորքի սիրելի աղանդերը վերածում է սպորտային կոշիկների. Samba-ն ստանում է կանոլիից ոգեշնչված դիզայն15:11, 18 սեպտեմբերի
Անջելինա Ջոլիի տասը տարի թաքցրած ցավը. դերասանուհին իր անձնական դրաման վերածել է նոր ֆիլմի14:37, 18 սեպտեմբերի
Շերոն Սթոունը խոստովանել է, որ «Հիմնական բնազդ» ֆիլմի պաշտամունքային տեսարանը դեռևս ստիպում է մարդկանց «վախենալ» իրենից14:14, 18 սեպտեմբերի
44 մլն դիտում և հարյուր հազարավոր երկրպագուներ. բիրմինգհեմցի զույգի սովորական ընթրիքը մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում14:02, 18 սեպտեմբերի
Կամո Սեյրանյանը սկսում է իր խոհարարական հաղորդումը՝ «Համ ու Դամ»13:28, 18 սեպտեմբերի
«Նույնիսկ աղքատները դա չեն ուտում». արքայադուստր Աննային ծաղրել են իր «զզվելի» պահածոյացված մթերքների և սառեցված կարկանդակների ճաշացանկի համար12:45, 18 սեպտեմբերի
«PROFAL․ ձայնամեկուսիչ է» արշավը երեք օր շարունակ գրավեց երևանցիների ուշադրությունը12:38, 18 սեպտեմբերի
Լենի Կրավիցը դարձել է Քեն. պաշտամունքային ռոք երաժիշտը ստացել է իր սեփական Բարբի տիկնիկը12:17, 18 սեպտեմբերի
21-ամյա բլոգերը սպանվել է իր տան դիմաց՝ կալանքից ազատվելուց մեկ շաբաթ անց11:41, 18 սեպտեմբերի
«Նա սիրահարված է իր սպասավորին». Դիանայի եղբայրը բացահայտել է Չարլզի հետ նրա ամուսնության ցնցող մանրամասները11:19, 18 սեպտեմբերի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ դեմ չէ Կարա Դելևինի հետ սեքսին. «Երբեք մի ասա երբեք»10:55, 18 սեպտեմբերի
Աննա Սեդոկովան խոսել է BDSM-ի պայմաններով հանդիպման մասին, որն արժեր 1 միլիոն դոլար