Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, կայացավ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որը նվիրված էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին: Հենց նրա մասին տեսանյութով էլ բացվեց մրցանակաբաշխությունը: Այնուհետ հանձնվեց Սոս Սարգսյանի անվան մրցանակը, որին արժանացավ Արման Նավասարդյանը:
«Ես հարուստ էի Սոսով, եւ այս մրցանակն ինձ էլ ավելի հարստացրեց: Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այն»,-ասաց նա:
«Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչմանն արժանացավ Սիրանույշ Լազյանը:
Իր շնորհակալական խոսքում դերասանուհին ասաց. «Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ինձ հավատացին: Խոստանում եմ անել ամեն ինչ, որպեսզի ինձանից չհիասթափվեք»:
Այս անվանակարգի երկրորդ արձանիկը բաժին ընկավ Անի Ղազարյանին:
«Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում նույնպես երկու հոգի մրցանակի արժանացան՝ Արմեն Քուշկյանը եւ Նարեկ Հայկազյանը:
«Լավագույն երիտասարդ ռեժիսոր» ճանաչվեց Նարինե Գրիգորյանը՝ «Լյու-Բոֆ» ներկայացման համար:
Իր շնորհակալական խոսքում Նարինեն նկատեց, որ կենդանության օրոք Սոս Սարգսյանն իրեն հաճախ էր կանչում եւ հարցնում, թե ինչու թատրոն չի բեմադրում: «Երբ նա հիվանդացավ, ես հասկացա, որ եկել է ժամանակը, որ ես ցույց տամ, թե ինչքան եմ սիրում նրան: Ցավոք, նա չհասցրեց գալ ու տեսնել ներկայացումը: Ներկայացման մեջ պակասում են Սոս Սարգսյանի խորհուրդները»,-նկատեց նա:
«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում մրցանակ ստացավ Զառա Անտոնյանը՝ «Թմկաբերդի առումը» ներկայացման համար:
Հատկանշական է, որ ժյուրին «Լավագույն պիես» անվանակարգում ընդգրկված պիեսներից եւ ոչ մեկը արժանի չհամարեց մրցանակ ստանալու: Մրցանակը հանձնելու համար բեմ բարձրացած Կարինե Խոդիկյանն ասաց, որ այս ասպարեզում մրցանակի արժանանալու համար դեռ շատ անելիքներ կան:
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» մրցանակը ստացավ Լոլիտա Բուկինան «…Ինչպես Աստվածները» ներկայացման համար, իսկ նույն անվանակարգի լավագույն դերասան՝ Հայկ Թորոսյանը ( «Աշնանային իրիկնամուտ»):
«Արտավազդ-2015» մրցանակաբաշխության տարվա լավագույն դերասանուհիներ ճանաչվեցին Ռուզան Գասպարյանը («Չորս պատճառ ամուսնության համար» ) եւ Լուիզա Ներսիսյանը («Ամնեզիա»): Վերջինս իր խոսքում իրեն հատուկ հումորով նշեց, որ իր եւ ժյուրիի անդամների կարծիքը համընկել է:
Տարվա լավագույն դերսաններ ճանաչվեցին Կարեն Քոչարյանը («Ինչպե՞ս են մարդ դառնում» ) եւ Վիգեն Ստեփանյանը («Լիր»):
Լավագույն ռեժիսոր ճանաչվեց Գրիգոր Խաչատրյանը՝ «12-րդ գիշեր կամ… Սիրուց եմ մեռնում», ներկայացման համար, իսկ տարվա լավագույն ներկայացումն է «Սիրելի Պամելան» (բեմադրիչ՝ Նարինե Մալյան):
«Արտավազդ-2015»-ում շնորհվեցին նաեւ այլ մրցանակներ.
«Լավագույն սցենոգրաֆիա»- Անդրանիկ Հարությունյան («Սիրելի Պամելա»)
«Լավագույն երաժշտության հեղինակ »- Արթուր Մանուկյան («12-րդ գիշեր կամ… Սիրուց եմ մեռնում»)
Թատերական գործիչների միության կողմից ոսկե մեդալներ շնորհվեցին Լեւոն Մութաֆյանին եւ Արթուր Կարապետյանին:
Շուշան Շատիկյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին