Երեկ` նոյեմբերի 10-ին, Մարզահամերգային համալիրում կայացավ սիրված երգիչ Սոսո Պավլիաշվիլիի մենահամերգը: Ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի աստղերից մեկը Հայաստան էր ժամանել, որպեսզի շնորհավորեր հայ երիտասարդներին` Երիտասարդության համաշխարհային եւ Ուսանողության միջազգային օրերի կապակցությամբ:

Մինչ տոնական համերգը երգիչը կատարեց ձայնային վերջին փորձերն ու իր տպավորություններով կիսվեց լրագրողների հետ:
«Ամեն տարի առնվազն 5-6 անգամ այցելում եմ Հայաստան: Ինձ համար այստեղ կատարած ցանկացած այց տոն է: Եթե ես այստեղ սպասված չլինեի, իմ օրերն այդքան հրաշալի ու պայծառ չէին անցնի»,-նշեց երգիչը, որը տպավորված է, հատկապես, հայ երիտասարդների ավյունով:

«Հայաստանն ունի հրաշալի երիտասարդություն` կիրթ, երաժշտական, հումորով: Դու նրանց համար ես երգում, նրանք քեզ հետ են երգում եւ երկու կողմերն էլ մեծ բավականություն են ստանում այդ տոնից: Մաղթում եմ, որ հայ երիտասարդները հնարավորություն ունենան իրենց բնատուր տաղանդն օգտագործել Հայաստանի ապագայի եւ բարեկեցության օգտին: Հավատացեք Աստծուն եւ ձեր երկրի զորությանը»:
NEWS.am STYLE-ի հարցին, թե ինչ տեսարժան վայրեր է մտադիր այցելել մինչեւ Հայաստանից հեռանալը, երգիչը նշեց. «Այստեղ ես արդեն համարյա ամեն ինչ տեսել եմ: Ինձ համար արդեն շատ կարեւոր է այն փաստը, որ ես այստեղ եմ, տեսնում եմ ինձ համար թանկ ու մտերիմ մարդկանց: Նրանց հետ ամեն տեղ էլ լավ է»:

Խոսելով բեմական անկեղծության մասին`Սոսոն ասաց. «Երբեք չեմ մտածել, թե որքանով եմ անկեղծ բեմի վրա: Պարզապես, այդպես ստացվում է: Ինձ համար բեմը սուրբ վայր է, որի շնորհիվ ես կարող եմ ասել այն, ինչ բոլորն են ցանկանում ասել: Ես ծառայում եմ բեմին»:
Նշենք, որ տոնական միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը:
Հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու որոշեցին հենց Սոսո Պավլիաշվիլիին հրավիրել Երեւան համերգային ծրագրով, ասաց. «Մենք հաշվի ենք առել երիտասարդների եւ ուսանողների կարծիքը: Մենք հարցում անցկացրեցինք, թե ում կցանկանային նրանք տեսնել իրենց տոնին եւ արդյունքում ամենից շատ նշվեց Սոսո Պավլիաշվիլիի անունը»:

Համերգի ընթացքում Սոսո Պավլիաշվիլին կատարեց սիրված եւ ճանաչված հիթեր, իսկ Тост (1, 2, 3, 4) երգի ընթացքում երգչին ձայնակցեց որդին` Լեւան Պավլիաշվիլին: Հանդիսատեսի խնդրանքով երգիչը տվյալ երգը կատարեց նաեւ համերգային ծրագրի ավարտից հետո:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Սոնա Բարսեղյան






















Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:27, 23 հոկտեմբերի
Lamborghini-ն` ձեր ուսերին. Balenciaga-ն ներկայացնում է 9,500 դոլար արժողությամբ բաճկոն և գլխարկ՝ ավիատոմսերի գնով16:33, 23 հոկտեմբերի
Փարավոնները չեն լրացրել պահանջվող փաստաթղթերը. Շոտլանդիայի թանգարանը հեռացրել է մումիաները համաձայնության բացակայության պատճառով15:44, 23 հոկտեմբերի
Միլիարդատերերը գնում են 100 մլն դոլարանոց առանձնատներ միայն դրանք քանդելու համար. Ֆլորիդայի գերշքեղության մոլուցքը աճում է14:32, 23 հոկտեմբերի
«Սա իմ աշխատանքը չէ». NBA-ի աստղ ԼաՄելո Բոլը խոստովանել է, որ չի փոխում որդու տակդիրները14:15, 23 հոկտեմբերի
Ջեյմս Բոնդի դերակատարին գրեթե ընտրել են. 4 դերասան անցել են քասթինգի եզրափակիչ փուլ, և «Վիշապի տունը» ֆիլմի աստղը կարող է մարմնավորել չարագործին13:16, 23 հոկտեմբերի
Դերասան Թայգեր Շրոֆի դեմ մահափորձը կրկին վախ է բերել Բոլիվուդ. գանգստերները կրկին սպառնում են աստղերին12:29, 23 հոկտեմբերի
Իր դերակատարումը ծաղրի արժանանալուց հետո Քիմ Քարդաշյանն ինքն է առաջարկել այն հեռացնել ֆիլմից12:07, 23 հոկտեմբերի
Վիկտորիա Բեքհեմը հրաժարվել է իր ֆիրմային մանիկյուրից հանուն նոր տրենդի. կարմիր եղունգները թանկ և նրբագեղ տեսք ունեն11:38, 23 հոկտեմբերի
Hermès-ը ուժեղացնում է խանութների անվտանգությունը Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգություններից հետո11:18, 23 հոկտեմբերի
Փիթբուլը բացահայտել է Ջենիֆեր Լոպեսի հետ իր վիրուսային լուսանկարի գաղտնիքը10:51, 23 հոկտեմբերի
«Դու կործանում ես իմ կյանքը». Քիմ Քարդաշյանը չորս շաբաթ չի խոսել քրոջ՝ Քորթնիի հետ գաղտնի հարսանիքի պատճառով10:23, 23 հոկտեմբերի
Մեգան Մարքլի հայրը կասկածվում է մանկական պոռնոգրաֆիա պահելու մեջ. նրա դեմ հայտարարություն է տվել հարազատ որդին