Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Աշխարհի լավագույն երիտասարդ երգչուհի Վիկտորյա Հովհաննիսյանի բացառիկ հարցազրույցը NEWS.am STYLE-ին

11:02, 30 նոյեմբերի

15-ամյա հայուհի Վիկտորյա Հովհաննիսյանն ամենուր պատվով է ներկայացնում իր հայրենիքը։ Չնայած երիտասարդ տարիքին՝ Վիկան գրավում է աշխարհում հայտնի համերգասրահների բազմաթիվ հանդիսատեսների սրտերը։ Եթե լեգենդար Ֆրեդի Մերկուրիի ձայնի դիապազոնը 4 օկտավա էր, ապա մասնագետների հավաստմամբ, Վիկայի ձայնի դիապազոնը տատանվում է 4,5-5 օկտավայի միջև։ Վիկտորյան արժանացել է 10 Գրան Պրիի, ինչպես նաև ժողովրդական քվեարկությամբ հաղթող է ճանաչվել ռուսական «Голос-Дети» հանրահայտ մրցույթում։ 2015-ի փետրվարին հենց մեր հայրենակցուհին ճանաչվեց աշխարհի լավագույն երգչուհի 13-15 տարեկան աղջիկների շրջանում։ Նրա մասին ամերիկյան մամուլը գրեց․

«Սկզբից մտածում էի, որ բավականին լավ է կատարում, բայց այն, ինչ նա արեց 1։00 րոպեից հետո․․․այլ մակարդակ էր (կատարողական արվեստ)։ Շարժվե՛ք, Շարլոտա Չերչ եւ Ջեկի Իվանկո, այս աղջնակը տապալեց ձեզ։

("At First I Thought She Was Good, But What She Does at 1:00 Is Next Level
Move over Charlotte Church, and Jackie Evancho, this girl has you beat"!)

Առաջին անգամ օպերային երգչուհի Վիկտորյա Հովհաննիսյանը հարցազրույց է տալիս հայկական կայքի։ NEWS.am STYLE-ի ընթերցողներին նա պատմեց իր կյանքի, գործունեության և ստեղծագործական հաջողությունների մասին։

-Վիկտորյա, պատմիր մի փոքր քո մասին։ Որտե՞ղ էիք Հայաստանում ապրում ու ինչպե՞ս ընտանիքով հայտնվեցիք Ռուսաստանում։

-Ես ծնվել եմ Երևանում, 2000 թվականին։ Քաղաքի այն հատվածը, որտեղ մենք ապրում էինք չգիտեմ ինչու կոչվում էր «Երրորդ մաս»։ Շատ վառ հիշողություններ ունեմ մանկությունիցս։ Ամենալավ վայրն ինձ համար, որտեղ սիրում էի զբոսնել Գարեգին Նժդեհ հրապարակն էր։ Առաջին կրթական հաստատությունը, որտեղ սովորել եմ N46 դպրոցն էր, որն այդպես էլ չհաջողվեց ավարտել, քանզի ընտանիքով տեղափոխվեցինք ՌԴ։ Այդ ժամանակ ես ընդամենը 8 տարեկան էի։ Այժմ ապրում ու սովորում եմ Մոսկվայում։ Այստեղ հաճախում եմ թե՛ հանրակրթական դպրոց, եւ թե՛ երաժշտական։

-Ինչպե՞ս դարձար երաժիշտ ու ե՞րբ զգացիր օպերային երաժշտությամբ զբաղվելու անհրաժեշտություն։

-Ինը տարեկանում տիկնիկներով խաղում էի սենյակումս ու հանկարծ օպերային ձայնով սկսեցի կատարել «Անտառում ծնվեց եղևնին» երգը։ Տատիկս, լսելով ձայնս, վազեց ինձ մոտ, ապա հավաքեց ընտանիքի բոլոր անդամներին ու խնդրեցին ինձ կատարել տարբեր հանրահայտ երգերից հատվածներ։ Ժառանգաբար այդ տաղանդը չէր կարող ինձ փոխանցվել, քանզի մեր տոհմում չեն եղել ո՛չ երգիչներ, ո՛չ երաժիշտներ։ Լսելով կատարումներս՝ բոլորը եկան այն համոզման, որ դա ինձ մոտ բնատուր է եւ իմ երաժշտական արվեստն Աստծո կողմից պարգեւ է։

- Որպես երաժիշտ քո ձևավորման ճանապարհին հանճարեղ սոպրանոներից ո՞վ է ունեցել վճռորոշ ազդեցություն. միգուցե ժամանակակից երաժիշտներից որևէ մեկը։

-Լսելով նրա ձայնը՝ ասես անմար հրաբխի կրակի պես սկսեցի այրվել. դա նա էր՝ Իմա Սումակը։ Հենց նրան եմ երազում նմանվել։

-Քեզ մեծ ճանաչում բերեց համացանցում տարածված քո այն տեսանյութը, որտեղ տասը տարեկանում, այլմոլորակայինի հագուստով կատարում ես «5-րդ տարր» ֆիլմից «Lucis de Lammermoor» եւ «Diva Dance» բավականին բարդ արիաները։ Պատմիր մանրամասն այդ ելույթիդ մասին։

-Ես միշտ հավանել եմ այս ֆիլմը ու մանավանդ կապույտ այլմոլորակայինի հատվածը։ Եւ երբ հասկացա, որ կարող եմ օպերային ձայնով երգել, որոշեցի, որ հենց այս կինոֆիլմից պետք է արիա կատարեմ։ 10 տարեկանում մասնակցեցի «Վարպետության աստիճաններ» («Ступени Мастерства») մրցույթին, որտեղ կատարեցի Պլավա Լագունայի երգը հենց այս ֆիլմից։ Այդ կատարման տեսանյութը մայրս տեղադրեց համացանցում ու այնպես ստացվեց, որ այն գրավեց բազմամիլիոնանոց լսարանի ուշադրությունը։ Ի դեպ, այդ հագուստը հարազատներիս համատեղ ուժերով էր ստեղծվել։

-Մասնակցել ես բազմաթիվ երաժշտական, այդ թվում նաեւ՝ միջազգային մրցույթների։ Կպատմե՞ս քեզ համար դրանցից ամենակարեւորների մասին։

-Մասնակցել եմ բազմաթիվ միջազգային, համառուսական եւ հեռուսատեսային նախագծերի։ Բոլոր մրցույթներն էլ ինձ համար կարեւոր են, քանզի նրանցից յուրաքանչյուրը նպաստել է իմ ստեղծագործական աճին։ Հատկապես կցանկանայի առանձնացնել «Դոնի ալիք» («Донская волна») մրցույթը, որի հեղինակն ու հիմնադիրն էր հարգված մի անձնավորություն՝ Միխայիլ Ալեքսանդրովիչ Բալանովը։

-Դու երգում ես 12 լեզուներով։ Դժվար չէ՞ միանգամայն տարբեր լեզուներով երգելը։ Որեւէ մեկը օգնու՞մ է։

-Այո տարբեր լեզուներով են իմ կատարումները, քանի որ ցանկանում եմ, որ տարբեր երկրների իմ ունկնդիրը լսի իմ կատարմամբ որևէ երգ իր մայրենի լեզվով։

-Իսկ ի՞նչ է քեզ համար հայկական երաժշտությունը։ Շա՞տ կատարումներ ունես հայերենով եւ արդյո՞ք լավ ես տիրապետում հայերենին։

-Թեպետ այժմ բնակվում եմ Ռուսաստանում ու լավ եմ տիրապետում ռուսերենին, բայց, միեւնույն է, իմ մայր լեզուն միշտ հիշում եմ։ Ծնողներիս հետ բացառապես հայերենով ենք շփվում։ Նաեւ շատ եմ հավանում հայկական երաժշտությունը։

-Վիկա, ինչպիսի՞ ստեղծագործական փուլում ես հիմա գտնվում ու ի՞նչ կցանկանայիր փոխանցել քո հայ ունկնդրին։

-Այժմ մասնակցում եմ «Կապույտ թռչուն» («Синяя птица») մրցույթին, որը եթեր է հեռարձակվում ''Россия 1'' հեռուստաալիքով։ Արդեն հասել եմ եզրափակիչ փուլ, որը կկայանա դեկտեմբերի 13-ին։

Իմ հայ ունկնդրին ցանկանում եմ խաղաղություն ամբողջ աշխարհում, ու թող երգը սահմաններ չճանաչի։

 

Հ․Գ․ Հաջողություն ենք մաղթում մեր երիտասարդ հայրենակցուհուն, որին ռուսական ԶԼՄ-ներն արդեն հասցրել են կնքել «տիեզերական ձայնով աղջիկ» անունը։

 

 

Զրուցեց՝ Շուշան Պողոսյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել