«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ավրաամ Ռուսոյի եւ Սոգդիանայի նոր տեսահոլովակի նկարահանումները Հայաստանում (բացառիկ ֆոտոշարք, տեսանյութ)

21:11, 12 դեկտեմբերի

Օրեր առաջ «Հայֆիլմ» կինոստուդիայում կայացավ ռուսական էստրադայի հայտնի երգիչներ Ավրաամ Ռուսոյի եւ Սոգդիանայի զուգերգի տեսահոլովակի նկարահանումը:

NEWS.am STYLE-ը բացառիկ իրավունքով ներկա էր տեսահոլովակի նկարահանմանը եւ կարողացել է պարզել երգիչների համագործակցության մանրամասներն ու տեսահոլովակը Երեւանում նկարահանելու պատճառները:

Ի տարբերություն Ռուսոյի` Սոգդիանան առաջին անգամ էր Հայաստանում: Երգչուհին քաղաքին հիմնականում ծանոթացել է ավտոմեքենայից, սակայն անչափ ոգեւորված է այստեղ գտնվելու առթիվ.

«Ավրաամի եւ իմ զուգերգը կոչվում է «Нет невозможного»: Այս գեղեցիկ ստեղծագործության հեղինակներն են Օլեսիա Օսենինան եւ նրա ամուսինը` Տարաս Պանենկոն: Երբ առաջին անգամ լսեցի երգն, այնտեղ տեսա ինչ-որ երկխոսություն եւ որոշեցի, որ այն պետք է լինի զուգերգի տեսքով: Ուրախ եմ, որ ճիշտ պահին հանդիպեցի Ավրաամին, ինչի շնորհիվ էլ ստեղծվեց համատեղ երգով ներկայանալու գաղափարը»:

Ի տարբերություն Սոգդիանայի` մեր հայրենակից Ռուսոն շատ անգամներ է եղել Հայաստանում եւ վաղուց էր երազում հայալեզու ալբոմ թողարկելու մասին, որի աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Երգիչն արդեն հասցրել է այստեղ նկարահանել «Իմ աշխարհ» երգի հիման վրա տեսահոլովակ:

«Քանի որ արդեն այստեղ էի «Իմ աշխարհ» հայալեզու երգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքներով, ցանկացա, որ իմ եւ Սոգդիանայի զուգերգի հիման վրա տեսահոլովակն էլ նկարահանվի Երեւանում: Կարծում եմ` այս երգը երկար կյանք կունենա: Հաջորդիվ մեկ այլ երգի հիման վրա էլ եմ տեսահոլովակ նկարահանելու` կրկին հայերեն լեզվով: Նպատակ ունեմ տեսահոլովակն այստեղ նկարահանել»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Ռուսոն:

Տեսահոլովակի ռեժիսոր Ժոռ Մելոյանը տեղեկացրեց, որ նկարահանման աշխատանքները շարունակվելու են նաեւ արտիստների` երկրից հեռանալուց հետո: Հնարավոր է, որ տեսահոլովակի մյուս տեսարաններում նկարահանվեն այլ դերասաններ, սակայն ռեժիսորն առայժմ դժվարացավ նշել, թե ովքեր կլինեն նրանք եւ ինչպիսին կլինի տեսահոլովակի հետագա սյուժեն.

«Կարող եմ ասել, որ շատ լավ երգ է եւ արդեն հայտնվել է համացանցում ու հասցրել է սիրվել»,-նշեց Ժոռը:

Տեղեկացնենք նաեւ, որ այստեղ գտնվելու ընթացքում Ավրաամ Ռուսոն մենահամերգ է ունեցել Գյումրիում:  Համերգը կրում էր բարեգործական բնույթ: Ստացված ողջ հասույթը հատկացվելու  է հայկական եկեղեցիների վերանորոգմանը:

Ռուսոյի եւ Սոգդիանայի տեսահոլովակի backstage-ը կարող եք մանրամասն տեսնել NEWS.am STYLE-ի բացառիկ տեսանյութում եւ լուսանկարներում:

Սյունե Առաքելյան

Տեսանյութը` Մելինե Տոնոյանի

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search