Ամանորը ամերիկահայ պարող Վարդ Մարգարյանի համար միակ ժամանակն է, երբ կարող է հանգստանալ: Այս տարի էլ Վարդը տարվա ամենասպասված գիշերը նշեց բարեկամների, ընկերների եւ սիրելի քույրիկի` Նազիկ Մարգարյանի հետ: Այս մասին աշխարհահռչակ հայ պարողը պատմեց NEWS.am STYLE-ին, ինչպես նաեւ ներկայացրեց 2016 թվականի իր ծրագրերը.
«2016 թվականից սպասելիքներս շատ մեծ են: Ցանկանում եմ ավելի շատ հաղթանակներ գրանցել իմ կարիերայում: Պատրաստում եմ իմ անհատական շոու-ծրագիրը, որը շատ յուրահատուկ մի բան կլինի եւ կտարբերվի մնացած բոլոր պարային շոուներից: Նոր նախագծեր եւ հյուրախաղերին մասնակցություններ են սպասվում, իսկ սեպտեմբերին կմասնակցեմ ԱՄՆ-ի առաջնությանը, որտեղ եւս արդեն երրորդ տարին անընդմեջ կշեշտեմ իմ հայ լինելը»:
Վարդի համար 2016 թվականը կնշանավորվի նաեւ Հայաստան այցելությամբ.
«Գալու եմ Հայաստան` մասնակցելու եղբորս հարսանեկան արարողությանը եւ վայելելու իմ հրաշալի հայրենիքը: Իսկ իմ հայրենակիցներին ցանկանում եմ առողջություն, երջանկություն, համերաշխություն, ուրախություն եւ հայ լինելով հպարտանալու առիթներ: Ամբողջ աշխարհը պետք է իմանա, որ հայը յուրահատուկ է մյուս ազգերից»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին