Անգլիայի մայրաքաղաքում երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել Բրիտանական կինոյի ու հեռուստատեսային արվեստների ակադեմիայի BAFTA-2016 մրցանակաբաշխության արարողությունը:

Լեո ու Թոմ Քրուզ
Royal Opera House-ի կարմիր գորգուղու վրա հայտնված աստղերին արդեն ներկայացրել ենք, իսկ հիմա անդրադառնանք հաղթողներին։

Լեոնարդո դի Կապրիոն լավագույն դերասան է ճանաչվել Ալեխանդրո Ինյարիտուի «Փրկվածը» ֆիլմում իր դերակատարման համար: Ի դեպ, կինոնկարն էլ լավագույն ֆիլմ է ճանաչվել:

Ֆիլմի դերասանական կազմն ու Թոմ Քրուզը
«Ինձ վրա բազմաթիվ բրիտանացի դերասաններ են ազդել: Մասնավորապես ես կցանկանայի շնորհակալություն հայտնել պարոն Թոմ Հարդիին»,- ասել է դի Կապրիոն իր խոսքում:

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Ինյարիտուին, որը մրցանակ է ստացել որպես լավագույն ռեժիսոր, այն բանի համար, որ իրենք «իսկական ընկերներ» են դարձել:

BAFTA-2016:-ի հիմնական հաղթողների ցուցակը
Լավագույն ֆիլմ՝ «Փրկվածը»

Լավագույն դերասան՝ Լեոնարդո դի Կապրիո «Փրկվածը»
Լավագույն դերասանուհի՝ Բրի Լարսոն «Սենյակը»
Երկրորդ պլանի լավագույն դերասան՝ Մարկ Ռայլենս «Լրտեսական կամուրջ»

Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի՝ Քեյթ Ուինսլեթ «Սթիվ Ջոբս»
Լավագույն ռեժիսոր՝ Ալեխանդրո Ինյարիտու «Փրկվածը»
Լավագույն անիմացիոն ֆիլմ ՝ «Գլուխկոտրուկը»

Լավագույն փաստագրական ֆիլմ՝ «Էմի»
Լավագույն օրիգինալ սաունդթրեք՝ «Հրեշավոր ութնյակ»
Լավագույն ձայնային էֆեկտներ «Աստղային պատերազմներ. Ուժի զարթոնքը»
Հնչունային ռեժիսորի լավագույն աշխատանք՝ «Փրկվածը»

Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ Wenn, Goff Photos, Splash, Getty Images, Invision, Wireimage, Epa, AP
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:21, 29 օգոստոսի
Խոհարարական նոր բացահայտում․ ԱՄՆ-ում կոչ են անում ուտել ձմերուկի կեղևը18:15, 29 օգոստոսի
«Ես նրանց չեմ կարոտում»․ Միշել Օբամայի խոստովանությունը դուստրերի մասին պառակտել է սոցիալական ցանցերը17:26, 29 օգոստոսի
Էփշտեյն, բռնաբարության մեղադրանքներ և սկանդալներ․ Նորվեգիայի նոր միապետը գահ է բարձրանում սկանդալներով արատավորված կնոջ կողքին16:57, 29 օգոստոսի

16:36, 29 օգոստոսի
6,2 միլիոն դոլարով բանան գնած միլիարդատերը դատի է տվել նախկին ընկերուհուն՝ 4,5 միլիոն դոլար հարսնացուի փրկագնի պատճառով15:28, 29 օգոստոսի
«Ու՞մ է պետք Rolex-ը». Մահացած միլիարդատեր Չարլի Մունգերի գլխավոր խորհուրդը երիտասարդներին14:28, 29 օգոստոսի
Քարդի Բին զարդարել է «Vogue Arabia»-ի շապիկը՝ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի զգեստով13:55, 29 օգոստոսի
Առողջ և գեղեցիկ մազերը ձեր այցեքարտն են․«Nasri care by Albert»-ի խնամքի նոր միջոցները՝ Հայաստանում13:33, 29 օգոստոսի
Պատմական հաղթանակ «Միսս ԱՄՆ 2026»-ում․ երկու երեխաների մայրն առաջին անգամ հաղթել է 30 տարեկանից բարձր տարիքում12:22, 29 օգոստոսի
Պատմություն կրող ժամացույցը՝ 1,2 միլիոն դոլար․ Ջո ԴիՄաջոյի հայտնի «Պատեկ Ֆիլիպը» վաճառքի է հանվել12:18, 29 օգոստոսի
Ջորջ և Ամալ Քլունիներ․ ռոմանտիկ երեկո Կոմո լճի ափին՝ ամբողջովին սպիտակ էլեգանտ կերպարներով11:19, 29 օգոստոսի
Միլիարդատերը գաղտնի օգնում է Հարրիին և Մեգանին վերադառնալ Մեծ Բրիտանիա․ ի՞նչ կապ ունի դրա հետ նրա ընտանիքի ողբերգական մահը