Ke$ha-ին (Քեշա Ռոուզ Սեբերտ) վերաբերող սկանդալային պատմությունը նոր զարգացումներ ունի: Օրերս ԱՄՆ-ում դատարանը երգչուհուն պարտավորեցրել է աշխատել այն պրոդյուսերի հետ, որին երգչուհին մեղադրում էր բռնության մեջ: Դատարանը չի գտել որեւէ պատճառ, թե ինչու պետք է երգչուհին խզի պայմանագիրը Sony ընկերության պրոդյուսերի հետ, որը հայտնի է Դոկտոր Լյուկ անունով, որին Ke$ha-ն մեղադրում է բռնաբարության փորձի ու սեռական ոտնձգությունների մեջ:

Դատարանը երգչուհուն պարտավորեցրել է պրոդյուսերի ղեկավարությամբ եւս վեց ալբոմ թողարկել, քանի որ պայմանագրի խզումն անհնար է հիմքերի բացակայության պատճառով: Լսելով դատավճիռը՝ երգչուհին սկսել է լացել:
Թեյլոր Սվիֆթը որոշել է աջակցել երգչուհուն ու նրան 250 000 դոլար է փոխանցել:

«Թեյլորը փողը փոխանցել է Ke$ha–ին, որպեսզի նա կարողանա լուծել ընթացիկ ֆինանսական հարցերը՝ դատավարության ծախսերի հետ կապված»,- մեջբերում է երգչուհու ներկայացուցչին Just Jared–ը:
«Մարդու իսկական հարստությունը այն չէ, թե նա ինչքան փող ունի, այլ այն, թե ինչպես է նա օգնում մարդկանց: Թեյլոր Սվիֆթը իսկապես հարուստ մարդ է»,- գրել է իր Twitter –ում Ke$ha-ի մայրը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:50, 5 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը հերքել է սեռական կախվածության մասին լուրերը՝ իրեն անվանելով «վաթսունականների առողջ պրոդուկտ»10:29, 5 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր երեխաների համար հինգ դայակներից բաղկացած բանակ է վարձել09:00, 5 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 4 հոկտեմբերի
Անահիտի փայլուն ելույթը՝ ռուսական նախագծում, Լիլիթ Հովհաննիսյանի շքեղ համերգը՝ Երևանում, Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին ընդառաջ․ Instagram-ը՝ այս շաբաթ17:20, 4 հոկտեմբերի
Կարմիր դրոշներ և թունավոր կիրք. Ինչ կարդալ «Dark Romance» ոճում16:19, 4 հոկտեմբերի
«Դիգեր». չափազանց խառը արձագանքներ՝ գովասանքից մինչև բացարձակ քննադատություն14:45, 4 հոկտեմբերի
Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները12:20, 4 հոկտեմբերի
Հայկական ոճ. Գլամուրային աղջիկները նախընտրում են աշունը10:30, 4 հոկտեմբերի

09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. տավղահարուհի Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի
