Գաղտնիք չէ, որ կոսմետիկայի վրա արված ծախսերը մեծ ճեղքվածք են թողնում շատ կանանց (կամ տղամարդկանց) ամեն ամսվա բյուջեում։ Կոսմետիկայի միջոցով ձգտում ենք թաքցնել մեր դեմքի թերություններն ու ընդգծել արժանիքները։ Խելամիտ արված շպարը մի ամբողջ արվեստ է։ Իսկ այն մաքրելը՝ մի ամբողջ գիտություն։ Շպարվելու եւ այն հեռացնելու ճիշտ մեթոդների ու միջոցների մասին NEWS.am STYLE –ին պատմեց Ամերիկայի Կալիֆորնիա նահանգի «Vladimir's Hair Designs» գեղեցկության սրահի դիմահարդար Արմինե Աղայանը։
- Արմինե, պատմեք, խնդրեմ, ինչպե՞ս դեմքին ճիշտ տոն հաղորդել։ Ի՞նչ խորհուրդ կտայիք օգտագործել՝ դիմափոշի, տոնային քսուք թե՞ մուս։
- Տոնային միջոց պետք է խելքով ընտրել։ Դիմափոշին նախատեսված է դեմքի մաշկի թերությունները թաքցնելու, փայլը վերացնելու համար։ Այն հիմք է շպարի համար։ Եթե մաշկը չոր է, դիմափոշին խորհուրդ չի տրվում։ Նախընտրելի է տոնային քսուքը կամ մուսը։ Տոնային միջոցն ընտրելիս պետք է հաշվի առնել մաշկի անհատական առանձնահատկությունները։ Չարժե ընտրել շատ էժանագին կոսմետիկա, սակայն թանկարժեքն էլ միշտ չէ կատարյալ արդյունք երաշխավորում։
- Ինչպե՞ս ճիշտ մաքրել շպարը։
- Շպարը պետք է սկզբում կոսմետիկ կաթով մաքրել, ապա՝ դեմքի տոնիկով։ Գոյություն ունեն լվացվելու համար շատ տարբեր փրփուրներ ու գելեր, որոնց մեջ օճառ չկա։ Օճառ օգտագործել ընդհանրապես չարժե, քանի որ այն չորացնում է մաշկը։ Սակայն, եթե մաշկը յուղոտ է, ապա օճառի միջոցով կարելի է ազատվել յուղոտ փայլից։ Շաբաթական երկու անգամ մաշկը մաքրեք հատուկ սկրաբով՝ մաշկի մեռած մասնիկները հեռացնելու համար։
- Կարելի՞ է շպարը թողնել գիշերը։
- Ոչ, դա վնասակար է մաշկի համար։ Ամեն օր քնելուց առաջ անհրաժեշտ է մաքրել կոսմետիկան վերը նշված միջոցներով։ Լվացվելուց հետո օգտագործեք մաշկը խոնավեցնող ոչ յուղոտ քսուք։
- Ամենագլխավոր խորհուրդը, որ կտայիք կոսմետիկա օգտագործող կանանց։
- Շպարվելուց մի մոռացեք՝ ուր եք ուղեւորվում։ Րետք է տարբերակել երեկոյան շպարն ամենօրյայից։ Երբեմն կոսմետիկան շատ է լինում եւ ոչ տեղին։ Այն թաքցնում է դեմքի բնական գեղեկությունն ու դրա արժանիքը։
- Դիմահարդարման ի՞նչ նորաձեւ թրենդներ կան ԱՄՆ-ում այսօր։
- Ամեն տեղ էլ նորաձեւ են պաստելային գույները։ Շատերն ընդգծում են աչքերը Smokey eyes ոճով։ Սակայն վերջին տարիներին Ամերիկայում տարածվում են վառ գույները՝ երկնագույնը, կանաչը, մանուշակագույնը։ Մի վախեցեք փոխվելուց եւ գույներով խաղալուց։ Սակայն, մի շատ կարեւոր խորհուրդ բոլոր կանանց՝ հնարավորինս քիչ կոսմետիկա օգտագործեք, ցուցադրեք ձեր բնական գեղեցկությունը։
Պատրաստեց Լաուրա Բալայանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար