«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Դիմահարդարի խորհուրդներ. շպարվելու եւ շպարը մաքրելու մեթոդներ

19:28, 13 փետրվարի

Գաղտնիք չէ, որ կոսմետիկայի վրա արված ծախսերը մեծ ճեղքվածք են թողնում շատ կանանց (կամ տղամարդկանց) ամեն ամսվա բյուջեում։ Կոսմետիկայի միջոցով ձգտում ենք թաքցնել մեր դեմքի թերություններն ու ընդգծել արժանիքները։ Խելամիտ արված շպարը մի ամբողջ արվեստ է։ Իսկ այն մաքրելը՝ մի ամբողջ գիտություն։ Շպարվելու եւ այն հեռացնելու ճիշտ մեթոդների ու միջոցների մասին NEWS.am STYLE –ին պատմեց Ամերիկայի Կալիֆորնիա նահանգի «Vladimir's Hair Designs» գեղեցկության սրահի դիմահարդար Արմինե Աղայանը։

- Արմինե, պատմեք, խնդրեմ, ինչպե՞ս դեմքին ճիշտ տոն հաղորդել։ Ի՞նչ խորհուրդ կտայիք օգտագործել՝ դիմափոշի, տոնային քսուք թե՞ մուս։

- Տոնային միջոց պետք է խելքով ընտրել։ Դիմափոշին նախատեսված է դեմքի մաշկի թերությունները թաքցնելու, փայլը վերացնելու համար։ Այն հիմք է շպարի համար։ Եթե մաշկը չոր է, դիմափոշին խորհուրդ չի տրվում։ Նախընտրելի է տոնային քսուքը կամ մուսը։ Տոնային միջոցն ընտրելիս պետք  է հաշվի առնել մաշկի անհատական առանձնահատկությունները։ Չարժե ընտրել շատ էժանագին կոսմետիկա, սակայն թանկարժեքն էլ միշտ չէ կատարյալ արդյունք երաշխավորում։

- Ինչպե՞ս ճիշտ մաքրել շպարը։

- Շպարը պետք է սկզբում կոսմետիկ կաթով մաքրել, ապա՝ դեմքի տոնիկով։ Գոյություն ունեն լվացվելու համար շատ տարբեր փրփուրներ ու գելեր, որոնց մեջ օճառ չկա։ Օճառ օգտագործել ընդհանրապես չարժե, քանի որ այն չորացնում է մաշկը։ Սակայն, եթե մաշկը յուղոտ է, ապա օճառի միջոցով կարելի է ազատվել յուղոտ փայլից։ Շաբաթական երկու անգամ մաշկը մաքրեք հատուկ սկրաբով՝ մաշկի մեռած մասնիկները հեռացնելու համար։

- Կարելի՞ է շպարը թողնել գիշերը։

- Ոչ, դա վնասակար է մաշկի համար։ Ամեն օր քնելուց առաջ անհրաժեշտ է մաքրել կոսմետիկան վերը նշված միջոցներով։ Լվացվելուց հետո օգտագործեք մաշկը խոնավեցնող ոչ յուղոտ քսուք։

- Ամենագլխավոր խորհուրդը, որ կտայիք կոսմետիկա օգտագործող կանանց։

- Շպարվելուց մի մոռացեք՝ ուր եք ուղեւորվում։ Րետք է տարբերակել երեկոյան շպարն ամենօրյայից։ Երբեմն կոսմետիկան շատ է լինում եւ ոչ տեղին։ Այն թաքցնում է դեմքի բնական գեղեկությունն ու դրա արժանիքը։

- Դիմահարդարման ի՞նչ նորաձեւ թրենդներ կան ԱՄՆ-ում այսօր։

- Ամեն տեղ էլ նորաձեւ են պաստելային գույները։ Շատերն ընդգծում են աչքերը Smokey eyes ոճով։ Սակայն վերջին տարիներին Ամերիկայում տարածվում են վառ գույները՝ երկնագույնը, կանաչը, մանուշակագույնը։ Մի վախեցեք փոխվելուց եւ գույներով խաղալուց։ Սակայն, մի շատ կարեւոր խորհուրդ բոլոր կանանց՝ հնարավորինս քիչ կոսմետիկա օգտագործեք, ցուցադրեք ձեր բնական գեղեցկությունը։

Պատրաստեց Լաուրա Բալայանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել