Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ավրաամ Ռուսոն պատմել է իր առաջին սիրո մասին

13:10, 1 մարտի

Հանրահայտ երգիչ Ավրաամ Ռուսոն հիշել է իր պատանեկությունն ու պատմել իր առաջին սիրո մասին, որը պարզվում է հոգեւորականի դուստր է եղել:

«Իմ առաջին սիրո պատմությունը շատ հետաքրքիր էր: Երբեմն հիշում եմ ու զարմանում, թե ինչ ապրումներ եմ ես այն ժամանակ ունեցել: Ես այդ ժամանակ իմ ընտանիքի հետ Լիբանանում էի ապրում: Իմ ուշադրությունն անմիջապես գրավել էր մի հիասքանչ աղջիկ: Նա հոգեւորականի դուստր էր, ինձանից բավականին մեծ: Մենք նույն բակում էինք ապրում: Նա շատ հոգատար էր իմ նկատմամբ, ինձ մոր պես էր վերաբերվում: Բայց իհարկե նա ինձ հետ նաեւ մի քիչ մեղանչում էլ էր: Շատ կրքոտ էր համբուրում: Դրանք իմ առաջին համբույրներն էին, որոնք ես հիշում եմ ամբողջ կյանքում»,- մեջբերում է Ռուսոյի խոսքերը «Дни»-ն՝ վկայակոչելով «Собеседник»-ը:

Երգիչը խոստովանել է, որ տարիքային տարբերությունն իրեն չէր վախեցնում, բայցեւայնպես այդ սիրո պատմությունը շատ շուտ էր ավարտվել: Ընտանիքի հետ Ավրաամը տեղափոխվել էր Ֆրանսիա՝ մշտական բնակության: Հոգեւորականի դստեր հետ կապը խզվել էր, բայց Ավրաամը չէր հուսահատվել: Նա հասկացել էր, որ սերը հրաշալի զգացմունք է ու այդ ժամանակվանից ի վեր միշտ սիրահարվում է:

«Սերը պետք է բոլոր մարդկանց համար առաջնային լինի»,- պարզաբանել է Ռուսոն,- չէ՞ որ բոլորս լույս աշխարհ ենք եկել սիրո շնորհիվ: Առանց սիրո մարդը մահացած է: Նա շատ վտանգավոր է, քանի որ ունակ է ամենասարսափելի արարքների: Դրա համար էլ ես խորհուրդ եմ տալիս՝ սիրեք ու սիրված եղեք: Բայց միայն պատասխան սիրով: Իմ կյանքում եղել է նաեւ անպատասխան սեր: Ոչ մի լավ բան այն չի խոստանում: Անպատասխան սերը սարսափելի է: Այն մարդուն կարող է խելահեղության հասցնել: Երբ ես մեծացա, գիտակցեցի անպատասխան սիրո բոլոր թերությունները ու վերջ տվեցի դրան: Երբ դու խոսում ես, բայց խոսքերդ անպատասխան են մնում, ուրեմն իմաստ չունի շարունակել պայքարը: Պետք է դրական պատասխան լինի, ա՛յդ դեպքում սերը ուրախություն կպատճառի: Կստացվի համեղ սեր, որը մեզ հետ հրաշքներ կգործի»:

Հիմա հրաշքներ է գործում երաժշտի կինը՝ Մորելան, որին նա համարում է իր կյանքի գլխավոր սերը: Կինը նրան երկու հիասքանչ դուստրեր է պարգեւել: 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search