Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Հանրահայտ ամերիկացի դերասանուհին սիրավեպ է սկսել 22-ամյա ռուս գործարարի հետ

13:36, 1 մարտի

29-ամյա ամերիկացի հանրահայտ դերասանուհի Լինդսի Լոհանը հանդիպում է ռուս գործարար Եգոր Տարաբասովի հետ: Այդ մասին է վկայում դերասանուհու Instagram-ը: Եգորը Լինդսիից յոթ տարով փոքր է:

Տարաբասովն արդեն սեփական բիզնես ունի Մեծ Բրիտանիայում. նրան է պատկանում Լոնդոնի Home House Estates անշարժ գույքի գործակալությունը, հայտնում է «Комсомольская Правда» կայքը: Նա նաեւ մոսկովյան բորսաներից մեկի բաժնետերից է:

Նշենք, որ Եգորը ծնվել է Մոսկվայում, բայց Բրիտանիայի քաղաքացիություն է ստացել: Տղան ավարտել է անգլիական Cass Business School –ը: Եգոր Տարաբասովի հայրը՝ 50-ամյա Դմիտրի Տարաբասովը, ապրում է Մոսկվայում ու մի քանի ընկերությունների՝ այդ թվում երկաթգծային բեռնափոխադրումներով զբաղվող ընկերության ու շինանյութերի խանութների սեփականատեր է:

Նշենք, որ երիտասարդները միասին են 2015 թ. վերջից, սակայն նրանց հարաբերությունները շատ սրընթաց են զարգանում:

Մոտ կանգնած աղբյուրը պարբերականին հայտնել է, որ ամանորյա տոներին Կոստա Ռիկայում ու շվեյցարական թանկարժեք հանգստավայրերից մեկում համատեղ հանգստից հետո սիրահարների հարաբերությունները ավելի լուրջ փուլ են մտել: Մոտ կանգնած աղբյուրը նաեւ հայտնել է, որ Լինդսին ու Եգորը գրեթե անընդհատ միասին են:

«Լինդսին շատ երջանիկ է։ Շատ հաճելի է նորից տեսնել, թե ինչպես է նա ժպտում ու բառացիորեն փայլում երջանկությունից՝ Եգորի հետ ռոմանտիկ հանդիպումներից հետո: Չնայած Եգորը մի քիչ Լինդսիից փոքր է, նա շատ դրական ազդեցություն ունի Լինդսիի վրա»,- մեկնաբանել է Լոհանի ու Տարաբասովի հարաբերությունները մոտ կանգնած աղբյուրը: 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search