1. «Հավանաբար իմ մեջ ինչ-որ բան խորապես սխալ է եւ վիճակս լրիվ անհույս է: Բայց ի՞նչն է սխալ իմ մեջ»
Այս տղան ինքնաբերաբար ենթադրում է, որ խնդիրն իր սեռական անդամի հետ է կապված: Նա հրաժարվում է նույնիսկ մտածել, որ դու գուցե ծանր օր ես ունեցել: Իհարկե, դու օրգազմ չես ապրել, որովհետեւ նրա սեռական անդամը կարճոտ է կամ էլ նա բավականաչափ հմտորեն չի արել ամեն ինչ կամ էլ ամեն ինչ չափազանց արագ է ավարտվել: Իսկ գուցե խնդիրը նրա բերանի հե՞տ է կապված: Եթե մեկ շաբաթ անց ստուգես համացանցում որոնումների պատմությունը, այսպիսի բաներ կհայտնաբերես. «Ինչպես ճիշտ կունիլինգուս անել» կամ «Արդյո՞ք բոլոր աղջիկների մոտ ծլիկը նույն տեղում է»:
2. Անկողնային դիվանագետ
Նա ոչ մեկին ոչնչի համար չի մեղադրում, բայց չի էլ պատրաստվում հանձնվել: Գուցե կարելի էր դիրքը փոխե՞լ: Կամ էլ փոփոխել սենյակի ջերմաստիճանը եւ խոնավությո՞ւնը: Արեւը հո աչքերիդ մեջ չի՞ ընկնում: Իսկ գուցե արժի, որ գուլպա՞ հագնես:
Նա քո ամբողջ ննջարանը կվերափոխի ֆեն-շուի կանոնների համաձայն, միայն թե քեզնից այդ տխրահռչակ օրգազմը պոկի:
3. «Դե լավ: Աղջիկները երբեք էլ օրգազմ չեն ապրում»
Այդ տղան գաղափար չունի, թե արդյոք սեքս գոյություն ունի սեփական օրգազմից հետո, եւ դա նրան քիչ է հետաքրքրում: Նա անուշադիր եւ եսասեր սիրեկան է: Գագաթնակետին հասնելով` նա ուղղակի կգտնի հեռուստացույցի վահանակը եւ կսկսի փոխել ալիքները` անկախ այն բանից, թե դու գրգռման կամ բավարարման որ փուլում ես:
4. «Քո պահանջների հանդեպ զգայուն» տղա
Նա իրոք իդեալական սեքս-զուգընկեր է: Նա անկողնային դիվանագետի խելամիտ տարբերակն է: Եթե ասում ես, թե դու մեկ է` ոչինչ չես զգա, նա կասի. «Սարսափելի բան չկա: Գուցե ուզում ես, որ մի անգամ էլ ինչ-որ կերպ փաղաքշե՞մ քեզ»:
Նա գիտե, որ հեռուստացույցը ոչ մի տեղ չի փախչի եւ պատրաստ է քեզ այնքան ժամանակ տրամադրել, որքան պետք է:
Աղբյուրը` Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:05, 20 հոկտեմբերի
Ռաֆայել Երանոսյանի նոր ստենդափը՝ «Ծանր ու թեթև». բեմում՝ ծիծաղ , ետնաբեմում՝ անձնական հարցեր (VIDEO)14:33, 20 հոկտեմբերի
5.6 միլիոն դոլար Թրամփի հետ մոտիկության համար. թուրք միլիարդատերը սկանդալի կենտրոնում14:11, 20 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոն ցուցադրել է հսկայական վիշապի դաջվածքը, որն արել է վիրահատությունից հետո՝ սպիները ծածկելու համար13:16, 20 հոկտեմբերի
Իրինա Շեյքը «նորաձև մերկապար» է բեմադրել թափանցիկ տաբատով12:37, 20 հոկտեմբերի
Միխայիլ Գալուստյանը՝ նոր կնոջ մասին. «Տղամարդը ոչխար չէ, որին կարելի է պարանով քարշ տալ. Լիլիան ոչ մեկին չի գողացել»12:14, 20 հոկտեմբերի
Փարիզի անկարգությունների ժամանակ գողացված Hermès և Louis Vuitton պայուսակները հայտնվել են համացանցում11:34, 20 հոկտեմբերի
Ադամանդներ, նախանձ և գաղտնի գործարք Քրիս Ջենների հետ. Քայլի Ջենները վեճ է առաջացրել սուպերմոդելների շրջանում Victoria's Secret-ի շոուի ժամանակ11:17, 20 հոկտեմբերի
Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով10:55, 20 հոկտեմբերի
Ջասթին Բիբերի նախկին ընկերուհին մահացել է 34 տարեկանում. Լրատվամիջոցները հայտնել են ֆենտանիլի գերդոզավորման մասին10:30, 20 հոկտեմբերի
Ջենիֆեր Լոպեսը սիրավեպ է սկսել ֆիլմում իր գործընկերոջ հետ. նրա համբույրից հետո Լոպեսը չի կարողացել թաքցնել իր ոգևորությունը09:00, 20 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 19 հոկտեմբերի
Պատճառը միայն արտաքինը չէ. սեքսապաթոլոգը բացատրում է, թե ինչու են երիտասարդ տղամարդկանց գրավում տարիքով մեծ կանայք