Նախօրեին «Ռուսսնեֆթ»-ի համասեփականատեր Միխայիլ Գուցերիեւի որդու՝ Սաիդ Գուցերիեւի հարսանիքին ելույթ են ունեցել Սթինգը, Բեյոնսեն, Ջենիֆեր Լոպեսը, Պատրիսիա Կաասը, Էնրիկե Իգլեսիասը եւ Ալլա Պուգաչովան: «Ռուսսնեֆթ»-ի համասեփականատիրոջ որդուն կարեւոր իրադարձության առիթով շնորհավորելու է եկել նաեւ Ինգուշեթիայի նախկին նախագահ Ռուսլան Աուշեւը:
Հանդիսությունն անցկացվել է Մոսկվայի «Սաֆիսա» ռեստորանում: Գուցերիեւ-կրտսերի ընտրյալն Ինգուշեթիայից Հադիջա Ուժախովան է, որը Մոսկվայի բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի ուսանողուհի է: Հարսնացուն ներկայացել է Elie Saab-ից շքեղ ձյունաճերմակ զգեստով՝ երկար քողով. այն պատվիրել են Ֆրանսիայում եւ կշռել է 25 կգ:
Ըստ LifeNews-ի, հանդիսությանը ներկա է եղել նաեւ Էլթոն Ջոնը: Հանդիսությունը վարել է Ինգուշեթիայի ժողովրդական արտիստուհի Թամարա Յանդիեւան: Ընդհանուր առմամբ, հարսանեկան արարողությանը շուրջ 600 մարդ է մասնակցել:
Գուցերիեւը «Ռուսսնեֆթ» ընկերության հիմնական բաժնետերն է, «Բին» խմբի համասեփականատերը (եղբոր՝ Սաիթ-Սալամ Գոցերիեւի եւ զարմիկի՝ Միկայիլ Շիշխանովի հետ միասին): Նրա հետաքրքրությունների ոլորտում են բանկերը, շինարարությունը, անշարժ գույքը, կենսաթոշակային հիմնադրամները, նեդրումները: Forbes-ի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ գործարարների վարկանիշում Գուցերիեւը 16-րդ տեղում է՝ 5.9 մլրդ դոլար կապիտալով:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հաղթանակը, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի
