Խոյ
Խոյերը համբութրվում են միայն այն ժամանակ, երբ տրամադրություն են ունենում, ի դեպ այդ ժամանակ նրանք պատրաստ են համբուրել նույնիսկ պատահական անցորդին, եթե նա, իհարկե, Խոյերին հաճելի է։ Այս նշանի տակ ծնվածները առավել կրքոտ են համբուրվելիս, չնայած շատ էրոտիկ այս համբույրները չես անվանի։ Ճիշտ է, նրանք այդքան էլ առաքինի չեն, բայց զուրկ են քնքշանքից և նոևյնիսկ կարող են ցավեցնել, կամ կապտուկներ տողնել։
Ցուլ
Այս նշանի ներկայացուցիչները համբուրում են միայն նրանց, ում լավ են ճանաչում։ Հաճախ նրանց համբույրները կարող են լինել առօրեական և պարտականությունից դրդված․ այդպես նրանք համբուրում են սիրելի մարդուն՝ տանից դուրս գնալիս, կամ վերադառնալիս, քնելուց առաջ և այդ տեսակ դեպքերում, նույնիսկ եթե վիճել են քիչ առաջ։ Սիրահարված Ցուլի համբույրը քնքուշ և նուրբ է։ Կանայք այս համբույրներից հետո իրենց վստահ և պաշտպանված են զգում։ Իսկ տղամարդիկ՝ Ցուլ-կնոջ համբույրից հետո, մոռանում են ամեն բան։
Երկվորյակներ
Երկվորյակները ամեն ինչում բազմազանություն են փնտրում, այդ թվում նաև համբուրվելիս։ Այս մարդիկ համբուրվում են հաճախ, սակայն հոգի չեն դնում այդ համբույրների մեջ։ Ավելի շուտ դա երախտիքի և ընկերական տրամադրվածության նշան է, քան զգացմունքի արտահայտում։ Սակայն հենց Երկվոևյակներն են տիրապետում էրոտիկ հանբույրի տեխնիկային և եևբեմն կարող են զարմացնել Ձեզ այդ ունակությամբ։
Խեցգետին
Նրանք , ովքեր ծնվել են այս նշանի տակ, նախընտրում են, որպեսզի իրենց համբուրեն։ Նրանց համբույրները քնքուշ են և սիրով լցված։ Այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչների համար համբույրներն ավելի շուտ հոգևոր կապվածության, հոգատարության նշան են, քան սիրո, որովհետև իրենք ի սկզբանե համբույրները չեն ընդունում առանց ջերմ զգացմունքների ի տարբերություն Ցուլերի, և չեն դարձնում համբույրը առօրեական։
Առյուծ
Հաճույքներ սիրող առյուծները խորապես համոզված են, որ համբույրները պետք է զգացմունքային և կրքոտ լինեն, և հենց այդ պատճառով էլ իրենց համբույրները շատ էրոտիկ են։ Եթե Խեցգետիններն ամաչկոտ են և երբեք մարդաշատ վայրերում չեն համբուրվում, ապա Առյուծների համար գյություն չունեն արգելքներ՝ իրենք նույնիսկ հաճույք են ստանում՝ ցուցադրելով իրենց զգացմունքները։ Իսկ ընկերական , մայրական կամ երախտիքի համբույրները նրանց գրեթե բնորոշ չեն։
Կույս
Կույսերը ինչպես զգացմունքների, այնպես էլ համբույրների հարցում զուսպ են և նախընտրում են համբուրվել սիրելի մարդու կամ ամուսնու հետ։ Իրենք խուսափում են հրապարակայնությունից ։ Իրականում Կույսերը այս հարցում շատ դժվարահաճ են և նույնիսկ վերջին տեղն են զբաղեցնում կենդանակերպի նշանների ցուցակում համբույրների քանակության հարցում։ Իրենք երբեք և ոչ մի դեպքում չեն համբուրի անփույթ, թափթփված և իրենց ոչ հաճելի մարդուն։
Կշեռք
Նրանք , ովքեր ծնվել են այս նշանի տակ, բոլորից լավ են հասկանում համբույրը․ նրանք սիրում են համբուրվել և բաց չեն թողնում համբուրվելու ոչ մի հնարավորություն ։ Ի դեպ, գերազանց տիրապետում են համբույրի տեխնիկային, իսկ քանակությամբ զիջում են միայն Երկվորյակներին։ Ճիշտ է Կշեռքների համբույրներն այդքան էլ զգայուն չեն․ նրանք ավելի շուտ նուրբ ու քնքնուշ են, քան կրքոտ և էրոտիկ։
Կարիճ
Այս նշանի ներկայացուցիչները տարբերվում են բոլորից նրանով, որ համբույրի շնորհիվ կարող են փոխանցել մարդկային զգացմունքների և հույզերի ամբողջ գամման։ Համբուրվելիս նրանք ցույց են տալիս ամեն ինչ՝ քնքշությունից և երախտագիտությունից մինչև սառնությունն ու ատելությունը։ Կարիճները համբուրվում են կրքոտ և հաճախ, բայց միայն իրենց շատ լավ ծանոթ մարդկանց հետ։ Եթե Ձեզ համբուրում է այս նշանի տակ ծնվածը, ապա նրա զգացմունքները անկեղծ են ։
Աղեղնավոր
Աղեղնավորների համար համբույրը հանդիսանում է վերաբերմունքն արտահայտելու միջոց, այլ ոչ թե զգացմունքային հաճույք։ Չնայած նրան, որ իրենց համբույրները հաճախ ընկերական բնույթ են կրում, նրանց հաջողվում է հաղորդել համբույրին անաչառ զգացմունքայնություն։ Թեև Աղեղնավորները այդքան էլ լավ չեն տիրապետում համբույրի տեխնիկային, նրանք սիրում են համբուրվել շատ և հաճախակի։
Այծեղջյուր
Նրանք , ովքեր ծնվել են այս նշանի տակ համբուրվել չեն սիրում և անում են դա հնարավորինս հազվադեպ, նույնիսկ երեխաներին և ծնողներին աշխխատում են չհամբուրել։ Նույնիսկ սիրահարված Այծեղջյուրը կրքոտ համբույրների սիրահար չէ և երբեք հրապարակայնորեն չի համբուրվում։ Նրա համբույրներն ավելի շուտ ավանդական են և պարտավորված, քան ջերմ և կրքոտ։
Ջրհոս
Ջրհոսների համբույրները բարդ է դասակարգել, քանի որ նրանք բազմազան են։ Համբուրվելիս Ջրհոսը տարբերություն չի դնում ընկերների և սիրելիների միջև, այդ իսկ պատճառով էլ բոլորին համբուրում է միևնույն զգացողությամբ։ Սակայն այս նշանի տակ ծնվածները երբեք չեն տրվում զգացմունքներին ամբողջությամբ և թույլ չեն տալիս , որպեսզի կիրքը գրավի իրենց։ Եվ չնայած, որ իրենց համբույրները հաճախակի չեն, նրանց մեջ կարելի է որսալ ամեն ինչ՝ և կիրք, և մեղմ քնքշանք։
Ձկներ
Ձկներն էլ են սիրում, երբ համբուրում են իրենց։ Ձկները ձգտում են անմբողջ էությամբ տրվել զգացմունքներին և համբույրից աներևակայելի ինչ-որ բան են ակնկալում։ Համբուրվելիս Ձկները ուզում են ամբողջությամբ տարածվել և լուծվել իրենց ընտրյալի մեջ, քանի որ առաջին տեղում նրանց համար սերն է։ Սակայն իիրենց համբույրի տեխնիկան այդքան էլ զարգացած չէ և հիասթափությունները հաճախ են տեղի ունենում իրենց կյանքում։
Աղբյուրը՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 18 հոկտեմբերի
Սիրուշոյի եւ Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակները, Իվետայի 40-ամյակն ու սիրելիի շնորհավորանքը, Անդրեի ու Արթուր Խաչենցի ջերմ հոլովակները՝ դուստրերի հետ․ Instagram16:38, 18 հոկտեմբերի

15:30, 18 հոկտեմբերի
«Միշտ ոգևորված եմ՝ բացահայտելու իմ արմատները». Գրիգոր Ջաբոտյանը՝ հայկական նորաձևության և մոդել Արմինե Հարությունյանի հետ համագործակցության մասին14:15, 18 հոկտեմբերի
«Մոսկվայի անամոթը»՝ Մկրտիչ Բալյան. Ինչպես նկուղային արկածախնդիրը հյուրերի նվաստացումը վերածեց թանկարժեք շոուի12:30, 18 հոկտեմբերի
50,000 դոլար արժողությամբ Rolex և շվեյցարական դասականը. Ի՞նչ են կրում Խաչատուր Սուքիասյանը և հայկական քաղաքական էլիտան իրենց դաստակներին10:30, 18 հոկտեմբերի

09:00, 18 հոկտեմբերի
Հորոսկոպ. Պլուտոնը վերջապես դուրս է գալիս հետադարձ շարժումից19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին