Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Սեքսոլոգիզմի մասին 7 փաստ

23:26, 8 հուլիսի

Սեռական կախվածությունը ինտիմ ոլորտի զարգացող խախտում է, որը բնութագրվում է սեռական բնույթի սեւեռուն մտքերով եւ գործողություններով: 

Այդ ամենը բավականին մշուշոտ է հնչում, բայց ճշգրիտ ինչ են հասկանում սեքսոլոգիզմ ասելով:

1. Հոգեբանները կարծում են, որ սեռական կախվածությունից տառապող մարդիկ սեքսը դիտարկում են որպես նպատակին հասնելու միջոց, բայց ոչ որպես ինքնին նպատակ: Իրականում գուցե գործ ունեն ցավից, տագնապից խուսափելու կամ նվազեցնելու հետ:  Պատահական սեռական կապերի հակման եւ սեռական կախվածության միջեւ տարբերությունը կայանում է նրանում, թե մարդն իրեն ինչպես է զգում սեքսից հետո: Մի բան է վայելել սեքսը, բայց կախվածություն ունեցող մարդը, որպես կանոն, սեքսն օգտագործում է որպես խնդիրները թեթեւացնելու միջոց կամ որպես միջոց` շեղվելու այն խնդիրներից, որոնց չի ուզում բախվել:  Մարդիկ հաճախ ամաչում են սեռական գործողությունից:  

2. Սեռական կախվածություն ունեցողների երկու երրորդը տղամարդիկ են: Քանի որ խնդրի նկատմամբ գիտական հետաքրքրությունն ի հայտ է եկել մոտ 10 տարի առաջ, դժվար է ասել, թե արդյոք նման գերակշռությունը կենսաբանական, թե մշակութային է իր բնույթով: Գենետիկական տվյալների համաձայն, տղամարդիկ սեռական ավելի մեծ հակում ունեն, քան կանայք, այդ պատճառով ավելի են հակված սեռական կախվածության: Բայց արժե հաշվի առնել այն փաստը, որ շատ կանայք չեն ցանկանա խոստովանել սեռական կախվածությունը` վախենալով դատապարտումից, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ որոշ հոգեբաններ դա կախվածություն չեն համարում:  

3. Սեքսի մասին մտքերը կպչուն են եւ խաթարում են նորմալ կյանքը: Ինչպես ցանկացած այլ կախվածության պարագայում, սեռական կախվածություն ունեցող մարդու առօրյա կյանքին խանգարում են սեքսի մասին կլանող մտքերը, լինի դա ինքնաբավարարումը, թե սեռական ակտը: Նման մարդիկ կարող են չհասկանալ, թե իրենք ինչու են սեռական գործողություններ կատարում, կամ էլ իրենց ուղեղը ողողում սեքսի մասին մշտական մտքերով եւ դուրս մղում մնացած հետաքրքրությունները:   

4. Գոյություն ունի մոնոգամ սեռական կախվածություն: Չնայած դա կարող է հակասական հնչել, դավաճանությունը ոչ միշտ է ուղեկցում սեռական կախվածությունը:  Դեպքեր են եղել, երբ ամուսինը սեռական առումով կախված է եղել կնոջից: Դա խնդիրների է հանգեցրել, որովհետեւ ամուսինը կնոջը նայել է որպես իր ցանկությունների բավարարման ինքնատիպ առարկայի եւ նրա հետ այնպես չի  վարվել, որպես իր կնոջ: 

5. Սեռական բռնության զոհերը մանուկ հասակում հաճախ են կրկնում բռնությունը ենթագիտակցաբար փորձելով վերահսկել մանկական տրավման:  Հաճախ կանայք, որոնց նկատմամբ մանուկ հասակում սեռական բռնություն է կատարվել, հակված են սեռական կախվածության: Թվում է, թե դա հակասում է առողջ բանականությանը, բայց սեռական բռնության դեպքում երեխան կարող է շփոթել սեռականության սահմանները եւ չգիտակցել, որ սեռական կախվածությունն անառողջ պահվածք է:  

6. Թմրանյութային կախվածությամբ մարդիկ եւս հաճախ տառապում են սեռական կախվածության պահվածքով: Այդ խնդիրն ի հայտ է գալիս կամ այն ժամանակ, երբ չարաշահում են թմրանյութերը, կամ երբ թողնում են թմրանյութի օգտագործումը եւ որպես փոխարինող պահվածք նրանց մոտ սեռական կախվածություն է զարգանում: 

7. Սիրային կախվածությամբ մարդիկ եւս կարող են տառապել սեռական կախվածությունից: Այդ դեպքում նրանք սեքսն օգտագործում են սեր ստանալու եւ այլ մարդուց ամբողջությամբ կախվածության մեջ հայտնվելու համար: 

Իհարկե սեռական կախվածության նման դեպքերում պրոֆեսիոնալ հոգեբան կամ հոգեթերապեւտ է անհրաժեշտ, որը կարող է հասկանալ, թե ինչ մեխանիզմներ են ընկած սեռական պահվածքի հիմքում: Բացահայտելով մեր ֆանտազիաների եւ պահվածքի ոչ սեռական նշանակությունը` հասկանալու, թե մեզ իրականում ինչ է անհրաժեշտ, հնարավոր է կախվածություն ունեցող մարդուն օգնել բավարարման այլընտրանքային աղբյուրներ գտնել: 

 

 

Աղբյուրը` Otvetnavse.com

 

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search