Հանրահայտ երգչուհի Զառան որոշել է բաժանվել երկրորդ ամուսնուց՝ Սերգեյ Իվանովից:
«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում 32-ամյա երգչուհին նշել է, որ բաժանվելու որոշումը ինքն ու ամուսինը միասին են կայացրել. ընտանիքում այնպիսի խնդիրներ կան, որոնք հնարավոր է լուծել միայն բաժանվելով: Ընդ որում, երգչուհին վստահեցրել է, որ մի քանի տարի փորձել է փրկել ամուսնությունը:
«Այո, ես իրոք բաժանվել եմ իմ ամուսնուց: Մենք վերջերս ենք ամուսնալուծվել: Դա շատ ծանր որոշում էր երկուսիս համար էլ, բայց այն պետք էր կայացնել: Ուզում եմ շեշտել, որ դա համատեղ որոշում էր:
Պարզապես մի պահ մենք հասկացանք, որ այլեւս չենք լսում իրար, չենք կարողանում լինել ներդաշնակ ու լիարժեք ընտանիք: Դա մի օրում չի սկսվել: Մի քանի տարի մենք փորձել ենք ինչ-որ կերպ վերականգնել մեր հարաբերությունները՝ չէինք ուզում ցավ պատճառել երեխաներին: Բայց ավաղ, այդ փորձերն ապարդյուն էին ու դրանում հավանաբար մենք երկուսս էլ մեղավոր ենք: Ի վերջո մենք դարձանք իրար համար օտար մարդիկ ու ցավոք դա զգում էին նաեւ մեր երեխաները»,- պարզաբանել է երգչուհին:
Զառան նշել է, որ երեխաները իր հետ են ապրում, բայց կանոնավոր հանդիպում են հոր հետ:
«Նրանք գիտեն, որ իրենք առաջվա պես մայր ու հայր ունեն: Հիմա ես ուզում եմ հնարավորինս շատ ժամանակ անցկացնել Դանյայի ու Մաքսիմի հետ: Հանուն դրա ես չեղարկել եմ բոլոր ամառային համերգները, բացի նրանցից, որոնք ինձ համար կարեւոր են»,- պատմել է Զառան:
Նշենք, որ երգչուհու համար սա երկրորդ ամուսնությունն էր: Առաջին անգամ նա ամուսնացել էր 2004-ին սենատոր Վալենտինա Մատվիենկոյի որդու՝ Սերգեյի հետ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ