Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Կենդանակերպի ո՞ր նշաններին խորհուրդ չի տրվում ալկոհոլ օգտագործել

22:13, 21 հուլիսի

Խոյ

Խոյերի հետ խմելու կանոնը՝ երբեք չխմել Խոյերի հետ: Եթե Ձեզ բախտ է վիճակվել հարբել նրանց հետ՝ անպայման ապահովեք Ջրհոսի ներկայությունը, որպեսզի նա ժամանակին  բաժանի Ձեզ բաժակից: Այլապես առավոտյան Դուք կզարթնեք անհայտ մի տեղ և կիմանաք, որ երեկ ամուսանցել եք ինչ-որ ուսուցչուհու հետ և դրան զուգահեռ վիրավորել եք մի լավ մարդու: Ձեր երեկվա արկածների մասին պատմությունները Խոյը կպատմի բացարձակ սթափ հայացքով, որը, գլուխը թափահարելով, կասի. «ընդամենը մեկ կաթիլից պատմությունների մեջ ընկար»: Իսկ Խոյերին հարկ է հիշել, որ կենդանակերպի այլ նշանների ֆիզիոլոգիան զիջում է եւ ալկոհոլային խմիչքը հարբեցնում է նրանց։

Ցուլ

Նույնիսկ եթե ցուլը հարբած է, նա սթափ է. ամեն դեպքում այդպես է իրեն պահում: Նույնիսկ չորեքթաթ սողացող Ցուլը կուրորեն հավատում է, որ ամեն բան դեռ նոր է սկսվում: Նրանք կյանքից վերցնում են ամեն բան, և դա իրենց դիրքորոշումն է: Իրենց մոտ ամեն հարցում պետք է լիություն լինի. դա վերաբերվում է նաև ալկոհոլին: Ցուլի հետ մեկ սեղանի շուրջ նստելիս խորհուրդ չի տրվում տնտեսել: Չնայած որ մեկ շիշ բերելու համար Դուք ոչ հաճելի արահայտություն կլսեք Ձեր հասցեին, բայց երկու շիշն էլ չի փրկի իրավիճակը, որովհետև երկու շիշ դատարկելուց հետո նա կվերածվի է կատաղած, կարմիր աչքերով մի ցլի և կոչնչացնի իր ճանապարհին հանդիպող ամենը՝ մանուշակները, թեյի կոբալտե սպասքը և Ձեր ջերմ վերաբերմունքը:

Երկվորյակներ

Ալկոհոլի ազդեցության տակ Երկվորյակների բնատուր երկակիությունը խախտվում է՝ գլխավոր դերը տալով անհատականություններից մեկին: Եթե հաջողվի, ապա աշխարհին կներկայանա զվարճախոս, երգող ու ծիծաղեցնող մի անձնավորություն: Եթե ոչ՝ մարդու ահարկու մի տեսակ, որն ատում է բոլորին և ցանկանում է ամեն կերպ վերացնել իրենց: Այստեղ Երկվորյակի ընկերակիցները կարող են շատ նոր բան իմանալ իրենց մասին՝ սկսած արտաքին տեսքից, մինչեւ կյանքի դիրքորոշումով: Իսկ առավոտյան Երկվորյակը կզարմանա, թե ինչպե՞ս կարելի վիրավորվել հարբած մարդուց:

Խեցգետին

Խեցգետնին իսկապես ճանաչելու համար պետք է խմեցնել: Ծպտանքի այս վարպետը ալկոհոլի ազդեցության տակ վերջապես բացահայտվում է և հրաժեշտ է տալիս իր կաշկանդվածությանը:

Սթափ Խեցգետին կնոջը ինքնաբուխ սեքսի դրդելը պրակտիկորեն գրեթե անհնար է, սակայն գինովցած կին-Խեցգետինն ինքն է խնդրում… Առավոտյան Խեցգետինն, իհարկե, թաքնվում է իր կարծր ծածկոցի տակ, որտեղ տրվում է լուռ տառապանքների:

Առյուծ

Հարբած Առյուծին սթափից տարբերելու համար կա միայն մեկ տարբերակ՝ օգտագործած խմիչքի քանակությանը համամասնաբար մեծացող դեցիբելները: Եվս մեկ բան՝ սթափ Առյուծը իր, իր արկածների և հաղթանակների մասին պատմելիս պարբերաբար դադարներ է անում՝ շունչ քաշելու համար: Իսկ հարբած Առյուծը շունչ առնելու ժամանակը չունի՝ նա զբաղված է իր անձի մասին պատմություններով, չէ՞ որ 20 ընկերակիցների մեջ գտնվել է «այն երջանիկը», որը բացարձակ տեղյակ չէ այս ամենից:

Կույս

Հարց՝ ինչո՞ւ են խմում Կույսերը: Հավանաբար հարբած ժամանակ Կույսի ոգին ժամանակավոր լքում է մարմինը՝ անծայրածիր երկնքում սավառնելու համար: Իսկ Երկրիս երեսին այդ փուլերը հետևյալն են. կոկտեյլի առաջին բաժակը՝ ես այնքան հարբած եմ, կեսգիշեր՝ ես բոլորիդ սիրում եմ, առավոտյան՝ որտե՞ղ է ասպիրինը:

Երիտասարդ կույսի համար առավոտը կարող է սկսվել նորությունից այն մասին, որ նա արդեն կույս չէ, սակայն նոր կարգավիճակին անցնելու մանրամասները նա երբեք չի հիշի: 

Կշեռք

Թեև վախենում են, սակայն սիրում են խմել, քանի որ միայն այդ ժամանակ են կորցնում ամեն բան կշռադատելու իրենց մոլուցքը՝ վերջապես միջավայրի հետ ներդաշնակությունը վերագտնելով: Լուսավոր իդեալի մշտական որոնումները ժամանակավոր դադարում են, քանի որ նրանք այն իրավիճակում են, երբ գոյություն չունեն հիմար տղամարդիկ և տգեղ կանայք: Բոլորն այնքան «սպիտակ են և փափուկ» և ինչպե՞ս կարելի էր այսքան ժամանակ գեղարվեստորեն չընկալել Տիեզերքը …Չնայած, առավոտյան Կշեռքները այրվելու են ամոթից՝ հիշելով եղբայրական կերուխումը…բայց դա առավոտյան…

Կարիճ

Խմում է այնքան, որ քաջություն հավաքի, այնուհետև կտրուկ դադար է վերցնում՝ լցնելով արդեն իր շուրջ նստածներին, շշուկով ասում է, որ թեթև ձեռք ունի: Սուտ է: Իր ձեռքն ասես մուրճ լինի, նույնիսկ ավելի ծանր: Սա նրա չար կատակն է. ծաղրել իր զոհին, որը փորձում է գետնից բարձրանալ: Եթե Ձեր գլխում Կարիճին հարբեցնելու և նրանից ինչ-որ տեղեկատվություն կորզելու կամ անկողին տանելու փայլուն միտք է առաջացել, ապա մոռացեք այդ մասին: Նա կհամաձայնի, սակայն խմել Կարիճի հետ խորհուրդ է տրվում միայն նրանց, ով ցանկություն ունի YouTube-ի աստղ դառնալ:  

Աղեղնավոր

Հարբեցող, բարոյական, երջանիկ…դե արի ու հասկացի, թե ինչպես խմել նրա հետ: Առաջին դեպքում լյարդից կզրկվես, երկրորդ՝ կձանձրանաս՝ լսելով լյարդի և փայծաղի վրա ալկոհոլի վատ ազդեցության մասին դասախոսության միայն կեսը…Ցանկացած դեպքում, եթե հայտնվել եք շշի և Աղեղնավորի հետ մեկ սեղանի շուրջ, ամեն բան արեք նրա ցանկությամբ, քանի որ Աղեղնավորի հետ վիճելն անիմաստ է՝ ավելի լավ է նա ձեզ սպանի, քան նեղանա:

Այծեղջյուր

Հարբած Այծեղջյուրի գիտակցության բանաձևը հետևյալն է՝ 10-րդ աստիճանի բնավորությանը գումարել առողջ բանակության արմատը, բազմապատկած 1-ով: Այդ իրավիճակում Այծեղջյուրը հայտնվում է 3-րդ բաժակից հետո և այլևս չի փոխվում, որքան էլ խմի: Նրա զգուշավորությունից և փակվածությունից ոչինչ չի մնում։ Նա դառնում է հավաքույթի ամենաուրախ ոգին, որը աջ ու ձախ հաճոյախոսություններ է բաժանում և իր հասցեին հնչող կատակներն ընդունում խանդավառությամբ: Շատ մի ուրախացեք: Առավոտյան նա ամեն ինչ հիշելու է:

Ջրհոս

Հարբած Ջրհոսը մեկ ակնթարթում գլխիվայր շուռ կտա աշխարը: Թղթի կտորը գրչի օգնությամբ վերածվում է աստվածային տողերի, կտավը՝ համաշխարհային գեղանկարչությանը արժանի գլուխգործոցի: Նոր կրոնի կամ հեղափոխական-տնտեսագիտական մոդելի ստեղծում՝ հեշտությամբ: Սակայն, ցավոք, դա ոչ ոքի դեռ չի հաջողվել տեսնել: Ինչպես նաև հարբած Ջրհոսին, քանի որ մի փոքր խմելուց հետո նա բոլորին հաճելի երեկո է ցանկանում և  հրաժեշտ տալիս:

Ձկներ

Եթե Ձուկը խմել է, հեռու մնացեք: Եթե շատ է խմել, փախեք: Որովհետև մի քանի րոպեում խմած Ձուկը ունակ է վերապրել հույզերի ողջ տարափը: Եվ ոչ միայն վերապրել, նա դա ցուցադրում է: Մեկ մտահոգվում է, որ ոչ ոքի պետք չէ, մեկ էլ՝ սեղանի վրա պարում՝ մեկ վայրկյան առաջ լսած անեկդոտը՝ որպես իր հետ պատահած մի իրական դեպք պատմելով:

Աղբյուրը՝ Otvetnavse.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search