Ինքնաներկայացում
Արտաքին տպավորությունը, որի վրա մենք հույս ենք դնում, տղամարդիկ լիովին այլ կերպ են ընկալում: Ինչ-որ մեկին թվում է, թե անհրաժեշտ է երկար ոտքերով շիկահեր լինել, ինչ-որ մեկը թաքցնում է կազմվածքի թերությունները եւ կնճիռները, ինչ-որ մեկը նիհարում է եւ աշխատում զգեստապահարանի վրա: Դա արդյունք չի տա, եթե դուք ինքներդ դրան չեք հավատում: Մենք իդեալական կերպար ենք փնտրում ինքներս մեզ մատուցելու փոխարեն: Յուրաքանչյուր կին գիտե եւ իր թերությունները, եւ արժանիքները, բայց ձգտում է թաքցնել առաջինները եւ մոռանում է երկրորդների մասին: Տղամարդիկ հենց նրբորեն զգում են, թե երբ է կինն իրեն անհարմար զգում, փոխարենը սուր կերպով արձագանքում են, եթե կինը հիանում է իր ոտքերով, ժպիտով եւ նոր զգեստով:
Հետազոտություններ. Ֆրանսիական լողափներում հարցումը ցույց է տվել, որ տղամարդիկ դաջվածքներով աղջիկներին սեքսի համար ավելի մատչելի են համարում, բայց պակաս համապատասխան լուրջ հարաբերության համար:
Շփում
Սա հենց այն գրավչությունը եւ հմայքն է, որոնք իրենց գործն անում են, երբ այլեւս ցույց տալու ոչինչ չկա: Այստեղ յուրաքանչյուրն իր ուժեղ կողմերն ունի` հայացքներ, ծիծաղ, հումոր, խառնվածք, լսելու, հաճոյախոսություններ անելու կամ իր ամաչկոտությամբ գրավելու կարողություն: Ուրիշների մեթոդներով գործելու փորձերը` չափազանց ակտիվ լինելը կամ սեփական զվարթությունը զսպելը հարմար են միայն ծանոթանալու համար եւ կտան վայրկենական, բայց ոչ երկարատեւ արդյունք: Նման մեթոդները ոչ մի կապ չունեն իսկական սեքսուալության հետ:
Հետազոտություններ. Ֆիննական Տուրկու համալսարանի պրոֆեսոր Մարկուս Ռենտալան տղամարդկանց ցուց է տվել կանանց 52 լուսանկար, որոնց այնպիսի հորմոն էր ներարկվել, որն արտազատվում է սթրեսի ընթացքում: Տղամարդիկ ընտրել են նրանց, ում մոտ հորմոնի մակարդակն ավելի ցածր էր:
Ակտիվություն
Մեզ խորհուրդ են տալիս տեղում չնստել` սպասելով երջանկությանը, բայց թե դա ինչ է նշանակում` ստիպված ենք լինում փորձով հասկանալ: Իհարկե սպիտակ ձիով արքայազնին հանդիպելու համար անհրաժեշտ է գոնե դուրս գալ տնից, բայց կարելի է անցնել քաղաքի բոլոր հաստատություններով եւ այդպես էլ չհանդիպել սեփական երազանքին:
Հարցն այն է, որ տղամարդկանց գրավում է կյանքի եւ տպավորությունների իսկական ծարավը, ոչ թե ինչ-որ մեկին ցանցը գցելու մտածված քաղաքականությունը: Բարի վաճառասեղանի մոտ մի բաժակ գինով տխուր աղջիկը կհետաքրքրի ընդամենը լովելասին կամ մանիպուլյատորին: Կենդանի տղամարդուն կենդանի, թախծից չմեռնող, այլ ուրախանալ, երազել եւ գործել կարողացող կին է անհրաժեշտ:
Հետազոտություններ. Ամերիկացի Բլեյք Իսթմանը, որը մարմնի լեզվի ուսումնասիրության մասնագետ է, պնդում է, որ ռեստորանը հանդիպման լավագույն վայրը չէ: Զուգընկերոջ ընտրությունը տեղի է ունենում ենթագիտակցաբար, այդ պատճառով գնահատելու համար անհրաժեշտ է տեսնել, թե զուգընկերն ինչպես է շարժվում եւ ժեստեր անում: Սեղանի մոտ նստելն այնքան էլ չի տրամադրում դրան:
Զգայականություն
Մարդկանց գրավելու թեմայով խորհուրդները հիմնականում ուղղված են զուգընկերոջը դուր գալուն, մինչդեռ ավելի շատ հաջողություն են ունենում նրանք, ովքեր չեն ամաչում խոսել իրենց ցանկությունների մասին: Դա չի նշանակում, թե առաջին ժամադրությանը կինը կպատմի անկողնում իր ցանկությունների մասին, բայց կարելի է լիցքաթափվել նրա ներկայությամբ, ցույց տալ սեփական թուլությունները եւ նրան հանձնել նախաձեռնությունը: Տղամարդկանց դուր է գալիս իրենց լավ սիրեկան զգալ, բայց հաճախ չեն հասկանում, թե իրենցից ճշգրիտ ինչ են ուզում կանայք:
Հետազոտություններ. Կանանց միայն 28 տոկոսն է սիրահարվում առաջին հանդիպմանը, տղամարդկանց շրջանում նման ռոմանտիկների թիվը գրեթե 50 տոկոս է:
Կանացիություն
Բավականին բարդ է սովորել զգալ սեփական կանացի էությունը: Վառ հագնվել, չվախենալ խախտել կանոնները, չափազանց գեղեցիկ երեւալ, առանձնանալ, ուշադրություն գրավել, դա նշանակում է գնահատել ինքն իրեն զարդարելու ձգտումը եւ ուրախանալ դրանով:
Իր կանացիությունը ժխտող աղջիկը կարող է տղամարդու ընկերը դառնալ: Գուցե նաեւ` սեքսուալ զուգընկերը, բայց ոչ հետաքրքրության առարկա: Երբ կյանքում տղամարդ կա, որին ուզում ես դուր գալ, այդ ցանկությունները ակտիվանում են, բայց լավ է, երբ դրանք այլ ժամանակ էլ հետին պլան չեն մղվում: Չէ որ սեքսուալ գրավչության համար անհրաժեշտ է ինքն իրեն դուր գալ: Բարձրակրունկներ, զուգագուլպաներ, կիսաշրջազգեստներ, զգեստներ. նման բաները միայն տոնական առիթների համար չեն:
Հետազոտություններ. օվուլյացիայի ժամանակահատվածում կանայք կարմիր եւ վարդագույն իրեր կրելու ցանկություն են ունենում:
Աղբյուր՝ Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:12, 13 սեպտեմբերի
Երբ ամուսնության մեջ խոսում են միայն օրգազմի մասին, բայց՝ ուրիշի. «Հրավեր» ֆիլմը14:29, 13 սեպտեմբերի
Քրիստոնեական սարսափ. Ամենամռայլ կրոնական տեսարանները12:13, 13 սեպտեմբերի
«Ինձ ամբողջ կյանքում անհավանականորեն ձգել են մարդիկ՝ ներքին ցավով». լուսանկարիչ Իրինա Բոլգովան՝ մարդու ներաշխարհի, լուսանկարչության և Հայաստանի մասին10:30, 13 սեպտեմբերի

09:00, 13 սեպտեմբերի
Հորոսկոպ. Ի՞նչ կհիշեցնի կենդանակերպի նշաններին Ուրանի հակադարձ շարժումը մինչև փետրվար19:23, 12 սեպտեմբերի
Մոխիրը կրակմարիչի մեջ, ծնկի իջած Հիտլերը և սատկած աղավնիներ. Մաուրիցիո Կատելանը Բեռլինում բեմադրել է «Գիշեր» ներկայացումը18:18, 12 սեպտեմբերի
Chanel-ը նշում է Coco Mademoiselle-ի 25-ամյակը նոր գայթակղիչ օծանելիքով17:00, 12 սեպտեմբերի
Սամվել Սարգսյան․ «Ես միշտ կկիսվեմ իմ լույսով, որպեսզի յուրաքանչյուրի համար էլ լուսաբաց գա»16:30, 12 սեպտեմբերի
Սնուփ Դոգը փնտրում է պաղպաղակի համտեսողի՝ ամսական 10,000 դոլար աշխատավարձով, և արդեն կա 200,000 դիմորդ15:27, 12 սեպտեմբերի
Ջիլիան Անդերսոնը բացահայտորեն խոստովանել է, որ պանսեքսուալ է և առաջին անգամ խոսել է կանանց հետ իր հարաբերությունների մասին14:14, 12 սեպտեմբերի
Սկանդալ Թաիլանդում. բուդդայական վանականին տեսանկարահանել են սեքսով զբաղվելիս. նա մեղադրվում է 2.6 միլիոն դոլար յուրացնելու մեջ13:05, 12 սեպտեմբերի
Եվա Լոնգորիան ցնցել է իր համարձակ տեսքով՝ կաշվե կորսետ, ռետինե լեգինսներ և 90-ականների ոճի ծավալուն կեղծամ