Խոյ
Բոցավառ սրտով անկեղծ Խոյը ամբողջությամբ է տրվում զգացմունքներին։ Սիրահարվելիս նա չի թաքցնում իր զգացմունքները և չի տառապում, այլ գործի է անցնում առանց հապաղելու։ Քչերը կարող են մրցել սիրահարված Խոյի ցուցաբերած վերաբերմունքի հետ։ Նա շատ ռոմանտիկ է, ունակ է ոգեշնչել, համոզել, անկեղծ հոգատարություն և քնքնշություն ցուցաբերել, և ամենակարևորը՝ այս ամենի հետևում ուժն ու վճռականությունն է թաքնված։ Քչերը կարող են դիմակայել այս ճնշմանը։
Ցուլ
Ցուլը երկար է փնտրում իր սիրո օբյեկտին, և երբ ընտրությունն արված է, նա չի լսի ոչ ոքի կարծիքը։ Ընկերների և ազգականների բոլոր կարծիքներն այն մասին, որ այս մարդը բոլորովին իրեն հարմար չէ, նա հանգիստ կանտեսի։ Սիրահարված Ցուլը լի է քնքշությամբ, ռոմանտիկայով և համառությամբ։ Տղամարդ-Ցուլը ունակ է ամեն օր ծաղիկներ և նվերներ պարգևել սիրելիին։
Երկվորյակներ
Երկվորյակները քամու նման անկանխատեսելի և անկայուն են։ Իրենց տրամադրությունը ծայրահեղ փոփոխական է, և նրանք կարող են թե հմայք ու թեթևություն ցույց տալ՝ հեշտությամբ գայթակղելով զուգընկերոջը, թե մռայլ ու ինքնամփոփ լինել։
Խեցգետին
Խեցգետնին հաջողվում է համատեղել զգացմունքայնությունն ու ռոմանտիզմը գործնականության ու ողջամտության հետ։ Մինչ սիրահետելը Խեցգետինը կարող է երկար մտածել, չէ՞ որ նա տրամադրված է իր կյանքը կապել սիրելիի հետ մեկ անգամ և ընդմիշտ։ Ամենաքնքուշ զգացմունքների ապրումներով տարված Խեցգետինը ունակ է խոսել իր ընտրյալի հետ ամենատարբեր թեմաների շուրջ, օրինակ՝ որտեղ և ինչպես են ապրելու իրենք հարսանիքից հետո։
Առյուծ
Սերը նրա ողջ կյանքի իմաստն է, և նա պարզապես չի պատկերացնում կյանքն առանց սիրո։ Առյուծները ի բնե սիրառատ են և հաճախ են սիրահարվում, ի դեպ իրենց ամեն սիրավեպը լուրջ ու անկեղծ է։ Եվ այս պատճառով է, որ Առյուծները կարող են վաղ տարիքում ամուսնանալ, իսկ հետագայում ևս մեկ-երկու անգամ ընտանիք կազմել։
Կույս
Կույսերի համար սերը տևական և առաջին հերթին գործնական, նույնիսկ ընկերական հարաբերություններն են։ Կարճատև սիրավեպերը, առավելևս պատահական կապերն իրենց համար չեն։ Իրենց հարկավոր է ամուր միություն, որտեղ զուգընկերները իսկապես կհասկանան և կաջակցեն միմյանց։
Կշեռք
Կշեռքները սիրառատ են եւ ունակ են պայքարել մինչև վերջ՝ որոշիչ քայլն անելուց առաջ։ Սիրահարվածության ժամանակահատվածում իրենց տրամադրությունը տատանվում է սովորականից հաճախ․ մեկ ընկնում է, մեկ՝ բարձրանում մինչ աստղերը։ Այսպես նրանք ցույց են տալիս ընտրյալին փոփոխական զգացմունքների ողջ միջակայքը։
Կարիճ
Կարիճը շատ պահանջկոտ է։ Կարճատև սիրավեպերն իրեն քիչ են հետաքրքրում՝ նա տրամադրված է երկարատև և լուրջ հարաբերությունների։ Կարիճն այնպիսի մի զուգընկերոջ է փնտրում, որն ունակ է կիսել նրա հետ իր բուռն զգացմունքները, օժտված լինի ինտելեկտով, կյանքի հստակ դիրքորոշմամբ, հումորի զգացումով և այլն․․․
Աղեղնավոր
Աղեղնավորը հաճախ է սիրահարվում, անկայուն է և փոփոխական։ Սիրահարվելիս նա պատրաստ է ցույց տալ իր ամբողջ անդիմադրելի հմայքը։ Տղամարդը պատրաստ է բառի բուն և փոխաբերական իմաստով իր սիրելիին ձեռքերի վրա ման ածել, բայց այդ ժամանակ նա չի մտածում համատեղ ապագայի մասին՝ նույնիսկ ամենամոտ ապագայի։
Այծեղջյուր
Այծեղջյուրին հատուկ չեն մղումնային արարքները, և նա չի շտապի սուզվել իր սիրո հորձանուտը։ Անցողիկ գայթակղությունները նրանց ընդհանրապես հետաքրքիր չեն՝ նրա մտադրությունները լուրջ են և երկարատև ու ամուր հարաբերություններ են ակնկալում։ Ցանկալի է ողջ կյանքի համար։
Ջրհոս
Նա հետաքրքրված է ամեն ինչով, այդ թվում նաև հակառակ սեռի ներկայացուցիչներով։ Սակայն սիրային հարաբերությունների համար նա առաջին հերթին փնտրում է հուսալի ընկեր, որի հետ ուրախ և հետաքրքիր կլինի։ Սիրահարվելով՝ Ջրհոսը ունակ է անկանխատեսելի և էքսցենտրիկ քայլերի։
Ձկներ
Ձկներն, ինչպես կյանքի բոլոր ոլորտներում, լողում են հոսանքի ուղղությամբ նաև սիրային հարցերում։ Սա վերաբերվում է և կանանց, և տղամարդկանց։ Իրենք չեն անի առաջին քայլը՝ գերադասելով գաղտնի երազել սիրո մասին՝ վստահելով Ճակատագրի զորությանը։
Աղբյուրը՝ Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:25, 11 հոկտեմբերի
Հայկական ոճ. նոր հայացք աշնանային դասականներին10:30, 11 հոկտեմբերի

09:00, 11 հոկտեմբերի
Հորոսկոպ. Կենդանակերպի նշանները՝ բիզնեսում19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար14:14, 10 հոկտեմբերի
Մեգան Ֆոքսը գործարկել է OnlyFans-ի իր սեփական անալոգը. բաժանորդագրությունը արժե ամսական 20 դոլար13:33, 10 հոկտեմբերի
Արքայազն Հարրին 100,000 դոլար է ստացել դեպրեսիայի և արքայադուստր Դիանայի մահվան մասին բացահայտումների համար12:30, 10 հոկտեմբերի
