«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանը` Լարի Քինգի հետ համագործակցության եւ Միշոյի հետ ծանոթության մասին

12:08, 7 սեպտեմբերի

ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի եւ պրոդյուսեր, գեղեցկուհի Սոնա Հովհաննիսյանին Հայաստանում արդեն շատերն են ճանաչում: Հաղորդավարուհին աշխատել է այնպիսի հեռուստաընկերություններում, ինչպիսիք են` The Travel Channel-ն ու FOX-ը, վարել է ժամանցային եւ երաժշտական հեռուստանախագծեր: Հայաստանում Սոնան հայտնի է ոչ միայն որպես հեղինակավոր հեռուստաընկերությունների դեմք, այլեւ որպես մեր սիրելի ռեփեր Միշոյի կին: 
Սոնայի նորություններին եւ աշխատանքային հաջողություններին NEWS.am STYLE-ը պարբերաբար անդրադառնում է: Այս անգամ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տաղանդավոր հայուհու հետ ունեցած մեր հարցազրույցը (զրուցել ենք անգլերենով), որտեղ հաղորդավարուհին պատմում է իր հեռուստանախագծերի, հայտնիների հետ հարաբերությունների, Լարի Քինգի հետ համագործակցության եւ Միշոյի հետ ծանոթության մասին:



-Սոնա, Ձեր հեռուստանախագծերը դեռեւս չեն հեռարձակվել Հայաաստանում: Հնարավո ՞ ր է, որ մոտ ապագայում Ձեզ տեսնենք նաեւ հայկական եթերում:

-Վերջերս մի հարցազրույց արեցի PanARMENIAN. net-ի համար Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլս կրտսերի հետ: Մենք խոսեցինք ամեն ինչից` նրա կարիերայից, Հայաստանի քաղաքական իրավիճակից եւ հայկական խոհանոցից: Գիտեի, որ բավականին հետաքրքիր զրույց կունենանք, սակայն նրա հումորի զգացումն այն ավելի հետաքրքիր դարձրեց: Այժմ եւս մեկ նախագծի վրա եմ աշխատում, որտեղ ներկայացնում եմ իմ երկու կողմերը` ամերիկյան եւ հայկական: Այնպես որ՝ կարծում եմ՝ այս հաղորդումը մոտ ապագայում կհեռարձակվի Հայաստանում:



-Վերջերս սկսեցիք համագործակցել նաեւ Լարի Քինգի հետ: Կբացե՞ք փակագծերը:

-Երեւան կատարած իմ երկարատեւ այցից հետո երբ վերադարձա Լոս Անջելես, մտադիր էի աշխատել բոլորովին նոր մի նախագծի շուրջ: Բայց երբ իմացա, որ Լարի Քինգի հետ աշխատելու բացառիկ հնարավորություն ունեմ, ամեն ինչ մի կողմ թողեցի : Ցավոք սրտի` այս պահին չեմ կարող շատ մանրամասներ ներկայացնել, բայց վստահ կարող եմ ասել` ինձ համար մեծագույն պատիվ էր նրա հետ աշխատելը: Ամեն անգամ, երբ նկարահանումների ընթացքում ընդմիջումներ ենք ունենում, ես պահը բաց չեմ թողնում եւ մի շարք հարցեր եմ նրան տալիս, քանի որ այնքան շատ բան կարելի է սովորել այդ մարդուց: Նա ինձ համար միշտ ոգեշնչման աղբյուր է եղել: Եթե նախկինում կարող էի հիանալ միայն նրա պրոֆեսիոնալիզմով, այժմ հիանում եմ նաեւ նրա մարդ տեսակով:



-
Ձեր նախագծերի ընթացքում համագործակցում եք մի շարք հայտնի մարդկան հետ: Հե՞շտ է աստղերի հետ աշխատելը:

-Հետաքրքիր է, բայց այս ասպարեզի ամենահաջողակ մարդիկ բոլորից ավելի պարզ ու իրատես են. կարծում եմ սա գալիս է նրանից, որ նրանք կայացած են ու ինքնավստահ: Այնպես որ՝ այն իսկական լեգենդները, որոնց հետ ինձ բախտ է վիճակվել աշխատել, ինչպիսիք են՝ Լարի Քինգը եւ Ռինգո Սթարը, ամենաբարին, պրոֆեսիոնալն ու անմիջականն էին:

-Հայաստանում Դուք հայտնի եք ոչ միայն որպես հաղորդավարուհիայլեւ որպես սիրված ռեփեր Միշոյի կին: Հետաքրքիր է` ինչպե՞ս հանդիպեցիք նրան:

-Երբ նա Լոս Անջելեսում էր, մեր ընդհանուր ընկերներից մեկը նրան հրավիրեց մեր տուն: Երբ մենք հանդիպեցինք, ամեն ինչ փոխվեց մեկ ակնթարթում…


-Կնշե՞ք Միշոյի մեջ` Ձեր ամենահավանած հատկանիշը:

-Շատ դժվար է նշել մեկ հատկանիշ, քանի որ նա շատ արտասովոր անհատականություն է: Բայց կարծում եմ՝ նրա առավելությունների հիմքում ընկած է այն փաստը, որ նա ոսկե սիրտ ունի: Նա շատ առատաձեռն է, բարի, սիրալիր, աջակցող, հավատարիմ... այսպես անվերջ կարող եմ թվարկել:


-Գիտեմ, որ շատ զբաղված առօրյա ունեք. Հասցնո՞ւմ եք ժամանակ անցկացնել ընտանիքի հետ:

-Ընտանիքն ինձ համար միշտ առաջին տեղում է, անկախ այն փաստից, թե որքան խիտ է իմ աշխատանքային գրաֆիկը: Աշխատանքիս լավագույն կողմերից մեկն էլ այն է, որ շատ լարված մի քանի ամիսներից հետո կարող եմ նաեւ որոշ ժամանակ հատկացնել հանգստին: Կարծում եմ` արդեն գաղտնիք չէ, որ հատկապես սիրում եմ այդ ժամանակն անցկացնել ճանապարհորդելով:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print    |  In English

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search