Որոշ ժամանակով մոռանանք, թե ինչ է կատարվում Քիմ Քարդաշյանի հետ։ Հայուհին դեռեւս փորձում է ուշքի գալ Նյու Յորքի իր բնակարանում, իսկ մենք հիշենք, որ Փիթի եւ Ջոլիի ամուսնալուծության գործընթացն իր ամենաթեժ փուլում է։
Daily Mail–ը հայտնում է, որ աստղերի երեխաներն արդեն տառապում են դրանից։ Լոս Անջելեսի շրջանի Երեխաների եւ ընտանիքի հարցերով դեպարտամենտն Փիթին, Էնջիին եւ երեխաներին խորհուրդ է տվել անհատական եւ խմբակային հոգեթերապիայի կուրս անցնել։
Ջոլին երեխաների հետ իրենց ընտանեկան բնակարանից տեղափոխվել է Մալիբուի առանձնատուն, որպեսզի Փիթն իրենց չանհանգստացնի։
Հոգեբանն արդեն սկսել է աշխատել երեխաների՝ Պաքսի, Մեդոքսի, Նոքսի, Շայլոյի, Զահարայի եւ Վիվիենի հետ։
Ինսայդերները հայտնում են, որ վերջին ժամանակներս երեխաները հազվադեպ են լքում իրենց նոր տունը, բիլիարդ են խաղում եւ ֆիլմեր դիտում։
«Անջելինան ամեն բան արել է երեխաների անվտանգության ապահովման համար։ Նրանք մի քանի օր չեն լքել վարձակալած բնակարանը։ Դա դժվարությամբ է ստացվում, քանի որ երեխաները սովոր են ավելի մեծ ժամանցային ծրագրի։ Ավելի կրտսերները առհասարակ չեն հասկանում, թե ինչ է կատարվում»,– հայտնել են իրազեկ աղբյուրները։
«Բրեդն իրեն շատ դատարկված է զգում եւ սպանված է վերջին շաբաթների իրադարձությունների պատճառած վշտից»,– ասել են աղբյուրները։
Նշենք, որ մինչեւ հոկտեմբերի 20-ը հոլիվուդյան զույգի 6 երեխաները կմնան մոր հետ։ Բրեդ Փիթն այդ ընթացքում կանոնավոր կերպով ալկոհոլի եւ արգելված նյութերի անալիզներ կհանձնի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը11:18, 13 մայիսի
Ջենիֆեր Լոպես. «Ես հիմա ավելի նիհար եմ, քան երբեւէ»10:16, 13 մայիսի
Դերասան Սթիվ Բուշեմիի վրա հարձակվել են Նյու Յորքում զբոսնելու ժամանակ09:00, 13 մայիսի
ՄԱՅԻՍԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով