Աննա Մելիքյանը հաջողակ ռեժիսոր է, «Կինոտավրի» հաղթող։ Նրա «Սիրո մասին» ֆիլմը հավանաբար ռուսական կինեմատոգրաֆիայի վերջին տարիների ամենահաջող ֆիլմերից է։ Սակայն քչերը գիտեն, որ Մելիքյանը որոշել է ոչ միայն օլիգարխ Դանիիլ Խաչատուրովի հետ իր հարաբերությունների մասին լռել, այլեւ կենսագրական աղբյուրներից ջնջել տվյալները Հայաստանում իր կյանքի, եղբայրներ՝ Առնոլդի ու Արսենի ու հոր մասին, որի հուղարկավորությանը այդպես էլ ներկա չի եղել, գրում է Life.ru–ն։
Աննայի եղբայր Առնոլդը պատմել է, որ հայրը՝ Գագիկ Մելիքյանը, բաժանվել էր առաջին կնոջից՝ ծնունդով Բաքվից Էլեոնորայից, որը նրան մեկ որդի ու մեկ դուստր էր պարգեւել՝ Արսենին ու Աննային։ Հետո Գագիկը հանդիպել էր Առնոլդի մորը՝ Սոֆիային։
Ծնողների ամուսնալուծությունից հետո Աննան ապրել է երկու քաղաքների միջեւ՝ Բաքվի ու Երեւանի։ Գագիկ Մելիքյանի երկու ամուսնություններից ծնված երեխաները ամեն ամառ մի քանի օր միասին են անցկացրել նրա քաղաքամերձ տանը։
«Հայրս շատ էր աշխատում։ Նա միշտ կառավարական պաշտոններ է զբաղեցրել։ Սկզբում եղել է զենքի գաղտնի գործարանի ղեկավար, հետո նրան գորգագործության պետական ֆաբրիկայի գլխավոր տնօրեն նշանակեցին։ Մեր ընտանիքը նյութապես ապահովված էր։ Մենք ապրում էինք բնակարանում, իսկ ամառը անցկացնում մեր ամառանոցում, ուր գալիս էին նաեւ Անյան ու Արսենը։ Մայրս բարյացակամ էր տրամադրված հորս առաջին ընտանիքի հանդեպ ու միշտ ասում էր, որ երեխաները ոչնչի համար մեղավոր չեն։ Երբ Անյան ու Արսենը մեր տուն էին գալիս, Անյան մենակ նստում էր իր սենյակում ու գրքեր կարդում, իսկ Արսենը խաղում էր բակում։ Մայրս նրանց համար ճաշ էր եփում, հոգ տանում նրանց մասին, իսկ նրանք հիմա նույնիսկ չեն զանգում նրան։ Վիրավորական է»։
1999-ին Գագիկն անսպասելիորեն մեկնում է Ամերիկա՝ ընտանիքին թողնելով Հայաստանում։
«Մեր ընտանիքի համար բարդ ժամանակաշրջան էր, չինովնիկները հետապնդում էին հորս։ Նրա տեղակալը 5 մլն դոլար էր յուրացրել, որոնք նա պետք է պետբյուջե փոխանցեր, եւ փախուստի էր դիմել։ Հայրս ԱՄՆ էր մեկնել, որպեսզի այնտեղ քաղաքական ապաստան խնդրի»։
Այդ ժամանակ Աննան արդեն վաղուց Մոսկվա էր տեղափոխվել, ընդունվել ինստիտուտ ու աշխատում էր «Մոսֆիլմ»-ում։
Առնոլդին կյանքը այս ու այն կողմ էր նետել, մինչեւ նա հայտնվել է Ամերիկայում, որտեղ արդեն 14 տարի է հայրն ապրում էր իր նոր ընտանիքի հետ ու փող էր աշխատում առեւտրի կենտրոններում պահակ աշխատելով։ Ամերիկյան տեխնիկան վերավաճառելով Մոսկվայում՝ Առնոլդը սկսում է ամսական 6000 դոլար աշխատել։ Բայց գեղեցիկ կյանքի պատրանքն այս անգամ էլ միգրացիոն ծառայությունն է ոչնչացնում՝ կալանավորելով ձեռներեցին ռեժիմը խախտելու համար։ 14 ամիս նա կալանքի տակ է մնում։ 2012-ի հունվարի 30-ին ամերիկյան բանտում Առնոլդը ստանում է հոր մահվան լուրը՝ նա արյան քաղցկեղից էր մահացել։ Իր վերջին րոպեները Գագիկ Մելիքյանը ԱՄՆ ուռուցքաբանական կենտրոնում լրիվ մենակ էր անցկացրել։
«Հայրս հիվանդացել էր քաղցկեղով, երբ ես 19 տարեկան էի։ Անյան ու Արսենը գիտեին այդ մասին, բայց ոչ մի կերպ չեն աջակցել նրան, նույնիսկ զանգերով։ Մենք այդ մասին հորս հետ զրուցել էինք, նրա համար շատ ցավալի ու վիրավորական էր, որ նրանք մոռացել են իր մասին։ Չնայած, նա ինձ էլ էր ժամանակին լքել ու հեռացել, ես միակ զավակն եմ եղել, որ ներել եմ նրան ու նրա կողքին եղել դժվար պահին։ Ես փորձել եմ խոսել Արսենի հետ, բայց նա ասում էր՝ նման բաներով գլուխս չծանրաբեռնեմ։ Իսկ Անյան երբեք թույլ չէր տալիս, որ ես նրա հետ այդ թեմայով խոսեմ։ Նա միշտ թքած ուներ»,- պատմել է Առնոլդը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:31, 27 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոն ստացել է Գլենդել քաղաքի բանալին և իր գրառումը նվիրել է իր հայկական ժառանգությանը13:19, 27 հոկտեմբերի
Նախկին «Միսս Շվեյցարիա»-ն Դոնալդ Թրամփին մեղադրել է բռնաբարության մեջ12:31, 27 հոկտեմբերի
59-ամյա Նիկոլ Քիդմանը՝ Vogue Australia-ի համարձակ ֆոտոշարքում11:47, 27 հոկտեմբերի
90 տարեկանում մահացել է «Աստղային ճանապարհ» սերիալի աստղ Վալտեր Քյոնիգը, որը մարմնավորել էր Պավել Չեխովի դերը11:20, 27 հոկտեմբերի
Նատալի Փորթմանը առաջին անգամ խոսել է երրորդ երեխայի մասին10:34, 27 հոկտեմբերի
Ռոբ Քարդաշյանը արձագանքել է իր վերջին հազվագյուտ լուսանկարներին, որոնք տարածվել են համացանցում. «Խելագարի տեսք ունեմ»10:01, 27 հոկտեմբերի
«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր սա հնարավոր դարձրին». Սամվել Թադևոսյանը՝ Ոսկե Գլոբուսի կողմից մրցանակ ստանալու մասին09:00, 27 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:09, 26 հոկտեմբերի
«Պոռնոգրաֆիան այստեղ կապ չունի». մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի աստղը անվանել է Z սերնդի սեռական ճգնաժամի հիմնական պատճառը22:31, 26 հոկտեմբերի
Եղջյուրներն՝ ընդդեմ խաչերի, երիտասարդներն՝ ընդդեմ մեծահասակների. Ինչպես Հելոուինը Հայաստանում բախում առաջացրեց սերունդների միջև21:19, 26 հոկտեմբերի
«Նա շատ է վախենում նրանից». Օքսանա Սամոիլովան հրաժարվել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմ՝ իրենց տանը տեղի ունեցած կրակոցներից հետո20:30, 26 հոկտեմբերի
Նյու Յորքում 89,000 դոլար արժողությամբ ռոբոտը սովորում է շփվել մարդկանց հետ, որպեսզի ապագայում կարողանա դայակ դառնալ