Մեր հայրենակիցներն իրենց տաղանդով փայլում են ոչ միայն հայաստանյան, այլեւ արտերկրում հայտնի միջազգային նախագծերում: Այսպես օրինակ՝ վերջերս ռուսական «Ձայնը» նախագծի կույր լսումների ժամանակ իր ելույթով մեզ ուրախացրեց մեր հայրենակից Ռոման Բագաջիյանը, որի ձայնը գրավեց ժյուրիի անդամներին: Ռոմանի ելույթի ժամանակ շրջվեցին նրանցից երեքը՝ Պոլինա Գագարինան, Գրիգորի Լեպսն ու Լեոնիդ Ագուտինը:
Ինչո՞վ էր զբաղվում Ռոմանը մինչ «Ձայնը» նախագծին մասնակցելը, ինչո՞ւ ընտրեց հենց Պոլինային, եւ ինչպե՞ս մոնտաժի պատճառով թյուր կարծիք ստեղծվեց Դիմա Բիլանի եւ իր անվան շուրջ.
Այս ամենի մասին NEWS.am STYLE-ը բացառիկ զրույց ունեցավ Ռոմանի հետ:
-Ռոման, որտե՞ղ եք ծնվել: Քանի՞ տարի է, ինչ ապրում եք Ռոստովում:
-Ծնվել եմ Ռոստովում. հայրս հայ է, մայրս՝ իտալուհի: Այնպես որ՝ իմ մեջ ապրում են ամենակրակոտ ազգերի գեները: Կյանքիս մեծ մասը հենց այնտեղ էլ անցկացրել եմ, իսկ 18 տարեկանում որոշեցի ընդունվել Պետերբուրգի համալսարան եւ տեղափոխվեցի Ռոստովից: Հիմա հաճախ եմ լինում թե Պետերբուրգում, թե Մոսկվայում, թե իմ հարազատ ծննդավայր Ռոստովում:
-Երկա՞ր ժամանակ է, ինչ զբաղվում եք երգով:
-Ինչպես ասում է մայրս՝ ես երգում եմ այն ժաանակվանից, երբ դեռ լույս աշխարհ չէի եկել, նրա ներսում էի (ծիծաղում է): Մայրս նախկինում օպերային երգչուհի էր: Իսկ եթե խոսենք պրոֆեսիոնալ մակարդակով երգով զբաղվելու մասին, ապա դա արել եմ 7 տարեկանից սկսած:

-Ի՞նչ ծագում ունի Ձեր՝ «Ռոմչի» մականունը:
-Դա այնքան էլ մականուն չէ, պարզապես, մայրս ռուսական «Ռոման» անունը իտալերենով այդպես է արտաբերել: Ամբողջ աշխարհում շատ ընկերներ ունեմ: Ոմանք ինձ անվանում են Ռոմազան, ոմանք՝ Ռոման, իսկ Եվրոպայում ասում են Ռոմարիո: Ինձ թվում է, որ Ռոմչին ինձ ամենաշատն է համապատասխանում, այդ պատճառով էլ, որոշեցի բեմում հենց այդպես ներկայանալ:
-Բացի երգելուց եւ «Ձայնը» նախագծին մասնակցելուց՝ էլ ինչո՞վ եք լցնում Ձեր առօրյան:
-Ուսում եմ ստանում մեր երկրի ամենալավ համալսարաններից մեկում: Ժամանակիս մեծ մասը հենց ուսմանս վրա եմ ծախսում: Սիրում եմ ուսումնասիրել լեզուներ, զբաղվել մարմնամարզությամբ, քանի որ մեծ ուշադրություն եմ դարձնում մարմնիս: Նախկինում պարի էլ էի հաճախում, բայց հիմա խիտ գրաֆիկիս պատճառով պարապմունքների չեմ հասցնում գնալ: Ամեն դեպքում՝ սիրում եմ տարբեր բաներով զբաղվել եւ օր օրի ինձ համար նորություններ բացահայտել: Այդպես ապրելն ավելի հետաքրքիր է:

-Երաժշտական ո՞ր ոճն եք նախընտրում:
-Կարծում եմ՝ յուրաքանչյուրն ինքն է բացահայտում իրեն հոգեհարազատ երաժշտությունը: Հիմա ինձ դուր է գալիս տարբեր ոճերի համադրությունը: Օրինակ՝ ջազ եւ R&B, սոուլ եւ հիփ-հոփ…Ինձ ավելի ներդաշնակ եմ զգում ջազի մեջ, իսկ այն, ինչ սիրում ես, միշտ ավելի լավ է ստացվում անել:
-Վերադառնանք «Ձայնը» նախագծին: Ձեր ելույթի ժամանակ շրջվեցին Գրիգորի Լեպսը, Լեոնիդ Ագուտինն ու Պոլինա Գագարինան: Ինչո՞ւ ընտրեցիք հենց Պոլինային:
-Դե, ո՞ր հայ տղամարդը կկարողանար դիմանալ նման շիկահեր գեղեցկուհու հմայքին:

-Հանդիսատեսը նաեւ բուռն արձագանքեց, երբ դիտողություն արեցիք Դիմա Բիլանին…
-Դա այն բաներից է, որն ինձ շատ հիասթափեցրեց, երբ դիտեցի եթերային տարբերակը: Ես բեմի վրա եղել եմ 10 րոպե, եթերում շատ բաներ մոնտաժվել են: Եթե իմ խոսքն ամբողջությամբ ցույց տային, նման տպավորություն չէր ստղծվի հեռուստադիտողի մոտ, թե իբր ես նկատողություն եմ արել Դմիտրի Նիկոլաեւիչին: Եթե շատ անկեղծ լինեմ՝ ես կցանկանայի լինել հենց նրա թիմի մի մասնիկը, բայց ցավոք սրտի՝ նրա թիմն արդեն հավաքված էր:

-Ռոման, ի՞նչ սպասելիքներ ունեք «Ձայնը» նախագծում Ձեր մասնակցությունից:
-Ինձ համար թե նախագծում, թե կյանքում ամենից կարեւորը մարդիկ են: Այն մարդիկ, որոնց հետ դու հետագայում պետք է աշխատես: Այն մարդիկ, որոնք պետք է գան քո համերգներին, որոնց հետ պետք է անընդհատ առնչվես: Անկասկած, «Ձայնը» նախագիծը Ռուաստանի մասշտաբով հրաշալի հարթակ է այդ ամենն իրագործելու համար: Կերգեմ այդ նախագծում այնքան ժամանակ, որքան որ ինձ ցանկանան տեսնել մարդիկ՝ հեռուստադիտողները: Չգիտեմ, թե որքան հեռու կգնամ այդ նախագծում, բայց հաստատ արժե այս արկածի վրա ծախսել ամբողջ նյարդերը:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով17:29, 21 նոյեմբերի
Բացահայտվել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝ Մեծ Բրիտանիա հանկարծակի վերադարձի անսպասելի պատճառը16:19, 21 նոյեմբերի
Մելանիա Թրամփը քննադատել է ամուսնու շրջապատին. առաջին տիկնոջ խոսքով՝ Դոնալդին շրջապատել են միայն քծնողների15:22, 21 նոյեմբերի
Մաքոլեյ Կալկինը վերադառնում է «Տանը մենակ» ֆիլմին. պաշտամունքային ֆիլմն անսպասելի շարունակություն կունենա