Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմը՝ քաղաքական ինտրիգների զոհ

16:05, 25 հոկտեմբերի

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը (ռեժիսոր՝ Թերի Ջորջ, գլխավոր դերակատարներ՝ Օսկար Այզեք, օսկարակիր Քրիստիան Բեյլ, Շարլոտ Լե Բոն, Շոհրե Աղդաշլու, Անժելա Սարաֆայան) հանգիստ չի տալիս միջազգային պարբերականներին։ Եթե սկզբում բոլորի ուշադրության կենտրոնում ֆիլմում արծարծվող թեման էր, ապա այժմ քննարկումների առիթ է դարձել կինոնկարը վարկաբեկելու թուրքական քարոզչությունը։

Առայժմ կինոնկարը ցուցադրվել է երեք անգամ, բայց արդեն ավելի քան 55 հազար օգտատեր ամենացածր՝ 1 գնահատական են տվել ֆիլմին Ինտերնետային ֆիլմադարանում (Internet Movie Database – IMDb)։ Սա նշանակում է, որ քվեարկել են առանց ֆիլմը դիտելու, այսինքն՝ եղել է քաղաքական քվեարկություն։

screen-shot-2016-10-25-at-09.12.32.jpg

Independent-ը ներկայացրել է Ֆիլմադարանում կատարված քվեարկությունների արդյունքը, որի համաձայն 86704 օգտատերերից 55126-ը չեն հավանել ֆիլմը, իսկ 30639-ին այն իսկապես դուր է եկել (քվեարկողները հիմնականում եղել են արական սեռի)։ Միջին գնահատական շատ քիչ է (կարելի է ասել՝ համարյա չկա)։

screen-shot-2016-10-25-at-09.13.05.jpg

Հիշեցնենք, որ «Խոստում» ֆիլմի առաջին ցուցադրությունը  կայացել է սեպտեմբերի 11–ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում։ Եվ այդ օրից հազարավոր մարդիկ «լծվել» են ֆիլմը տարբեր հարթակներում վարկաբեկելու գործին.

«Տորոնտոյի կինոփառատոնի օրերին բողոքի ակցիաներ չեղան, բայց «Խոստում»-ի առաջին ցուցադրությունից հետո 70000 օգտատեր Ինտերնետային ֆիլմադարանում (Internet Movie Database – IMDb) նշել են, որ «իրենց դուր չի եկել ֆիլմը»։ Սակայն դա պարզապես հնարավոր չէր, քանզի այդքան մարդ դեռ չի դիտել ֆիլմը։ Կինոթատրոնում այդքան տեղ չկար»,- ավելի վաղ Variety-ի հետ զրույցում նշել էր ֆիլմի պրոդյուսերներից Մայք Մեդեվոյը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել