Երեկ հայտնի դարձավ, որ բաժանվել է հերթական զույգը (կարծես անեծք է այս տարի, բոլորը ամուսնալուծվում են) ի դեմս Մըրայա Քերիի եւ ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Փաքերից։

Աղբյուրները հայտնում են, որ դրա պատճառը երգչուհու մեծ ծախսերն են, սակայն, TMZ պորտալը պարզել է, որ ամենայն հավանականությամբ, խոսքը միլիարդատիրոջ ինչ–որ արարքի մասին է։ Ըստ շշուկների՝ 48-ամյա մեծահարուստն անցյալ ամիս դավաճանել է Քերիին, ինչն էլ Հունաստանում հանգստի ժամանակ դարձել էր երգչուհուն եւ միլիարդատիրոջ միջեւ ծագած մեծ վեճի պատճառը։

Քերիին մոտ կանգնած աղբյուրները ET–ին հայտնում են, որ հարաբերությունների խզումը ոչ մի կերպ կապ չունի Մըրայայի ծախսերի հետ։
«Մըրայան եւ Ջեյմսը վիճել էին Հունաստանում համատեղ հանգստի ժամանակ։ Այդ պահից սկսած՝ նրանք չեն հանդիպել։ Խոսքը Քերիի ծախսերի մասին չէ։ Այդ վեճի հետ կապ ունի Մըրայայի օգնականը։ Փաքերն ինչ–որ բան է արել նրա հանդեպ։ Հիմա նրանք մտածում են իրենց ապագայի մասին, շուտով համատեղ հայտարարություն կանեն»,– ասել է աղբյուրը։
Ինսայդերների մեկ այլ վարկածի համաձայն՝ Մըրայան դավաճանել է Փաքերին իր խմբի պարողներից մեկի հետ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:32, 22 հոկտեմբերի
«Փողը կդառնա անկարևոր». Իլոն Մասկը կանխատեսել է ապագան առանց արժույթի և նշել, թե ինչ կպատահի իր միլիարդների հետ14:09, 22 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգը սպառնացել է լքել Կալիֆոռնիան և վաճառել իր 110 միլիոն դոլարանոց առանձնատունը՝ միլիարդատերերի հարկի պատճառով13:19, 22 հոկտեմբերի
Քայլի Ջենների 50 միլիոն դոլարանոց Fantasy Bra-ն կվաճառվի. Ո՞վ կարող է ունենալ ամենաթանկ Fantasy Bra-ն12:35, 22 հոկտեմբերի
Սիդնի Սուինին լուսանկարվել է Սուրբ Ծննդյան ֆիլմերից ոգեշնչված բացահայտ ներքնազգեստով12:16, 22 հոկտեմբերի
Ֆրանսիացի թալանողները զղջում են iPhone-ի գողության համար. Apple-ը արգելափակել է սարքերը և հետևում է դրանց11:54, 22 հոկտեմբերի
Ինֆլուենսեր և տեսախաղերի ստեղծող Մանուել Օտտոն մահացել է՝ ինքնահրկիզվելով ուղիղ հեռարձակման ժամանակ11:40, 22 հոկտեմբերի
Ֆրանսիացի ուսանողուհին ծաղրել է ջարդերից տուժած գործարարներին, սակայն նրա շքեղ ապրելակերպը սկանդալ է առաջացրել11:20, 22 հոկտեմբերի
Մոնիկա Լևինսկին պատրաստվում է Բիլ Քլինթոնի հետ կապված սեքս սկանդալի մասին ևս մեկ բացահայտող գրքի թողարկմանը10:50, 22 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը նշել է իր 46-ամյակը ոճային. երկու համարձակ կերպար և հսկայական տորթ10:30, 22 հոկտեմբերի

09:00, 22 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ09:00, 22 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ