Գիտե՞ք, թե ինչ լայֆհաքներ (խորամանկություններ) են օգտագործում զբոսաշրջիկները, որպեսզի ավելի էժան ու հարմարավետ ճամփորդեն։
Տոմսը գնեք երեքշաբթի։ Ավիատոմսերի գնագոյացումը շաբաթական ցիկլ ունի։ Այն ամենը ինչ չի վաճառվում հանգստյան օրերին ու վաճառքի կարիք ունի՝ զեղչով վաճառվում է երկուշաբթի, իսկ եթե այդ օրն էլ չի վաճառվում, ապա երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը սկսվում են «գնային պատերազմներ» ու հարկադիր զեղչեր։ Եզրակացություն՝ տոմսերը պետք է գնել երկուշաբթի կեսգիշերից մինչեւ երեքշաբթի ժամը 15։00՝ այդպես ամենաշահավետն է։

«1 ուղեւոր»։ Եթե նույնիսկ ընտանիքիդ կամ ընկերներիդ հետ ես ճամփորդում ՝ փնտրիր տոմս մեկ ուղեւորի համար։ Ավիաընկերությունների կայքերը տոմսն ավելի թանկ են փորձում վաճառել, եթե դու որոնման տողում որպես ուղեւորների քանակ «2» եւ ավելի թիվն ես նշում։ Գնային տարբերությունը ոչ միշտ է ակնհայտ, քանի որ դու տեսնում ես միայն տոմսի գինը ու կարող ես չնկատել, որ տոմսերից մեկը կամ երկուսը ավելի բարձր գնային կատեգորիայից են առաջարկվել։ Որոնման տողում մուտքագրիր «1 ուղեւոր»։ Ճշտիր նվազագույն գինը ու հետո հետեւիր , որպեսզի բոլոր մյոս տոմսերի գներն էլ նույնը լինեն։

GateGuru հավելվածը ձեզ կպատմի ամեն ինչ աշխարհի բոլոր օդանավակայանների մասին՝ որտեղ են բանկոմատները, ինչ խանութներ կան Duty free–ում, որտեղ կարելի է մի բան ուտել կամ հանգստանալ։
Թանգարաններ։ Գրեթե բոլոր թանգարաններում կա անվճար այցելության օր, որի մասին կարելի է իմանալ կայքերից։ Այդ օրերին ավելի լավ է առավոտից գնալ թանգարան, հերթերից խուսափելու համար։

Գնիր ինկոգնիտո։ Եթե մտել ես կայք պարզապես այս կամ այն օրվա համար տոմս նայելու, այն քեզ դուր է եկել ու մտել ես վճարման քարտի հետեւից՝ նկատի ունեցիր, որ 15 րոպեից տոմսն արդեն ավելի թանկ կլինի։ Բանն այն չէ, որ բոլոր տոմսերը այդ ընթացքում կվաճառվեն, պարզապես ավիաընկերությունն արդեն գիտի, որ դու մտել ես, հետաքրքրվել այդ տոմսով, որ այն քեզ պետք է, ու հավանաբար դու պատրաստ կլինես ավելի թանկ վճարել։ Այդ ամենից հնարավոր է խուսափել, եթե տոմսերը որոնես ինկոգնիտո բրաուզերի ռեժիմում։ Այդպես դու ինտերնետում հետքեր չես թողնի, իսկ ավիաընկերությունը չի իմանա, թե ով էր «այցելել» տոմս գնելու։
Ուղղիր սխալները։ Եթե դու ճամփորդում ես ու սահմանափակ գումար ունես՝ ուղղի՛ր սխալները տեղական ռեստորանի ճաշացանկում։ Սովորաբար այդ դեպքում նրանք հաճույքով քեզ անվճար կերակուր կհյուրասիրեն։

Տնտեսիր ուղեբեռի հաշվին։ Հեղուկը լցրու 100 միլիգրամանոց տարրաների մեջ, հագուստը գլանակաձեւ փաթաթիր, ճամփորդելու համար հարմար պայուսակ գնիր։ Այն շատ քիչ տեղ կզբաղեցնի ուսապարկում, իսկ հետադարձ ճանապարհին դու կկարողանաս դրա մեջ բազմաթիվ գնումներ տեղավորել։
Տնտեսիր բնակարանի վրա։ ԸՆտրիր էժան բնակարաններ AirBnB–ում , կամ էլ անվճար կացարաններ՝ քաուչսերֆերների մոտ։ Նրանց հետ կարելի է ծանոթանալ CouchSurfing կամ BeWelcome կայքերում։ Պատրաստ եղիր մի քիչ շփվել ու մի քանի հուշանվեր պատրաստիր նրանց համար։

Բոլոր փաստաթղթերը լուսանկարիր ու ներբեռնիր Dropbox –ում։ Այդպես դրանք հասանելի կլինեն համացանցին միացած ցանկացած սարքից։
Օդանավակայանում անվճար wi-fi կապահովի «?.jpg» կոմբինացիան՝ ցանկացած կայքի հասցեից հետո։ Հասանելիության կետերը կարող եք գտնել Wi-Fi Finder հավելվածում, իսկ գաղտնաբառերը ՝ FourSquare-ում։
Աղբյուր՝Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:00, 16 հոկտեմբերի
Պլասիդո Դոմինգոն ներկայացրել է կադրեր՝ Երևանում կայանալիք համերգի փորձից17:15, 16 հոկտեմբերի
Հարրի Փոթերի առաջին հրատարակությունը աճուրդում վաճառվել է 400,000 դոլարով16:22, 16 հոկտեմբերի
Ծախսեց ամբողջ աշխատավարձն ու 2000 կիլոմետր անցավ երազանքներիս կնոջ համար, որը, պարզվեց, արհեստական բանականությամբ էր ստեղծված15:04, 16 հոկտեմբերի
«Ընթրիք հիմարի հետ»․ ներկայացում, որը ձեզ կստիպի մտածել՝ արդյոք արժե՞ ընդունել չորեքշաբթի օրերի ընթրիքի հրավերները14:33, 16 հոկտեմբերի
Կառլ III թագավորը դարձել է Burberry-ի դիզայներ. նոր հավաքածուն ոգեշնչված է նրա ջրանկարներից13:05, 16 հոկտեմբերի
Գոյ թատրոնի վերադարձը «Խելագարը» ներկայացմամբ12:32, 16 հոկտեմբերի
«Այս ագահ սրիկաները պարտվելու են». Իթան Հոուքը քննադատում է Հոլիվուդի ագահ հայտնիներին և կանխատեսում ապստամբություն էլիտայի դեմ11:30, 16 հոկտեմբերի
Հայկական TERESS բրենդը ներկայացրեց իր աշուն-ձմեռ 26-27 հավաքածուն՝ հյուրերին հրավիրելով ինքնատիպ «դեգուստացիայի» (VIDEO)10:30, 16 հոկտեմբերի

09:00, 16 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից