Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ինչպես են «Дом-2» նախագծի աստղերը միլիոններ վաստակում

12:35, 12 նոյեմբերի

Սկանդալային ռուսական «Дом-2» նախագիծը՝ արեւմտյան Big Brother շոուի անալոգը, դարձել է ելակետ ռուսական շոուբիզնեսի շատ աստղերի կարիերայի համար։

«Дни» կայքը կազմել է նախագծի ամենահայտնի մասնակիցների կատալոգը, որոնք հիմա ոչ միայն հայտնի են, այլեւ սկսել են լուրջ գումարներ վաստակել։

Նախագծի աստղերը փող են աշխատում սոցցանցերի իրենց սեփական հաշիվների միջոցով։ Ինչպես ասվում է, գովազդը ոչ միայն առեւտրի շարժիչն է, այլեւ փող վաստակելու մեխանիզմ։ Ամենաառաջադեմ օգտատերերը հասկացել են, որ համացանցի հանդեպ մարդկանց մոլուցքը կարելի է փողի վերածել։

Վիկտորիա Բոնյա

«Дом-2»-ի նախկին մասնակից Վիկտորիա Բոնյան, որը Մոնակոյում է բնակվում, դաստիարակում է գեղեցկուհի դստերը եւ փաստացի ամուսնացած է օտարեկրացի գործարարի հետ (ով շատ լավ գումարներ է վաստակում), երբեք չի թաքցրել, որ ունի իր սեփական եկամուտները ու իր ընտրյալից փող չի խնդրում։

Ուշադիր ուսումնասիրելով Վիկտորիայի Instagram-ի հաշիվը՝ բարդ չէ կռահել, թե ինչու Վիկտորիան իրեն ոչնչից չի զրկում։ Մոնակոյի տեսարժան վայրերի, հուզիչ ընտանեկան տեսարանների լուսանկարների մեջ երեւում է բացահայտ գովազդը։ Գեղեցկուհին գովազդում է հագուստ,  կոշիկ, կոսմետիկ պրոցեդուրաներ ու շատ այլ բաներ՝ օդից փող սարքելով։

Ալյոնա Վոդոնաեւա

Վիկտորիա Բոնյայի «երդվյալ ընկերուհին» դեռ այնքան հմտորեն չի բանացնում սոցցանցի իր հաշիվը, դրա համար էլ դեռ հեռուստատեսությունում հաղորդավորությամբ է գումար վաստակում։

Սակայն Ալյոնա Վոդոնաեւայի էջում արդեն սկսել են կանոնավոր կերպով հայտնվել դեմքի ու մազերի խնամքի միջոցների, նաեւ ներքնազգեստի գովազդներ (գաղտնիք չէ, որ Ալյոնան գեղեցիկ կազմվածք ունի)։

Իսկ երբ Վոդոնաեւան սկսել էր վերանորոգել իր նոր բնակարանը, նրա էջին հայտնվել էին նաեւ կահույք ու տան աքսեսուարների գովազդող կայքերի հիշատակումներ։

Քսենիա Բորոդինա

Շատ ավելի հաջող են «Дома-2» նախագծի հաղորդավարուհի Քսենիա Բորոդինայի գործերը։ Նրա Instagram էջը կարելի է համարձակորեն անվանել կատալոգ՝ գովազդի հսկայական քանակության պատճառով։

Օրական մի քանի անգամ Քսենիա Բորոդինան հրապարակում է գրառումներ այն մասին, թե ինչպես է իրեն հաջողվել նիհարել, մասնավորապես ծննդաբերությունից հետո, նաեւ թե ինչ ապրանքանիշերի եւ որ խանութներից գնված հագուստ է նախընտրում  ու ինչ կոսմետիկա է օգտագործում։ Երկրպագուները սկզբում բարձրաձայն վրդովվում էին, իսկ հետո հոգնեցին պայքարել Քսենիայի սպամ-գրոհի դեմ ու համակերպվեցին իրենց սիրելի Քսենիայի՝ փող վաստակելու բացահայտ ցանկության հետ։

Նշենք, որ ըստ որոշ լրատվամիջոցների, Բորոդինան իսկական ջեքփոթ է շահել՝ ակնարկելով ամուսնուց՝ գործարար Կուրբան Օմարովից բաժանվելու մասին։

Ասում են՝ Instagram–ում նրա բազմանշանակ հաղորդագրությունները, անսպասելիորեն անհետացած՝ ամուսնու հետ համատեղ լուսանկարները, «ազատ» մատնեմատով լուսանկարները Քսուշյային մի ամբողջ կարողություն են ապահովել, չէ՞ որ նրա ոչ անտարբեր երկրպագուները ու լրագրողները օրուգիշեր փորփրում էին հաղորդավարի հաշիվը, որ պարզեն՝ իրո՞ք նա բաժանվել է ամուսնուց։ Բորոդինան ոչ միայն չի բաժանվել, այլեւ հմտորեն մանիպուլացնելով այդ լուրերը՝ փող է վաստակել։

Օլգա Բուզովա

Ասում են, Дом-2 նախագծի երկրորդ հաղորդավարուհին նույնպես գնացել է Քսենիա Բորոդինայի հետքերով։ Իբրեւ Օլգա Բուզովան գովազդում է ու գումար վաստակում ամուսնուց՝ ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովից բաժանվելու մասին կեղծ լուրեր տարածելով։ Վերջերս Օլգան այլեւս իր էջում չի տեղադրում ամուսնու հետ համատեղ լուսանկարներ, դրա փոխարեն տխուր խորիմաստ բանաստեղծություններ է հրապարակում, ոմանք էլ նկատել են, որ Բուզովան հանել է իր նշանի մատանին։

Երկիմաստ հրապարակումների արանքում հայտնվում է  հաղորդավարի հագուստի խանութի գովազդը։ Համացանցում կարելի է նաեւ գտնել տեղեկություններ, որ Օլգայի գործերը այնքան էլ հաջող չեն, դրա համար էլ Բուզովան որոշել է բիզնեսը խթանել բավականին հաջող հնարքի միջոցով (դատելով Քսենիայի փորձից)։  Միաժամանակ Բուզովան չի մոռանում նաեւ բիժուտերիայի խանութը գովազդել, որը ոչ այնքան վաղուց բացել է քրոջ հետ, նաեւ հագուստ, կոշիկ ու կոսմետիկ միջոցներ։

Դարյա Պինզար

Շոուի նախկին մասնակիցը հեռուստանախագծից հեռանալուց հետո ակնհայտորեն չի ձանձրանում (եւ ոչնչի կարիք չունի): Դարյա Պինզարն ամուսնու հետ կանացի հագուստի եւ աքսեսուարների սեփական առցանց-խանութն է բացել: Ընկերության դեմքը, բնականաբար, Դարյան է: Պինզարը պարբերաբար լուսանկարներ է հրապարակում Instagram-ում՝ գովազդելով հագուստ, կոսմետիկա, մանկական ապրանքներ (ինքն էլ երկու երեխա ունի) եւ նույնիսկ տարբեր ծառայություններ մատուցող կողմնակի անձանց:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել