Տղաների զգացմունքների ճնշում
Երեխաների համար բնական է մարդկանցից օգնություն եւ աջակցություն փնտրելը, երբ իրենք ցավագին զգացողությունների են բախվում։ Երբ տառապում են, վախենում, ամաչում, տխուր են կամ հուսահատված։ Ուրիշ մարդուց սրտակցություն ստանալն անհրաժեշտ է աջակցություն զգալու եւ ցավն ամոքելու համար։
Տղաներին մեկուսացնելը նրանց հեռու է պահում աջակցության որոնումներից, որի կարիքը նրանք ունեն։ Տղաներին անգամ թույլ չեն տալիս մտածել, որ օգնություն խնդրելը նորմալ է։ Նրանց միայնակ են թողնում իրենց զգացմունքների հետ։ Ավելին՝ ասում են, որ զգացմունքը իսկական տղամարդու համար չէ։ Նրանք լսում են, թե «մեծ տղաները չեն լացում»։ Դրա հետեւանքով տղաները հեռանում են մյուս մարդկանցից եւ սեփական զգացմունքներից։
Տղաների մարմինների զգայունության կորուստ
Որպես բոլոր զգացմունքները ճնշելու հետեւանք՝ տղաները կորցնում են կապը մարմնի զգացողությունների հետ։ Նրանք սովորում են պաշտպանվել ցավից եւ ֆիզիկական լարվածությունից։ Տ»ղամարդու պես պահելու» հասկացությունը տղաներին թելադրում է անտեսել մարմնական ցավերը, չլացել, դիմանալ ցավին եւ առաջ գնալ, ասես թե ոչինչ չի պատահել։
Այս դեպքում զգայունությունը փոխվում է առօրեականությամբ։ Թեպետ տղամարդիկ նկատում են ծայրահեղությունները, նրանք ի վիճակի չեն ընկալել զգացմունքների նրբությունները, քանի որ քնքշություն ու մեղմությունը կորցրել են։ Ծնված լինելով կենդանի մարմիններում՝ նրանք ստիպված են փակվել իրենց մեջ եւ ընդունել անզգայությունը։
Սեքսը պատասխա՞ն է
Տղամարդկանց մեծ մասի համար նման վիճակից դուրս գալու հնարավորության մասին լուրը երկնային մանանա է։ Երբ նրանց կանգնեցնում են միայնության, մեկուսանալու անհրաժեշտության առաջ, հենց այդ ժամանակ մտերմությունը, կիրքն ու զգայականությունը փրկություն են համարվում։
Այս դեպքում, այո, սեքսը պատասխան է։ Չէ՞ որ ամեն բան, ինչ կորցրել ես, կարող ես վերականգնել սեքսի միջոցով։ Դրանք ավելացրեք հեռուստացույցի էկրանից եւ համացանցից «հոսող» սեքսուալ եւ ռոմանտիկ կերպարները, որոնք համոզիչ հասցնում են հանդիսատեսին, որ կյանքի մեծագույն գաղտնիքը կարելի է նվաճել սեքսի միջոցով։ Սեռական ակտը ներկայացվում է որպես իրական մտերմություն տանող ուղի, որպես համեստ տեղ, որտեղ կարելի է բացահայտ սիրել, լինել քնքուշ եւ խոցելի, մնալ անվտանգ եւ չլինել միայնակ։ Ահա թե ինչու են տղամարդիկ տարված սեքսով։
Ի՞նչ անել
Տղամարդը պետք է նախ և առաջ հասկանա ինքն իրեն, բացահայտի իր զգայունակությունը: Ցուցաբերեք ակնհայտ հիացմունք, որը Դուք պահել էիք այն մարդու համար, որը Ձեզ դուր էր եկել: Հավատացե՛ք, մեր շրջապատում կան ավելի շատ մարդիկ , որոնք արժանի են մեր ուշադրությանն ու նվիրվածությանը:
Վե՛ր հանեք այն բոլոր զգացմունքները, որոնք վաղուց թաղել Էիք Ձեր մեջ և բաց թողեք: Լացեք և ուրախացեք ամբողջ հոգով, դողացեք վախից, անհարմարության զգացումից քմծիծաղ տվեք, գոռացեք, եթե ինչ-որ բան Ձեզ ցավ է պատճառում:
Զգացեք, որ Դուք ապրում եք և լի եք զգացմունքներով։
Վերականգնեք Ձեր մարմինը: Զգայական հաճույքը ի ծնե տրված է Ձեզ, և այն բացի սեռական հարաբերություններից բացի, հասանելի է հազարավոր տարբերակներով։
Հանեք Ձեր կոշիկները և բոբիկ քայլեք կանաչի, ցեխի, թաց ասֆալտի վրայով: Սովորեք ազատ շնչել, որպեսզի ամեն Ձեր շունչը հիշեցնի Ձեզ Ձեր գոյության մասին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները