Ուկրաինական X-Factor-ի հաղթող Սեւակ Խանաղյանը, որին մենք այդքան սատարում էինք շոուի ընթացքում, ժամանել է Երեւան։ Այսօր՝ հունվարի 13-ին, Սեւակը լրագրողների հետ հանդիպել է «Հավանա» ժամանցային կենտրոնում, որտեղ ժամը 14։00-ին նախատեսված են նաեւ տաղանդավոր արտիստի հանդիպումը հայաստանյան երկրպագուների հետ, իսկ երեկոյան՝ նրա համերգը։
Լրագրողները Սեւակին դիմավորեցին բուռն ծափահարություններով, եւ երգիչը միանգամից շնորհակալություն հայտնեց նրանց՝ ուկրաինական շոուի ամբողջ ընթացքում իր ելույթները ակտիվորեն լուսաբանելու համար։

«Ողջունում եմ բոլորին։ Շատ ուրախ եմ, որ կրկին Հայաստանում եմ։ Ես հայերեն հիանալի հասկանում եմ, բայց այդքան սահուն չեմ խոսում, ինչպես ռուսերեն։ Ես ծնվել եմ Հայաստանում (Տաշիր քաղաքում), այնուհետեւ տեղափոխվել ենք Մոսկվա, որտեղ էլ սկսել եմ իր գործունեությունը։ Մասնակցել եմ երեք հեռուստանախագծերի՝ «Главная сцена», «Ձայնը» եւ «X Factor»։ Վերջինում հաջողությունը ինձ ժպտաց»,- նշեց Սեւակը։
NEWS.am STYLE-ի թղթակցի հարցին՝ կընդունե՞ր Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում ներկայացնելու առաջարկը, երգիչը պատասխանեց.
«Նման առաջարկի դեպքում ինձ համար մեծ պատիվ կլինի ներկայացնել Հայաստանը։ Ի դեպ, ես վստահ եմ, որ Արծվիկը փայլուն ելույթ կունենա այս տարի»։

Հայ երկրպագուների աջակցության մասին Սեւակը, որը հանդիպման ժամանակ կատարեց իր հեղինակային «Не молчи» երգից մի հատված, ասաց.
«Ես գիտեի, որ ինձ սատարելու էին, հետեւելու էին իմ ելույթներին, բայց որ նման աջակցություն կլինի՝ չէի ակնկալում։ Դա ինձ այնքան ուժ էր տալիս, առաջ մղում։ Ձեզնից մի անբացատրելի էներգիա էր գալիս»։
Ի դեպ, Սեւակն ավելացրեց, որ համագործակցելու բազմաթիվ առաջարկներ է ստանում հայ կատարողների կողմից, եւ մոտ ապագայում մեզ շատ անակնկալներ են սպասվում։
Իսկ հայ երաժշտության մասին երգիչը նշեց.
«Ես պաշտում եմ հայկական ազգային երգերը, կրկնում եմ՝ ազգային, ժողովրդական երգերը, ոչ այն, ինչ այժմ ընդունված է հայկական երաժշտության անվանել»։

Իսկ ապագա ծրագրերի մասին մեր հարցին՝ Խանաղյանը պատասխանեց.
«Հայաստանում ես շատ խիտ գրաֆիկ ունեմ. ընդամենը 1.5 ժամ եմ հասցրել քնել։ Հանդիպումներ, հարցազրույցներ, նոր նախագծերի քննարկումներ, որոնց մասին դեռ չեմ կարող խոսել։ Բայց հունվարի 15-ին գնալու եմ Տաշիր, որտեղ վերջապես կհիշեմ ինձ հարազատ վայրերը»։
Սյունե Առաքելյան, Պարույր Սինյավսկի
Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի












Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:55, 14 հոկտեմբերի
Մահացել է 218 սմ հասակով 26-ամյա TikTok-ի աստղը, որը հայտնի էր իրենից զգալիորեն ցածրահասակ տղամարդու հետ ամուսնանալով10:23, 14 հոկտեմբերի
Թրամփի հարսը նշել է իր 44-ամյակը սպորտային կրծկալով՝ ցուցադրելով իր մարզված որովայնի մկանները և տպավորիչ բիցեպսները09:00, 14 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 13 հոկտեմբերի
Միլիարդատերը առնետների համար «շվեդական սեղան է կազմակերպել». Չիկագոյի իշխանությունները պահանջում են դատի տալ նրան22:27, 13 հոկտեմբերի
Էսպրեսո և շոկոլադ. ELLE-ն անվանել է աշնան հիմնական բույրերը21:19, 13 հոկտեմբերի
«Եղնիկի բծերից» մինչև սրճագույն ֆրենչ. 2026 թվականի աշնանային ու ձմեռային մանիկյուրի լավագույն միտումները20:23, 13 հոկտեմբերի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոս. «Հաջողությունը մարդուն չարագործ չի դարձնում»19:28, 13 հոկտեմբերի
LVMH-ի վաճառքը կրկին նվազել է՝ չինական շուկայի ճգնաժամի ֆոնին Louis Vuitton-ի և Dior-ի պահանջարկի նվազման պատճառով16:21, 13 հոկտեմբերի
«Աշխարհի վերջը» նշանակված է 2026–ի նոյեմբերի 13-ին. գիտնականները կանխատեսել են ապոկալիպսիսը 66 տարի առաջ15:36, 13 հոկտեմբերի
Կոտ դ'Ազուրի շքեղ հյուրանոցը պատերազմ է հայտարարել ինֆլյուենսերներին. սմարթֆոնով լուսանկարելն արգելված է15:19, 13 հոկտեմբերի
Լեոնարդո Դի Կապրիոն ցուցադրել է իր «հայրական փորիկը» լողափում՝ իր երիտասարդ ընկերուհու հետ14:33, 13 հոկտեմբերի
30,000 դոլարանոց Porsche-ի տեսքով բազմոց. չինական ապրանքանիշը սպորտային մեքենան վերածել է շքեղ բազկաթոռի՝ սառնարանով և աուդիո համակարգով