«Բրավո վիրտուոզ»՝ այսպես է կոչվում ռեժիսոր Լեւոն Մինասյանի նոր ֆիլմը, որի առաջին դիտումը կայացավ այսօր՝ մարտի 2-ին։
Հայ-ֆրանսիական-բելգիական համագործակցության արդյունքում ծնված այս ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել «Կյանք ու կռիվ» ֆիլմից սիրված դերասան Սամվել Թադեւոսյանն ու ռուս դերասանուհի Մարիա Ախմետզյանովան։
«Բրավո վիրտուոզ» ֆիլմը երիտասարդ կլարնետահար Ալիկի մասին է, որի սկզբնական նպատակը պապիկի ղեկավարած նվագախումբը կործանումից փրկելն էր, սակայն տղայի կյանքն ավելի է խճճվում, երբ պատահմամբ նրա մոտ է հայտնվում պատվերով մարդասպանի բջջային հեռախոսը։ Իսկ հետո Ալիկը հանդիպում է հմայիչ Լարային, որը պատմությունն ավելի է խճճում։
Ֆիլմից հետո կայացած ասուլիսի ժամանակ ռեժիսորը, պրոդյուսերն ու դերասանները խոսեցին նկարահանման ընթացքի եւ կերպարների մասին․
«Հիմնական նկարահանումները տեղի են ունեցել Երեւանում եւ Գյումրիում։ Սովորաբար կինոռեժիսորները չեն սիրում խոսել ֆիմի հաղորդագրության մասին, բայց իմ կարծիքով ռեժիսորը պետք է հասկանա այն զենքի հզորությունը, որն ունի իր ձեռքերում։ Մենք չենք կարող պարզապես մարդկանց զվարճացնել, մենք պարտավոր ենք որեւէ բան ասել, որպեսզի մարդը կարողանա վերանայել իր ապրած կյանքն ու իմանա, թե ինքը ինչ վիճակում է գտնվում։ Իմ կարծիքով արվեստը մարդկանց քնած վիճակից դուրս բերելու լավագույն եղանակներից է։ Եթե մենք՝ յուրաքանչյուրս, կարողանանք մեր մեջ ուժ գտնել, ինչպես դա արեց ֆիլմի հերոսը, մենք կկարողանանք ինչ-որ բաներ փոխել մեր կյանքում»,-ասում է ռեժիսորը՝ ավելացնելով, որ ֆիլմի դերասաններն ընտրվել են ըստ իրենց շնորհքի եւ արտաքին տվյալների, քանի որ ֆիլմին պետք էին հատուկ տեսակի կերպարներ։
Պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանն էլ խոսեց ֆիլմի բյուջեի մասին․
«Ընդհանուր բյուջեն կազմել է 1 միլիոն 200 հազար եվրո։ Կարծում եմ՝ սա ամենամեծ բյուջեով ֆիլմն է, որը նկարահանվել է Հայաստանում։ Իմ արտադրած ֆիլմերից, համենայն դեպս, ամենաթանկարժեքն է»։
Ալիկին մարմնավորած Սամվել Թադեւոսյանի համար այս ֆիլմն, իրականում, դեբյուտային էր։ Խոսելով այն մասին, թե որքանով էր կերպարն իրեն հոգեհարազատ՝ երիտասարդ դերասանը նշում է․
«Ամեն ինչում կարող ես քեզ հոգեհարազատ բաներ գտնել։ Իմ հերոսի հետ կապված շատ զուգահեռներ կան, որոնք ես իրականում վերապրել եմ՝ սկսած սոցիալական վիճակից, վերջացրած սիրային, մարդկային հարաբերություններով։ Ֆիլմում նկարահանվելու համար կլարնետի եւ մեքենա վարելու հատուկ դասընթացների եմ գնացել։ Երկրորդը այդպես էլ չստացվեց (ծիծաղում է), բայց, գոնե, ստացվեց որոշակի պատկերացումներ կազմել կլարնետի մասին, զգալ այն եւ ճիշտ բռնել»,-ասում է Սամվելը, որն անդրադարձավ նաեւ ֆիլմի բաց տեսարաններին․
«Քննադատությունն այդ առումով ինձ բացարձակ չի հետաքրքրում, դա քննադատելն է ամոթ»։
Լարայի հերոսուհուն մարմնավորող դերասանուհի Մարիա Ախմետզյանովային ստեղծագործական կազմը, պարզվում է, երկար է փնտրել․
«Ինձ փնտրել են սոցիալական տարբեր ցանցերում, սակայն ոչ մի տեղ չէի պատասխանում, որովհետեւ չէի տեսնում հաղորդագրությունները։ Երբ վերջապես ստացվեց կապ հաստատել միմյանց հետ, Լեւոնի հետ տեսագրության միջոցով իրականացրինք փորձերը։ Փաստորեն, իմ ուղարկած տեսագրությունները դուր եկան ռեժիսորին, որից հետո ինձ հրավիրեցին նկարահանվելու։ Ինձ սցենարն, իսկապես, դուր է եկել, հակառակ դեպքում՝ չէի ցանկանա մասնակցել փորձնական նկարահանումներին»,-ասում է դերասանուհին, որը նախկինում նկարահանվել է նաեւ «Молодежь» սերիալում։
«Բրավո վիրտուոզ» ֆիլմում հնչող երաժշտությունը հեղինակել են Տիգրան Համասյանն ու Միշել Պետրոսյանը։ Ֆիլմում նկարահանվել են նաեւ Արման Նավասարդյանը, Մկրտիչ Արզումանյանը, Ռուդոլֆ Ղեւոնդյանը, Վրեժ Հակոբյանը, Արամ Կարախանյանը եւ այլք։ Արդեն վաղվանից կինոսերները այն կարող են դիտել մեծ էկրաններին։
Սյունե Առաքելյան















Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 11 նոյեմբերի
Թանկարժեք բույրեր՝ մատչելի գնով. Zara-ն թողարկել է YSL-ի, Baccarat Rouge-ի և Tom Ford-ի պաշտամունքային օծանելիքների բյուջետային տարբերակները15:40, 11 նոյեմբերի
Maserati-ն Դուբայում կկառուցի 1.1 մլրդ դոլարանոց կղզի. 849 շքեղ բնակարան, մասնավոր լողափեր և մեկ անսպասելի մանրուք15:15, 11 նոյեմբերի
4 մլն դոլարի շքեղություն և չորս շաբաթ ծովում. Mercedes-Maybach-ը ստեղծում է լողացող ակումբ էլիտայի համար14:43, 11 նոյեմբերի
Max Mara-ն որոշել է կանանց հագցնել ամեն օր. նորաձևության հսկան թողարկել է նոր ապրանքանիշ՝ մինչև 465 դոլար գներով14:16, 11 նոյեմբերի
«Մարդիկ միևնույն է՝ կհարձակվեն ձեզ վրա. Կասեն՝ շատ նիհար եք կամ շատ գեր». Ֆլորենս Պյուն բացահայտ խոսել է իր արտաքին տեսքի հետ կապված ծաղրի մասին13:26, 11 նոյեմբերի
Dove-ը պաշտամունքային օճառը վերածել է սահմանափակ թողարկման օծանելիքի12:28, 11 նոյեմբերի
Սառա Փոլսոնը Քիմ Քարդաշյանին խորհուրդներ է տվել նրա ամենասկանդալային ներքնազգեստի վերաբերյալ12:12, 11 նոյեմբերի
«Սեքսով և ուշադրությամբ տարված». Դասթին Հոֆմանը անկեղծորեն պատմել է իր՝ որպես կնամոլի համբավի մասին11:38, 11 նոյեմբերի
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով11:17, 11 նոյեմբերի
Ընկերը լքել է նրան, իսկ սերիալի աստղերը նրան հիմար են անվանել. պատահական հանդիպումը TikTok-ի հիթ է դարձել10:30, 11 նոյեմբերի

10:15, 11 նոյեմբերի
Պղպեղի սփրեյ, շան խայթոց և նվաստացում. նոր մեղադրանքներ Քայլի Ջենների դեմ