Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Անձնականս թաքցնելու խնդիր չունեմ. գրավիչ Իջինի սեքսուալ ֆոտոշարքը` NEWS.am STYLE-ի համար

12:32, 8 մարտի

Գրավիչ, կանացի, գեղեցիկ, տաղանդավոր ու սեքսուալ Իջինն առաջին հայացից գերեց հայ հեռուստադիտողին: Նրա յուրահատուկ կերպարը միանգամից շոյեց շատերի հետաքքրասիրությունը` ստիպելով նրա մասին անվերջ խոսել ու քննարկել նրան:

NEWS.am STYLE-ը եւս նրանով հմայվածների ցանկում է: Այդ է պատճառը, որ երբ իմացանք, որ Իջինը մի քանի օրով ժամանել է Հայաստան, բաց չթողեցինք առիթն ու ծավալուն հարցազրույց ունեցանք երգչուհու հետ, որը նաեւ սիրով լուսանկարվեց NEWS.am STYLE-ի համարձակ եւ սեքսուալ տոնական ֆոտոշարքում:

-Իջին, դու այն աղջիկներից ես, որը միշտ գտնվում է ուշադրության կենտրոնում: Հաճելի՞ է մշտապես հանրության հայացքների կենտրոնում լինելը:

-Եթե դու ընտրել ես այս ուղին, ուրեմն պետք է պատրաստ լինես, որ անընդհատ ստանալու ես այդ ուշադրությունը: Ուշադրության կենտրոնում լինելը ոչ խանգարում է ինձ, ոչ էլ դուր է գալիս, որովհետեւ ես դրա վրա այդքան չեմ կենտրոնանում: Ես արտիստ չեմ դարձել հենց այդ նպատակով: Ես արտիստ եմ դարձել, որպեսզի ստեղծագործեմ: Ես դրանով եմ ապրում:

-Այնուամենայնիվ, հաճախ գեղեցիկ երգչուհիների դեպքում շահարկվում է նրանց արտաքինը: Խոսակցություններ են տարածվում, թե տվյալ արտիստը հենց արտաքինի, այլ ոչ թե տաղանդի շնոհիվ է առաջ գնում: Դու նման կարծրատիպերի հետ բախվե՞լ ես:

-Մարդիկ սիրում են գեղեցիկ աղջիկնեին պիտակավորել, բայց ես միշտ պայքարում եմ դրա դեմ, որովետեւ ես միայն գեղեցիկ աղջիկ չեմ. Ես ինքս եմ իմ նախագծերի պրոդյուսինգով զբաղվում: Այն, ինչ տեսնում եք բեմի վրա, ինքս եմ ստեղծում: Ես արտիստ եմ, ես երաժիշտ եմ, ինքս եմ ստեղծագործում, գրում եմ եւ բառեր, եւ երաժշտություն: Ինձ համար դժվար է, երբ մարդիկ այդպիսի կնիք են դնում ինձ վրա, որովհետեւ այդպես իրենց ավելի հարմար է: Դրա դեմ պայքարելը դժվար է, բայց հնարավոր է փոխել կարծրատիպերը:

-Ամեն դեպքում, ըստ քեզ` գեղեցկությունն ավելի շատ առավելությո՞ւն է, թե՞ թերություն:

-Արտիստի դեպքում, կարծում եմ, դա չի կարող լինել թերություն: Առհասարակ, բոլոր ժամանակներում էլ գեղեցկությունը մեծ ուժ է եղել: Անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, թե դա թերություն է: Բայց թե գեղեցիկ լինելը, թե ոչ այնքան արտահայտիչ արտաքին ունենալը ունեն իրենց եւ դրական, եւ բացասական կողմերը: Ամեն մարդ, անկախ արտաքինից, բախվում է դժվարությունների: Յուրաքանչյուրն ունի իր ճակատագիրը, եւ արտաքինդ դրա վրա ոչ մի կերպ չի կարող ազդել:

-Որքան էլ, որ աղջիկը գեղեցիկ է լինում, մինեւնույն է միշտ ինչ-որ բան գտնում է իր արտաքինում եւ սկսում ստեղծել բարդույթներ: Դու ունե՞ս բարդույթներ:

-Ես շատ բարդույթներ եմ ունեցել եւ հիմա էլ ունեմ: Բայց ես սովորել եմ ընդունել իմ բարդույթները եւ դրանք դարձնել առավելություն, որովհետեւ դիմացինդ միշտ զգում է քո թույլ կողմերը: Երբ դու անինքնավստահ ես եւ բարդույթները քեզ ուտում են, մարդիկ դա միանգամից զգում են, իսկ ես չեմ սիրում ցույց տալ թույլ կողմերս: Միշտ աշխատել եմ հաղթահարել բարդույթներս, որովհետեւ դա, նույնիսկ, բեմի վրա է զգացվում: Իսկ արտիստը չպետք է վախենա որեւէ բանից, պետք է միշտ ազատ լինի, որովհետեւ մարդիկ դա զգում են: Ես ամեն օր որսում եմ իմ թույլ կողմերն ու աշխատում ինձ վրա:

-Ինչպե՞ս ես պահպանում գեղեցիկ մարմինդ:

-Ես շատ ակտիվ կենսակերպ եմ վարում: Պարում եմ, շաբաթը 4 անգամ մարզասրահ եմ հաճախում ու երբեք դիետաներ չեմ պահել: Ինձ մոտ, ընդհակառակը, միշտ գիրանալու խնդիր է եղել ու այդպես սկսցի հաճախել մարզասրահ, որպեսզի գեղեցիկ մկաններ ձեւավորեմ եւ վերջապես իմ մարմինը սկսեց ինձ դուր գալ: Երբ փոքր էի, շատ նիհարիկ էի, ու ի դեպ, հենց դա էլ իմ բարդույթներից մեկն էր:

-Իջին, գիտեմ, որ նաեւ բռնցքամարտի ես հաճախել: Հետաքրքիր է` ինչո՞ւ որոշեցիր զբաղվել բռնցքամարտով:

-Դա եւս կապված է ստեղծագործական գործունեությանս հետ: Քանի որ եւ երգում եմ, եւ պարում, դա օգնում է շնչառությունս կարգավորելու հարցում:

-Իսկ բռնցքամարտը երբեւէ օգնե՞լ է այլ հարցեր էլ լուծել, օրինակ` տղաների հետ կապված

-(Ծիծաղում է) Դեռեւս նման բան ստիպված չեմ եղել անել ու հուսով եմ` պետք էլ չի գա: Բայց մարզիչս, ի դեպ, ասում է, որ շատ ուժեղ եմ հարվածում: Այնպես որ` վախեցեք ինձանից:

-Այնուանեմայնիվ, ասում են, թե կանայք թույլ սեռ են. համաձա՞յն ես:

-Ոչ, ինձ թվում է` կանայք ավելի ուժեղ են, քան տղամարդիկ: Անկախ մեր զգացմունքային լինելուց, իսկ մենք ավելի զգացմունքային ենք, քան տղամարդիկ, միեւնույն է մենք ուժեղ ենք մնում: Կինը կյանք է տալիս, երեխայի դաստիարակության պատասխանատվությունն իր վրա է վերցնում: Իմ կարծիքով` թե հոգու, թե ֆիզիկական ցավը մենք ավելի հեշտ ենք տանում, քան տղամարդիկ:

-Իջինշատ արտիստներ փակ են անձնական հարցերում, թեեւ հանրությանը, ինչպես գիտես` իրենց սիրելի արտիստի անձնական կյանքը ոչ պակաս հետաքրքիր է, քան ստեղծագործականը: Դու ինչպե՞ս ես վերաբերվում այս հարցին:

-Իհարկե, չեմ սիրում, որ շատ խիստ անձնական բնույթի հարցեր են ինձ տալիս, բայց ընդհանուր առմամբ նորմալ եմ վերաբերվում այդ հարցին: Երբ որ գա այնպիսի ժամանակ, որ ես վստահ լինեմ, որ իմ կողքին կա հաստատուն անձնավորություն, որի մասին վստահորեն կարող եմ խոսել, ես կպատմեմ նրա մասին: Անձնականս թաքցնելու խնդիր չունեմ, որովհետեւ ես հասկանում եմ, որ երկրպագուներին շատ հետաքրքիր են անձնական բնույթի հարցերը, բայց ես շատ պատասխանատվությամբ եմ վերաբերվում այս հարցին, որովհետեւ ինքս ուզում եմ իմ անձնական կյանքով էլ ճիշտ օրինակ լինել երկրպագուներիս համար:

-Այսինքն, դեռ չես գտել կյանքիդ կեսին

-Ոչ, իմ կյանքն այս պահին այնքան խառն է, որ նույնիսկ չեմ հասցնում բացի ստեղծագործականից այլ բաների մասին մտածել:

-Գիտեմ, որ շատ աղջիկներ, գոնե, մեկ օրով երազել են դառնալ տղա: Քեզ մոտ նման ցանկություն եղե՞լ է:

-Երեւի բոլորս էլ մի պահ մտածել ենք այդ մասին, որովհետեւ երբ շատ ես շփվում տղամարդկանց հետ, ուզում ես նրանց ավելի լավ հասկանալ, ուզում ես իրենց աչքերով տեսնել աշխարհը, բայց անկեղծ ասած` ինձ այնքան շատ է դուր գալիս աղջիկ լինելը: Մենք անընդհատ կարող ենք կերպարանափոխվել, միշտ լինել ուշադրության կենտրոնում, ամենակարեւորը` մենք կարող ենք կյանք պարգեւել: Դա Աստծո կողմից մեծ պարգեւ է: Իհարկե, ես դեռ նման բախտ չեմ ունեցել, բայց հուսով եմ` մի օր ես էլ կարժանանամ նման պարգեւի:

-Ի՞նչ կմաղթես բոլոր կանանց, աղջիկներին եւ մայրերին մարտի 8-ի առթիվ:

-Թույլ մի տվեք, որ ձեր բարդույթները տնօրինեն ձեր կյանքը: Ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք ու միեւնույն ժամանակ ձգտեք լինել ավելի լավը: Գտեք ձեր մեջ այդ պայքարը եւ հավատացեք, որ շատ երջանիկ կլինեք:

Մաղթում եմ, իսկական, կանացի երջանկություն, արժանի կես եւ, իհարկե, առողջություն:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի

Դիզայներ` Ջուլի Խանջյան

Նկարահանումն իրականացվել է Imperial Palace հյուրանոցում 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել